Սամվել Սիանոսյան
Appearance
(Վերահղված է Սիանոսյան Սամվել Սերգեյիից)
Ծնվել է | մարտի 14, 1969 (55 տարեկան) |
---|---|
Ծննդավայր | Երևան |
Քաղաքացիություն | ՀՀ |
Ազգություն | Հայ |
Մասնագիտություն | օդաչու |
Աշխատանք | օդաչու-ավիատեխնիկ |
Սամվել Սերգեյի Սիանոսյան (մարտի 3, 1969, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ օդաչու, Արցախյան ազատամարտի մասնակից, ՀՀ բանակի փոխգնդապետ։
Ուսում[խմբագրել | խմբագրել կոդը]
1987-1989 թվականներին սովորել է Բալաշովի (Սարատովի մարզ, Ռուսաստան) բարձրագույն ավիացիայի ռազմական օդաչուական ուսումնարանում։ Ավարտել է ՌԴ Յու. Գագարինի անվան ռազմաօդային ակադեմիան (2000)։ 1992 թվականից ծառայում է ՀՀ բանակում։
1992-1994 թվականներին Մի-8 և Մի-24 ուղղաթիռների անձնակազմերում (հրամանատար) մասնակցել է ՀՀ սահմանների պաշտպանությանը։ Ընդհանուր մարտական թռիչքաժամը կազմել է 1100 ժամ։
Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Պարգևատրվել է Մարտական ծառայության մեդալով[1]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Ղարաբաղյան ազատագրական պատերազմ.1988-1994, Ե., ՀՀՀ, 2004, էջ 672։