Սիրանույշ Աղաջանյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Աղաջանյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Ծնվել է | նոյեմբերի 8, 1949 (74 տարեկան) |
---|---|
Ծննդավայր | Երևան |
Քաղաքացիություն | Հայաստան |
Կրթություն | Երևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան (1972) |
Մասնագիտություն | համաճարակաբան |
Գիտական աստիճան | բժշկական գիտությունների դոկտոր (1997) և պրոֆեսոր (2004) |
Սիրանույշ Մանվելի Աղաջանյան (նոյեմբերի 8, 1949, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ համաճարակաբան, գիտնական։ Բժշկական գիտությունների դոկտոր (1997), պրոֆեսոր (2004)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1972 թվականին ավարտել է Երևանի բժշկական ինստիտուտը։ 1984 թվականից աշխատում է Ազգային առողջապահության ինստիտուտ համաճարակաբանության ամբիոնում, 1997-1998 թվականներին՝ վարիչ, 1999 թվականից՝ ուսումնական աշխատանքների ղեկավար։ Էկոլոգիայի և կենսագործունեության անվտանգության միջազգային ԳԱ (2002), ՌԴ բնական ԳԱ (2004) անդամ է։
Աշխատանքները վերաբերում են սուր աղիքային վարակների տարածման համաճարակաբանության առանձնահատկությունների ուսումնասիրմանը, կանխարգելմանն ու դրանց դեմ պայքարի միջոցառումների մշակմանը։
Հեղինակ է «Իերսինիոզ» (ռուսերեն, 1998), «Ինֆեկցիոն հիվանդությունների կանխարգելման սկզբունքները» (2003) ուսումնական ձեռնարկների[1]։
Անդամակցություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Էկոլոգիայի և կենսագործունեության անվտանգության միջազգ. ԳԱ անդամ (2002)
- ՌԴ բնական ԳԱ անդամ (2004)
Երկեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Աղաջանյան Ս. Մ., «Իերսինիոզ», ուսանողական ձեռնարկ, 1998։
- Աղաջանյան Ս. Մ., «Ինֆեկցիոն հիվանդությունների կանխարգելման սկզբունքները», ուսանողական ձեռնարկ, 2003։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
|