Սիրանուշ Կուլյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սիրանուշ Կուլյան
Դիմանկար
Ծնվել էդեկտեմբերի 25, 1913(1913-12-25)
ԾննդավայրՎերխնեարմյանսկոյե Լոո, Սոչիի քաղաքային օկրուգ, Կրասնոդարի երկրամաս, ՌԽՖՍՀ
Մահացել էսեպտեմբերի 10, 1985(1985-09-10) (71 տարեկան)
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Պարգևներ և
մրցանակներ
Սոցիալիստական աշխատանքի հերոս
և Լենինի շքանշան

Սիրանուշ Հովհաննեսի Կուլյան (դեկտեմբերի 25, 1913(1913-12-25), Վերխնեարմյանսկոյե Լոո, Սոչիի քաղաքային օկրուգ, Կրասնոդարի երկրամաս, ՌԽՖՍՀ - սեպտեմբերի 10, 1985(1985-09-10)), խորհրդային գյուղատնտեսության առաջավոր, Կրասնոդարի երկրամասի Սոչի քաղաքի, Լազարևսկի թիվ 4 պետական տնտեսության օղակավարուհի, Սոցիալիստական աշխատանքի հերոս (1966)[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սիրանուշ Կուլյանը ծնվել է 1913 թվականի դեկտեմբերի 25-ին, Կրասնոդարի երկրամասի Լազարևսկի շրջանի Վերխնեարմյանսկոյե Լոո գյուղում, հայ գյուղացու ընտանիքում։ Ավարտել է դպրոցի վեցերորդ դասարանը։ 1948 թվականին ընդունվել է ԽՄԿԿ (բ) անդամ։ 1929 թվականից սկսել է աշխատել որպես Վերխնյայա Բերանդա և Վերխնի Բուու գյուղերի մանկապարտեզների վարիչ։ 1934-1941 թվականներին աշխատել է Ա. Ֆ. Մյասնիկյանի անվան կոլտնտեսության թեյի պլանտացիաներում։ 1941-1943 թվականներին եղել է կոլտնտեսության հաշվապահ, 1943-1945 թվականներին՝ բրիգադիր, որոշ ժամանակ փոխարինել է նախագահին։ 1945-1968 թվականներին աշխատել է որպես թեյագործական կոլտնտեսության օղակավարուհի։ Աշխատանքում մշտապես ապահովել է բարձր արդյունքներ։ ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության 1966 թվականի ապրիլի 30-ի հրամանագրով գյուղատնտեսության ոլորտում բարձր արդյունքների հասնելու և բերքահավաքի ռեկորդային ցուցանիշներ ապահովելու համար Սիրանուշ Հովհաննեսի Կուլյանին շնորհվել է Սոցիալիստական աշխատանքի հերոսի կոչում` նրան հանձնելով Լենինի շքանշան ու «Մուրճ և մանգաղ» ոսկե մեդալ։

Ընտրվել է ԽՄԿԿ Լազարևսկի շրջանային կոմիտեի անդամ, Լազարևսկի շրջանային խորհրդի և Սոչիի քաղաքային խորհրդի պատգամավոր։ Ապրել է Վերխնայա Բերանդա գյուղում։ Մահացել է 1985 թվականի սեպտեմբերի 10-ին։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշխատանքային հաջողությունների համար նրան շնորհվել են՝

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Их труд - подвиг: Очерки о Героях Труда. - Краснодар, 1969.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]