Jump to content

Սիմեոն Տիտոս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սիմեոն Տիտոս
Մահացել է690

Սիմեոն Տիտոս (ծննդյան թվականն անհայտ է — 690), Պավլիկյան շարժման առաջնորդ 687 թվականից։ Եղել է բյուզանդացի պաշտոնյա։ Կայսեր կարգադրությամբ եկել է Փոքր Ասիա՝ ճնշելու Կոստանդին Սիլվանի գլխավորած Պավլիկյան շարժումը։ Շարժման կենտրոնը՝ Կիբոսսան (Կողոնիայի մոտ) գրավելուց և Կոստանդին Սիլվանին մահապատժի ենթարկելուց հետո, փորձել է «դարձի բերել» նրա հետևորդներին։ Սակայն, հաղորդակցվելով նրանց գաղափարներին, հարել է այդ շարժմանը, դարձել աղանդապետ, երեք տարի ղեկավարել Կիբոսսայի պավլիկյան համայնքը։ Կողոնիայի եպիսկոպոսի ամբաստանությամբ ձերբակալվել է և իր աշակերտների հետ ողջակիզվել։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 375