Սիդան (ֆուտբոլիստ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սիդան
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը  Բրազիլիա
Ծննդյան ամսաթիվ դեկտեմբերի 24, 1982(1982-12-24)[1][2] (41 տարեկան)
Ծննդավայր Սան Պաուլո, Բրազիլիա
Հասակ 187 սմ
Քաշ 84 կգ
Դիրք դարպասապահ
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Բրազիլիա Սան Պաուլու
Համար 12
Պատանեկան կարիերա
-2001 Բրազիլիա Կորինտիանս
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2001-2003 Բրազիլիա Կորինտիանս B
2003 Բրազիլիա Ժուվենտուս
2004-2008 Բրազիլիա Տանոան դե Սերա
2005  Բրազիլիա Սամպայո Կորրեա
2008 Բրազիլիա Ունիոն Մոժի
2009-2010 Բրազիլիա Ռիու Կլարու 17 (-29)
2010 Բրազիլիա Լուվերդենսե 0 (0)
2010-2011 Բրազիլիա Գրեմիո Պրուդենտի 12 (-24)
2012 Բրազիլիա Ռիու Կլարու 10 (-17)
2013-2014 Բրազիլիա Գրեմիո Օզասկու Աուդակս 6 (-7)
2014 Բրազիլիա Գուարատինգետա 4 (-5)
2015-2016 Բրազիլիա Գրեմիո Օզասկու Աուդակս 12 (-16)
2016  Բրազիլիա Բոտաֆոգո 32 (-31)
2017-մ.հ. Բրազիլիա Սան Պաուլու 1 (-4)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Սիդնեյ Ապարեսիդո Ռամոս  դա Սիլվա, առավել հայտնի է որպես Սիդան (պորտ.՝ Sidney Aparecido Ramos da Silva; Sidão, դեկտեմբերի 24, 1982(1982-12-24)[1][2], Սան Պաուլո, Բրազիլիա), բրազիլացի հայտնի ֆուտբոլիստ,  «Սան Պաուլու» ակումբի դարպասապահ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սիդանը  «Կորինտիանս»  ֆուտբոլային դպրոցի սաներից  է։ 2001-2003 թվականներին հանդես էր գալիս «Տիմաու» ակումբի երկրորդ  թիմում,  բայց  երբ  դարպասապահը չկարողացավ դուրս գալ հիմնական  կազմ,  լքել է հարազատ ակումբը  եւ սկսել  է  հանդես գալ փոքր թիմերում, որպես կանոն, Սան Պաուլու  նահանգի  առաջնությունում։ 10 տարվա ընթացքում Սիդանը  փոխել է տասնյակ ակումբներում, սակայն  գործնականում  գրեթե ոչ մի տեղ  երկար  ժամանակ  չի  անցկացրել։   2008 թվականին  ֆուտբոլիստների պակասի պատճառով Սիդանը անցկացրել  է մեկ խաղ  A3  շարքի Լիգայում «Ունիոն Մոժիի» կազմում[3]։

Սիդանի կարիերիայում ոչ մի ուշագրավ դեպքեր տեղի չունեցան, մինչև տեղափոխվեց «Օզասկու» ակումբ եւ միայն չորս տարի նա մնաց այդտեղ։ 2014 թվականին նա վարձով խաղացել է «Գուարատինգետում»[4]։

Սան Պաուլու նահանգի առաջնության ժամանակ՝ 2016 թվականին, Սիդանը գերազանց է դրսևորել իրեն։ Համեստ «Օզասկուն» իր պատմության մեջ առաջին անգամ կարողացավ դուրս գալ առաջնության  եզրափակիչ։ Դրանից հետո 33-ամյա դարպասապահին  վերցրել է վարձակալությամբ բրազիլական ֆուտբոլի ավանդական ներկայացուցիչ «Բոտաֆոգոն»[3]։

«Բոտաֆոգոյի» ավագը եղել է երկրպագուների կուռքը՝ Ջեֆերսոնը՝ Բրազիլիայի հավաքականի դարպասապահը։ Բայց հունիսին նա ստացել է շատ ծանր վնասվածք, որից հետո Սիդանը  դարձել է հիմնական դարպասապահը «Միայնակ աստղ»[3]։ Մինչև տարեվերջ Բրազիլիայի առաջնությունում անցկացրել է 32 խաղ, երեք խաղ՝ Գավաթի խաղարկությունում։ Սեպտեմբերի 14-ին «Սանթոսի» դեմ խաղում Սիդանը վերջին րոպեներին վազեց դեպի մրցակցի տուգանային հրապարակ։ Վանդերլեյը կարողացել է հարվածել և անմիջապես դատավորը ավարտել է հանդիպումը։ Չնայած պարտությանը՝ (0:1), հանդիսատեսը Սիդանին դիմավորել է բուռն ծափահարություններով, և  Սիդանի  խաղը  նշել են նույնիսկ «Սանթոսի»[5] ֆուտբոլիստները։

Տիտղոսներ ու ձեռքբերումները[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սան Պաուլու նահանգի Սերիա B2-ի չեմպիոն (1) - 2004
  • Ֆլորիդայի գավաթակիր (1) - 2017

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
  3. 3,0 3,1 3,2 «Defesaças, dribles e dias de atacante: Sidão segue passos do ídolo Jefferson» (պորտուգալերեն). Globo. 2016 թ․ հուլիսի 7. Վերցված է 2017 թ․ փետրվարի 11-ին.
  4. «Que responsa, Sidão!» (պորտուգալերեն). qgnoticias.com. 2016 թ․ ապրիլի 17. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 25-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 11-ին.
  5. «Goleiro do Botafogo dá bicicleta no último lance e assusta rival» (պորտուգալերեն). UOL. 2016 թ․ սեպտեմբերի 14. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 21-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 11-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սիդան (ֆուտբոլիստ)» հոդվածին։