Սիրելի Հանս, թանկագին Պյոտր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սիրելի Հանս, թանկագին Պյոտր
ռուս.՝ Милый Ханс, дорогой Пётр և գերմ.՝ Lieber Hans, bester Pjotr
Երկիր Ռուսաստան
 Գերմանիա
 Ուկրաինա
 Միացյալ Թագավորություն
Ժանրդրամա
Թվական2015
Լեզուռուսերեն և գերմաներեն
ՌեժիսորԱլեքսանդր Մանդաձե
ՊրոդյուսերԱլեքսանդր Մանդաձե, Լեոնիդ Բլավատնիկ, Andrey Annensky? և Օլեգ Կոխան
Սցենարի հեղինակԱլեքսանդր Մանդաձե
ԴերակատարներՌոզա Խայրուլինա
Տևողություն120 րոպե

«Սիրելի Հանս, թանկագին Պյոտր», ռեժիսոր և սցենարիստ Ալեքսանդր Մինդաձեի ռուս-գերմանա-ուկրաինա-բրիտանական գեղարվեստական ֆիլմ։ 2015 թվականին ֆիլմը մասնակցել է 37-րդ Մոսկովյան Միջազգային Կինոփառատոնի հիմնական մրցանակաբաշխությանը։ Լրագրողներն ու քննադատները Մինդաձեի ֆիլմին տվեցին աննախադեպ դրական արձագանք և ներկայացրին մրցանակի[1], բայց ֆիլմը մնաց առանց պարգևների[2]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

1941-ի գարուն։ Գերմանացի ինժեներ Հանսը գործընկերների հետ գործնական այցով ժամանում է ԽՍՀՄ՝ ապակու մշակման գործարան։ Խորհրդա-գերմանական պակտին (23-ը օգոստոսի, 1939) և Խորհրդային Միության ու Գերմանիայի միջև բարեկամության և չհարձակման պայմանագրին (28-ը սեպտեմբերի, 1939) հաջորդող ժամանակաշրջանն է։ Պայմանագրի համաձայն՝ Խորհրդային Միությունը պարտավորվում էր հումք մատակարարել Գերմանիային, իսկ վերջինս պարտավորվում էր ԽՍՀՄ-ին մատակարարել արդյունաբերական նորագույն սարքավորումներ և տեխնոլոգիաներ։ Հանսի պատմությունն իսկապես դրամատիկ է։ Սա մոտալուտ պատերազմի կանխազգացման պատմություն է մի մարդու ապրումների մասին, որը չի գիտակցում, թե ինչ է կատարվում իր հետ։ Ասես առաջին արկն արդեն պայթել է նրա ներսում։ Ճակատագրի հրամայականով Հանսը վերադառնում է նույն վայրը, բայց արդեն մոտոցիկլով և գերմանացի սպայի համազգեստով։ Ապակու մշակման գործարանի նախկին ինժեները հեռադիտակը մոտեցնում է աչքերին. այդ հեռադիտակը ինքն է իր ձեռքով պատրաստել այդ նույն գործարանում։ Նրա գաղտնի անցյալը կրկին վերադառնում է իր մոտ։ Այդ ամենն իրոք պատահե՞լ է իրեն։ Իրականությու՞ն է, թե՞ ոչինչ չի նշանակում, չի էլ նշանակել։ Եվ պատմության ալիքներից խամրում է ամեն ինչ...[3]

Ֆիլմում բացակայում են մարտական տեսարանները, ռեժիսորը իր ուշադրությունը կենտրոնացրել է ռուսների և գերմանացիների ներքին ապրումների վրա, ովքեր ստիպված են ապրել այդ ողբերգական դարաշրջանի կանոններին ենթարկվելով։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Յակոբ Դիլ - Հանս
  • Անդրյուս Դարյալա - Պյոտր
  • Մարկ Վաշկե - Օտտո
  • Ռոզա Խաիռուլլինա - Զոյկայի մայրը
  • Բիրգիտ Մինիհմաիյեր - Գրետա
  • Մարկ Խոզեմանն - Վիլլի
  • Սվետլանա Կոսոլապովա - Պյոտրի կինը
  • Անգելինա Ռիմաշեոսկայա - Զոյկա
  • Աննա Սկիդանովա - ընկերուհի
  • Եվգենի Սարմոնտ - թարգմանիչ

Նկարահանող խումբ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սցենարի հեղինակ՝ Ալեքսանդր Մինդաձե
  • Ռեժիսոր՝ Ալեքսանդր Մինդաձե
  • Օպերատոր - Օլեգ Մուտու
  • Կոմպոզիտոր՝ Վալերի Սիվեր
  • Նկարիչներ՝ Կիրիլլ Շուվալով, Եկատերինա Խիմիչևա
  • Պրոդյուսերներ՝ Ալեքսանդր Մինդաձե, Լիզա Անտոնովա, Օլեգ Կոխան
  • Կրեատիվ պրոդյուսեր՝ Անդրեյ Անենսկի

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Коммерсантъ-Weekend» հրատարակչության մրցանակ՝ որպես ММКФ 2015 մրցանակային ծրագրի լավագույն ֆիլմ[4].
  • 3 մրցանակ 2015 թվականինՀեղինակային ֆիլմերի միջազգային կինոփառատոնում (Չիկագո)՝ լավագույն ֆիլմի, օպերատորական աշխատանքի և տղամարդու լավագույն դերակատարման համար (BLOW-UP·Chicago International Arthouse FILM FEST)[5]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Фильм-событие Московского кинофестиваля остался без призов.газета «Ведомости», 29.06.2015».
  2. «Режиссёр Миндадзе благодарен ММКФ за возможность показать свой фильм широкому зрителю». ТАСС. 27 июля 2015. Վերցված է 2015 թ․ հունիսի 27-ին.
  3. «Սիրելի Հանս, թանկագինՊյոտր». www.gaiff.am. Վերցված է 2016 թ․ հուլիսի 23-ին.(չաշխատող հղում)
  4. «Вручены первые призы 37-го Московского кинофестиваля». ПрофиСинема. 26 июня 2015. Վերցված է 2015 թ․ հունիսի 27-ին.
  5. «Международный кинофестиваль авторского кино в Чикаго». 2015 год. {{cite web}}: Cite has empty unknown parameter: |1= (օգնություն)