Սինէկոլոգիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Սինէկոլոգիան, էկոլոգիայի բաժին, որն ուսումնասիրում է տարբեր տեսակի օրգանիզմների փոխհարաբերությունները օրգանիզմների համակեցությունների ներսում։ Հաճախ սինէկոլոգիան դիտում են որպես գիտություն կենսացենոզների կյանքի մասին, այսինքն՝ կենդանիների, բույսերի և միկրոօրգանիզմների բազմատեսակ համակեցությունների մասին։ Ներկայումս սինէկոլոգիան ընդհանուր էկոլոգիայի 3 գլխավոր մասնաբաժիններից մեկն է (աուտէկոլոգիայի և դեմէկոլոգիայի հետ միասին)։

Հասկացության պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սկզբում այս տերմինը կիրառվել է առավելապես բուսաբանությունում։ Տրվել է այդ տերմինի հետևյալ բնորոշումը. Սինէկոլոգիան կամ բուսական ֆորմացիաների մասին տեսությունը բաժանվում է հետևյալ բաժինների՝

I. Ֆիզիոնոմիկական սինէկոլոգիա. Խնդիրն է նկարագրել բուսական ֆորմացիաները նրանց բաղադրության և «ֆիզիոնոմիայի » («կենսական ձևեր») տեսանկյունից.

II. Աշխարհագրական սինէկոլոգիա. Ուսումնասիրում է ֆորմացիաների աշխարհագրական տեղաբաշխումը ըստ ոլորտների, լեռնային գոտիների և ըստ երկրաբանական համակարգերի (ֆորմացիաների և այլն.), որոնք իրենցից ներկայացնում են սննդային միջավայր բուսականության համար.

III. Էկոլոգիական սինէկոլոգիա. Ուսումնասիրում է տվյալ բնակության միջավայրի կյանքի պայմանները, առանձին էկոլոգիական խմբեր, որոնք մտնում են տվյալ ֆորմացիայի կազմի մեջ, ֆորմացիաների ծագումը, նրանց հավասարակշռության պահպանման պայմանները և փոփոխությունները, որոնց ենթարկվում են ֆորմացիաները.

IV. Պատմական սինէկոլոգիա. Հետազոտում է առանձին ֆորմացիաների ֆլորիստիկ տարրերը և նրանց ներգաղթի պատմությունը։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]