Սիմոն Գըլճյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox med.png
Սիմոն Գըլճյան
Ծնվել է1848 փետրվարի 16
ԾննդավայրԵվ­դո­կիա
Մահացել էմարտի 14, 1922(1922-03-14) (տարիքը 74)
Մահվան պատճառՀայոց ցեղասպանություն
Ազգությունհայ
Մասնագիտությունբժիշկ

Սիմոն Գըլճյան, հայ բժիշկ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրվում է նաև Գըլըճյան տարբերակով։ Ծնվել է 1848 թվականի փետր­վա­րի 16-ին, Սեբաստիա նահանգի Եվդոկիա գավառի կենտրոն Եվդոկիա քաղաքում։ Մանուկ հասակում կորցրել է հորը և մոր հոգատարությամբ դաստիարակվել։ Մայրը ամերիկացի միսիոներ վերապատվելի դոկտոր Հենրի Ջոնվան Լեննեփի քարոզների ազդեցության տակ հարել է ավետարանականությանը, կարդալ սովորել, սակայն նա ևս վաղաժամ մահացել է։ Երկու որբերը մնացել են քեռու խնամքին։ Շուտով Սիմոնը վան Լեննեփի խորհրդով սովորել է ամերիկացի միսիոներների Մարզ­վանի Անատոլիա քոլեջում, այնուհետև՝ նույն քոլեջի աստվածաբանական բաժնում։

Ավարտելուց հետո դարձել է քարոզիչ և մի քանի տարի ձիով գյուղեգյուղ ճամփորդելով ծառայել է ավետարանականության քարոզչության։

Մի քանի տարի հետո դարձյալ դոկտոր Հենրի Ջոնվան Լեննեփի օժանդակությամբ մեկնել է ԱՄՆ` բարձ­րա­գույն կրթու­թյուն ստա­նա­լու։

Այս­տեղ ավար­տել է Բոս­տո­նի բարձ­րա­գույն վար­ժա­րա­նը և Ֆի­լա­դել­ֆի­ա­յի հա­մալ­սա­րա­նի բժշկա­կան ֆա­կուլ­տե­տը։ Այ­նու­հե­տև տե­ղա­փոխ­վել է Անգ­լիա և 9 ամիս Լոն­դո­նի հի­վան­դա­նոց­նե­րում աշ­խա­տել։

Վե­րա­դառ­նա­լով Կ. Պո­լիս, Օս­մա­նյան կայ­սե­րա­կան բժշկա­կան վար­ժա­րա­նում քննու­թյուն է հանձ­նել և բժշկի վկա­յա­կան ստա­ցել։ Կ. Պոլ­սում ամուս­նա­ցել է զմյուռ­նի­ա­ցի Լու­սի Կա­րա­պե­տյա­նի հետ և վե­րա­դար­ձել իր ծննդա­վայր Եվ­դո­կիա։ 1880-ական թվա­կան­նե­րից Եվ­դո­կի­ա­յում բժիշկ է աշ­խա­տել։

Լի­նե­լով գա­ղա­փա­րա­կան մարդ, այս­տեղ ևս շա­րու­նա­կել է զբաղ­վել հո­գև­որ կյան­քով, մե­ծա­հա­սակ­նե­րի հա­մար կար­դա­ցել կի­րակ­նօ­րյա դա­սա­խո­սու­թյուն­ներ։

Իր ար­ժա­նի տեղն է ու­նե­ցել Եվ­դո­կի­այ­ի Ավե­տա­րա­նա­կան եկե­ղե­ցու պատ­մու­թյան մեջ։ Եղել է սիր­ված և հարգ­ված բժիշկ ինչ­պես քրիս­տո­նյա­նե­րի, այն­պես էլ մահ­մե­դա­կան­նե­րի ու հրե­ա­նե­րի շրջա­նում։ Պատ­մել են, որ աղ­քատ­նե­րին բու­ժել է ձրի, հա­ճախ դե­ղե­րը նրանց տվել է անվ­ճար, եր­բեմն էլ նույ­նիսկ սննդի փող է տվել։ Օրե­րից մի օր հե­ղա­փո­խա­կան­ներն առև­ան­գել են նրան։ Կի­նը, փրկա­գին վճա­րե­լով, ազա­տել է։ Այդ դեպ­քից հե­տո բժիշկն ան­մի­ջա­պես հե­ռա­ցել է Եվ­դո­կի­ա­յից` կառավարությանը հայերի անուններ հայտնելու պարտավորված չլինելու և նրանց ձերբակալության պատճառ չդառնալու համար։

Տեղափոխվել է ԱՄՆ և մի քանի տարի բժիշկ աշխատելուց հետո կրկին վերադարձել Եվդոկիա։

1903 թվականի հոկտեմբերին ընտանիքով վերջնականապես տեղափոխվել է ԱՄՆ և հաստատվել Ֆրեզ­նո քաղաքից 5 մղոն հեռու գտնվող մի ագարակում։ Ծառայել է Ֆրեզնոյի Հայ Երիցական եկեղեցու հոգևոր հովիվ։

Մահացել է 1922 թվականի մար­տի 14-ին՝ 74 տարեկանում։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մեզպուրեան Արթօ, Հայ եւ ծագումով հայ բժիշկներ։ Այբուբենական համառօտ անուանացանկ (16881940), Իսթանպուլ, 1940։
  • Ալպօյաճեան Ա., Պատմութ իւն Եւդոկիոյ հայոց, Գահիրէ, 1952։
  • Յարման Արսեն, Հայերը օսմանյան առողջապահության ծառայության մեջ և պատմություն սուրբ Փրկիչ հայոց հիվանդանոցի (թուրքերեն), Ստամբուլ, 2001։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հարություն Մինասյան, Օսմանյան կայսրությունում և Թուրքիայի Հանրապետությունում բռնաճնշումների և ցեղասպանության ենթարկված հայ բժիշկներ, Երևան, «Լուսաբաց», 2014 — 520 էջ։