Սիրան Ավետիսյան
Արտաքին տեսք
| Սիրան Ավետիսյան | ||||
| ||||
|---|---|---|---|---|
| 2017 - 2020 | ||||
| ||||
| 04.06.2020 | ||||
| Կուսակցություն՝ | Միասնական Հայրենիք | |||
| Կրթություն՝ | Արցախի պետական համալսարան | |||
| Մասնագիտություն՝ | Իրավաբան | |||
| Ազգություն | հայ | |||
| Ծննդյան օր | ապրիլի 18, 1984 (36 տարեկան) | |||
| Ծննդավայր | ԼՂՀ, Ստեփանակերտ | |||
| Քաղաքացիություն | ||||
Սիրան Հայկի Ավետիսյան (ապրիլի 18, 1984[1], Ստեփանակերտ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]), հայ քաղաքական և պետական գործիչ, իրավաբան, ԱՀ արդարադատության նախարար[2][3]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սիրան Ավետիսյանը ծնվել է 1984 թվականի ապրիլի 18-ին, Ստեփանակերտ քաղաքում։ 2001-2006 թթ. սովորել է Արցախի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետում` գերազանցությամբ։
Աշխատանքային գործունեությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]- 2006 թվականին աշխատել է Ստեփանակերտի թիվ 11 միջնակարգ դպրոցում և դասավանդել «Իրավունք» առարկան։ Նույն թվականին համատեղությամբ դասախոսել է «Մեսրոպ Մաշտոց» համալսարանում։
- 2008 թվականի հուլիսի 1-ից աշխատել է ԱՀ Գերագույն դատարանում` որպես դատավորի օգնական։
- 2010-2017 թթ. նշանակվել է ԱՀ դատական դեպարտամենտի անձնակազմի կառավարման և կազմակերպման բաժնի պետ։
- 2017-2020 թթ. զբաղեցրել է ԱՀ արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնը։
- 2020 թվականի հունիսի 4-ին ԱՀ նախագահի հրամանագրով նշանակվել է ԱՀ արդարադատության նախարար։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 http://gov.nkr.am/hy/ministries/head/220/
- ↑ «Նախագահը նշանակել է արդարադատության նոր նախարար». president.nkr.am. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունիսի 30-ին.
- ↑ «Սիրան Հայկի Ավետիսյան». gov.nkr.am. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունիսի 30-ին.
