Սիդա Բբումբա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սիդա Բբումբա
 
Կուսակցություն՝ Ազգային դիմադրության շարժում
Կրթություն՝ Մակերերեի քոլեջ, Trinity College Nabbingo? և Nabisunsa Girls Secondary School?
Մասնագիտություն՝ հաշվապահ և քաղաքական գործիչ
Դավանանք իսլամ
Ծննդյան օր հունվարի 7, 1952(1952-01-07) (72 տարեկան)
Ծննդավայր Նակասեկե, Կենտրոնական շրջան, Ուգանդա
Քաղաքացիություն  Ուգանդա

Սիդա Բբումբա (անգլ.՝ Syda Bbumba, ազգանունը երբեմն արտասանվում է Բումբա, հունվարի 7, 1952(1952-01-07), Նակասեկե, Կենտրոնական շրջան, Ուգանդա), ուգանդացի հաշվապահ, քաղաքական գործիչ և բանկիր։ Ուգանդայի կառավարության կազմում 2002-2006 թվականներին եղել է Էներգետիկայի և հանքարդյունաբերության նախարար, 2006-2008 թվականներին՝ Գենդերային, աշխատանքի և սոցիալական զարգացման նախարար, 2009-2011 թվականներին՝ Ֆինանսների նախարար, 2011-2012 թվականներին՝ կրկին Գենդերային, աշխատանքային և սոցիալական զարգացման նախարար։ Հանդիսանում է նաև Նակասեկեի շրջանի Հյուսիսային Նակասեկեի շրջանից ընտրված պատգամավոր[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սիդա Բբումբան ծնվել է 1952 թվականին Նակասեկեում։ Սովորել է Նաբբինգոյի երրորդության քոլեջում[2]։ Նախքան Մակերերեի համալսարան ընդունվելը սովորել է Մակերերեի քոլեջում[3]։ 1974 թվականին Մակերերեի համալսարանից ստացել է առևտրի բակալավրի աստիճան, 2006 թվականին Կամպալայի միջազգային համալսարանից՝ բիզնես ադմինիստրատորի մագիստրական աստիճան[1]։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սիդա Բբումբան 1974-1995 թվականներին Ուգանդա զարգացման բանկում աշխատել է որպես հաշվապահ և գանձապետական մենեջեր։ Նախքան Ուգանդայի կառավարության կազմում ընդգրկվելը, 1996 թվականին եղել է Ուգանդայի ընտրական հանձնաժողովի անդամ[1]։

2002-2006 թվականներին եղել է Էներգետիկայի և հանքարդյունաբերության նախարար, 2006-2008 թվականներին՝ Գենդերային, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար։ Բբումբան հաղորդել է բնապահպանական բազմաթիվ երկարատև խնդիրների մասին, որոնք ի հայտ են եկել աճող բնակչության թվին զուգահեռ, սակայն նախագահ Յուվերի Մուսևենին ուգանդացիներին հաճախ հորդորում է ավելի շատ երեխաներ ունենալ[4]։

2009 թվականի փետրվարի 18-ից մինչև 2011 թվականի մայիսի 27-ը եղել է Ֆինանսների նախարար, երկրի պատմության մեջ առաջին կին, որը զբաղեցրել է այդ պաշտոնը[5]։ 2011 թվականի մայիսի 27-ին կրկին նշանակվել է Գենդերային, աշխատանքի և սոցիալական զարգացման նախարար՝ փոխարինելով Գաբրիել Օփիոյին, որը հեռացել էր կառավարության կազմից[6]։ 2012 թվականի փետրվարի 16-ին հրաժարական է տվել կապված կառավարության ֆոնդից սխալ ղեկավարման անհիմն պնդումների հետ, սակայն պահպանել է խորհրդարանական տեղը[7]։

Ուգանդայի Ֆինանսների նախարար նշանակվելուն զուգահեռ Սիդա Բբումբան դարձել է Արևելյան Աֆրիկյան զարգացման բանկի (EADB) կառավարման խորհրդի նախագահ[8]։ Ֆինանսների նախարարի պաշտոնում նա պատասխանատու է եղել Ազգային սոցիալական ապահովության հիմնադրամի (ԱՍԱՀ) համար[9]։ 2011 թվականի մայիսի 27-ին կառավարական բարեփոխումների ժամանակ Բբումբան հետ է տեղափոխվել Գենդերային նախարարություն, կրկին զբաղեցնելով նախարարի պաշտոնը։ Ֆինանսների նախարարությունում նրան փոխարինել է Մարիա Կիվանուկան[10]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 POU (October 2016). «Parliament Of Uganda Members Of The 10th Parliament: Bbumba Namirembe Syda». Kampals: Parliament of Uganda (POU). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 6-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 10-ին.
  2. Ssenkaaba, Stephen (2007 թ․ հուլիսի 14). «Nabbingo Savours 65-Year-Old Fruit». New Vision. Kampala. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ փետրվարի 1-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 10-ին.
  3. Newvision Reporter (2010 թ․ սեպտեմբերի 30). «Makerere College Alumni Introduce Award». New Vision. Kampala. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 11-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 10-ին.
  4. Musasizi, Simon (2009 թ․ դեկտեմբերի 2). «Rivers, Lakes Dry Up As Population Figures Soar». The Observer (Uganda). Kampala. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ հոկտեմբերի 15-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 10-ին.
  5. Vision Reporter (2009 թ․ փետրվարի 18). «Reshuffle: Museveni Names Janet, Awori, Jeje Ministers». New Vision. Kampala. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մարտի 6-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 10-ին.
  6. Mukasa, Henry (2011 թ․ մայիսի 28). «Museveni Names New Cabinet». New Vision. Kampala. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 10-ին.
  7. Sheila Naturinda, and Yasiin Mugerwa (2012 թ․ փետրվարի 17). «Makubuya, Bbumba Resign From Cabinet». Daily Monitor. Kampala. Վերցված է 2015 թ․ փետրվարի 11-ին.
  8. Juuko, Sylvia (2009 թ․ մարտի 5). «East African Development Bank Gets New Chief». New Vision. Kampala. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 10-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 10-ին.
  9. Odeu, Steven (2004 թ․ հոկտեմբերի 21). «NSSF Transfer Was Planned». New Vision. Kampala. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 10-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 10-ին.
  10. Monitor Team (2011 թ․ մայիսի 28). «Full List of Ugandan Ministers Appointed by President Museveni». Daily Monitor. Kampala. Վերցված է 2015 թ․ փետրվարի 11-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]