Սիրամարգակներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գիշերային մեծ սիրամարգակ․ 1․ թրթուրը, 2․ բոժոժը, 3․ թիթեռը

Սիրամարգակներ (Attacidae կամ Saturniidae), գիշերային թիթեռների ընտանիք։ Խոշոր են, թևերի բացվածքը՝ 7, 5 - 25 սանտիմետր։ Առջևի զույգ թևերը մեծ են, եռանկյունաձև, ետինները՝ փոքր և կլորավուն։ Թևերի կենտրոնում, սիրամարգի փետուրների նման, ունեն խոշոր, բազմերանգ, աչքանման բծեր (այստեղից՝ անվանումը)։ Մարմինը համեմատաբար փոքր է, աղվամազոտ։ Թիթեռները չեն սնվում, ապրում են մինչև 10 օր։ Արուների հոտառությունը լավ է զարգացած (կարող են հոտառությամբ հայտնաբերել մի քանի կիլոմետր հեռու գտնվող էգինԹրթուրները մեծ են (մինչև 15 սանտիմետր), սնվում են տերևներով։ Հայտնի է սիրամարգակի մոտ 1000 տեսակ, տարածված գլխավորապես արևելյան կիսագնդի արևադարձային շրջաններում։ Որոշ սիրամարգակներ (կաղնու մետաքսագործներ) բազմացվում են մետաքսաթելի ստացման համար։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։