Սինթեզ գազ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Սինթեզ գազի տարատեսակ՝ փայտի գազի այրումը

Սինթեզ գազ (ջրագազ, գեներատորային գազ) ածխածնի մոնօքսիդի և ջրածնի խառնուրդն է: Անունը ստացել է սինթետիկ բնական գազի (ՍՆԳ, անգլ. SNG) անվանումից, քանի որ որպես միջանկյալ նյութ այն օգտագործվում է սինթետիկ բնական գազի ստացման պրոցեսում[1]:Արդյունաբերության մեջ ստանում են մեթանի գոլոշիների կոնվերսիայի միջոցով, մեթանի մասնակի օքսիդացմամբ, թափոնների և հումքի մասնակի պլազմային գազիֆիկացմամբ, ածխի գազիֆիկացմամբ: Ստացման եղանակից կախված խառնուրդում CO:Н2 հարաբերակցությունը տարբեր է՝ 1:1 մինչև 1:3:

Սինթեզ գազում բաղադրիչների հարաբերակցությունը տատանվում է մեծ միջակայքում, որը պայմանավորված է ինչպես հումքի, այնպես էլ կոնվերսիայի տեսակից (ջրային գոլորշիով, թե թթվածնով).

Բաղադրիչների հարաբերակցությունը կախված է նաև ստացման մեթոդից և ածխի գազաֆիկացման պայմաններից: Առավել շատ տարածված է Լուրգի մեթոդը, որի արդյունքում ստացվում է խոնավ գազ հետևյալ բաղադրությամբ՝ 15-18 % СО, 38-40 % Н2, 9-11 % СН4, 30-32 % СО2: Ջերմաստիճանը բարձրացնելիս մեծանում է ածխածնի մոնօքսիդի, իսկ ճնշումը բարձրացնելիս՝ ջրածնի և մեթանի կոնցենտրացիան: Խառնուրդը պարունակում է նաև իներտ գազեր (N2 և այլն) և ծծմբաջրածին, եթե դրանում առկա է ծծումբի միացություններ: Սինթեզ-գազը ծծմբաջրածնից և ածխածնի երկօքսիդից մաքրելու համար անցկացնում են հատուկ լուծիչների միջով: СО-ի և Н2-ի հարաբերակցությունը անհրաժեշտության դեպքում կարելի է փոխել ածխածնի օքսիդի և ջրային գոլորշու կոնվերսիայի միջոցով:

Սինթեզ-գազը ացետիլենի հետ ստանում են բնական գազի պիրոլիզի գործընթացում:

Ազոտական արտադրությունում սինթեզ-գազ ասելով հասկանում են ազոտի և ջրածնի խառնուրդը, որն օգտագործվում է ամոնիակի արտադրությունում:

Կիրառություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սինթեզ-գազի կիրառման հիմնական ոլորտներն են էլեկտրական և ջերմային էներգիաների արտադրությունները, ածխածնի օքսիդի և ջրածնի ստացումը, մեթանոլի սինթեզը, Փիշեր-Տրոպշի սինթեզը:

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Химическая энциклопедия / Редкол.: Кнунянц И.Л. и др.. — М.: Советская энциклопедия, 1995. — ISBN 5-82270-092-4

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Beychok, M.R., Process and environmental technology for producing SNG and liquid fuels, U.S. EPA report EPA-660/2-75-011, May 1975