Սիմոն Թամազյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Թամազյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Սիմոն Սարգսի Թամազյան
Ծնվել է1920
Ծննդավայրգ. Ուզունլար
Ազգությունհայ
ԿրթությունԵրևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան
Մասնագիտությունբժիշկ
ՊարգևներԿարմիր աստղի շքանշան

Սիմոն Սարգսի Թամազյան (1920, գ. Ուզունլար - ), հայ բժիշկ, գնդապետ, Երկրորդ աշխարհամարտի մասնակից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայրը եղել է մեքենավար։ Սիմոնը միջնակարգ դպրոցն ավարտել է Սանահինում 1938 թվականին, իսկ Երևանի բժշկական ինստիտուտը՝ 1942 թվականին։ Նշանակվել է Երևանի 4-րդ պոլիկնիլիկայի վիրաբույժ։ Երկու ամիս անց զորակոչվել է բանակ։ Նշանակվել է էսկադրիլիայի բժիշկ և ուղարկվել Կինել քաղաք, ապա եղել է № 954 գրոհային գնդի ավագ բժիշկը։ Տեղափոխվելով Միջին Ասիա՝ ծառայել է Աֆղանստանի սահմանամերձ գոտում։ 1954-1959 թվականներին գլխավոր բժիշկ է եղել Խաբարովսկում։ 1970 թվականին նշանակվել է ավիացիոն կորպուսի գլխավոր բժիշկ՝ հմտորեն ղեկավարել է Հեռավոր Արևելքի տարբեր վայրերում տեղակայված բուժսանիտարական ծառայությունը։ 1970 թվականից նա միաժամանակ հետաքրքրվել է ասեղնաբուժությամբ։

Զորացրվելով բանակից՝ եկել է բանակ և աշխատանքի ընդունվել № 17 պոլիկլինիկայում։ Այստեղ 1975 թվականին առողջապահության նախարարության թույլտվությամբ առաջին անգամ հանրապետությունում ստեղծել է ռեֆլեքսոթերապիայի կաբինետ։ Հետագայում նույնպիսի կաբինետ է ստեղծում առողջապահության նախարարության 4-րդ վարչությունում, նշանակվել նրա վարիչը։

Պարգևատրվել է Կարմիր աստղի շքանշանով և տասներկու մեդալով[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ա. Վ. Գրիգորյան, Բ. Գ. Մելքումյան, Հայաստանի բժիշկները Մեծ հայրենականում, գիրք 2, Ե., 1987, էջ 86-87։