Սինդիվե Մագոնա
Սինդիվե Մագոնա | |
|---|---|
| Ծնվել է | օգոստոսի 27, 1943 (83 տարեկան) |
| Ծննդավայր | Տրանսկեյ, ՀԱՀ |
| Մասնագիտություն | բանաստեղծուհի, ինքնակենսագիր, հեղինակ, մանկագիր, պետական ծառայող, primary school teacher, դրամատուրգ, artist-in-residence, մոտիվացիոն խոսնակ, ֆելոու, թարգմանչուհի և գրող |
| Լեզու | անգլերեն[1] և կոսա[1] |
| Քաղաքացիություն | |
| Կրթություն | Կոլումբիայի համալսարան[2], Columbia University School of Social Work? և Հարավաֆրիկյան համալսարան |
| Ուշագրավ աշխատանքներ | Living, loving and lying awake at night? |
| Աշխատավայր | Միավորված ազգերի կազմակերպություն[3] |
| Պարգևներ | |
| Կայք | sindiwemagona.wix.com/website |
Սինդիվե Մագոնա (անգլ.՝ Sindiwe Magona, օգոստոսի 27, 1943, Տրանսկեյ, ՀԱՀ), հարավաֆրիկացի գրող։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է Տրանսկեյում, մեծացել է Քեյփթաունի արվարձաններում, որտեղ եղել է տնային աշխատող, համապատասխանաբար ստանալով միջնակարգ կրթություն։ Այնուհետև Մագոնան ավարտել է Հարավաֆրիկյան համալսարանը և Կոլումբիայի համալսարանը՝ ստանալով կազմակերպչական սոցիալական աշխատողի որակավորում[5]։ 1993 թվականին Օնեոնտայի Հարթուիք քոլեջից ստանում է պատվավոր դոկտորի կոչում։
Շուրջ 20 տարի աշխատել է Միավորված ազգերի կազմակերպության տարբեր կառույցներում, թոշակի է անցել 2003 թվականին[6]։ Բնակվում է Հարավային Աֆրիկայում։ 2007 թվականին արժանացել է Grinzane մրցանակի[7] սոցիալական հարցերի վեր հանման համար, Molteno ոսկե մեդալի՝ կոսա մշակույթի և լեզվի խթանման համար, վաստակի համար մրցանակ՝ հարավաֆրիկյան գրականության զարգացման համար։ 2011 թվականին արժանացել է նախագահական պարգևի, հարավաֆրիկյան բարձրագույն պարգև՝ Իխամանգա շքանշանի, 2012 թվականին Նադինե Գորդիմերի հետ համատեղ արժանացել են Իմբոկոդո մրցանակի[5]։ 2013 թվականին անիմացիոն համակարգչային «Խումբա» կատակերգությունում կրկնօրինակել է Գեմսբոկ Հիլերի ձայնը։
Համարվում է Արևմտյան Քեյփ համալսարանի ռեզիդենտ գրող և աշխատում է Ջորջիա նահանգի համալսարանում[8]։
Գրական գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1990 թվականին հրատարակում է իր ինքնակենսագրականը՝ «Երեխաներիս երեխաներին» գիրքը, 1990 թվականին՝ «Մորից մայր» գործն Ամի Բիեհլիի սպանության մասին[9], որը վերածվեց պիեսի և 2009 թվականի վերջում ներկայացվեց Բաքսթեր թատրոնում, իսկ ֆիլմի նկարահանման համար վեպի իրավունքները ձեռք բերեց Type A Films-ը 2003 թվականին[10]։ Գրել է ինքնակենսագրականներ, կարճ պատմվածքներ։ Նրա «Գեղեցկության ընծա» վեպը 2009 թվականին ներկայացվել է Լավագույն գիրք գրողների համագործակցության մրցանակի[6][11][12]։ 2009 թվականին տպագրվել է «Խնդրում եմ լուսանկարվեք» բանաստեղծությունների նրա առաջին ժողովածուն։
Երկեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1990 : To My Children's Children
- 1991 : Living, Loving and Lying Awake at Night
- 1992 : Forced to Grow
- 1996 : Push Push
- 1998 : Mother to Mother
- 2006 : The Best Meal Ever!
- 2008 : Beauty's Gift
- 2009 : Please, Take Photographs
- 2014 : The Woman on the Moon
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 5 6 https://sites.gsu.edu/sindiwe-magona-online-bibliography/
- ↑ https://www.thepresidency.gov.za/sindiwe-magona-1943
- ↑ https://www.nb.co.za/bo/authors?authorId=353
- ↑ https://sindiwemagona.wixsite.com/website/biography
- 1 2 "About Sindiwe Magona" Արխիվացված 2016-03-03 Wayback Machine, official website.
- 1 2 "Sindiwe Magona", South African History Online.
- ↑ "Premio Grinzane - Terra d'Otranto" Արխիվացված 2016-03-04 Wayback Machine, Città di Otranto.
- ↑ "Sindiwe Magona" Արխիվացված 2016-08-06 Wayback Machine, Georgia State University.
- ↑ «Mother To Mother (review)». Blue Rectangle. Վերցված է 2010 թ․ հունիսի 14-ին.
- ↑ Harris, Dana (2003 թ․ օգոստոսի 6). «Universal Pictures acquires Sindiwe Magona's novel». Variety. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 9-ին. Վերցված է 2009 թ․ նոյեմբերի 24-ին.
- ↑ «Commonwealth Foundation List of prize winners». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հունիսի 4-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 20-ին.
- ↑ "Commonwealth Writers Prize" Արխիվացված 2016-07-31 Wayback Machine, Literary Festivals UK.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Sindiwe Magona Արխիվացված 2016-03-03 Wayback Machine Պաշտոնական կայք
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սինդիվե Մագոնա» հոդվածին։ |
| ||||||||||||
- Օգոստոսի 27 ծնունդներ
- 1943 ծնունդներ
- Ապրող անձինք
- Կոլումբիայի համալսարանի շրջանավարտներ
- Հարավաֆրիկյան համալսարանի շրջանավարտներ
- ՄԱԿ-ի պաշտոնյաներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- Կին ինքնակենսագիրներ
- Կին մանկագիրներ
- Հարավաֆրիկացի բանաստեղծուհիներ
- Հարավաֆրիկացի գրողներ
- Հարավաֆրիկացի կանանց իրավունքների իրավապաշտպաններ