Սթիվ Ֆրեյն
Սթիվ Ֆրեյն (Դինամո) Dynamo | |
---|---|
![]() | |
Ծնվել է | դեկտեմբերի 17, 1982 (40 տարեկան) |
Ծննդավայր | Բրեդֆորդ, Ուեսթ Յորքշիր, Անգլիա |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | մոգ, հրաշագործ |
Գործունեություն | 2002–ներկա |
Կայք | dynamoworld.com |
Ստորագրություն![]() | |
![]() |
Սթիվեն Ֆրեյն (Steven Frayne), առավել հայտնի է որպես Դինամո (Dynamo), դեկտեմբերի 17, 1982, Բրեդֆորդ, Արևմտյան Յորքշիր, Անգլիա, Միացյալ Թագավորություն), բրիտանացի մոգ, իլյուզիոնիստ։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է 1982 թվականի դեկտեմբերի 17-ին[1]։ Մանուկ տարիներն անցկացրել է Բրեդֆորդի ամենաաղքատ թաղամասերից մեկում։ Դպրոցում հաճախ վեճերի է մասնակցել, հատկապես՝ ավագ դասարանցիների հետ։ Որպեսզի ինչ-որ կերպ ավարտի նման վեճերը, տղան սկսել է ֆոկուսներ ցույց տալ՝ սևեռելով այլ տղաների ուշադրությունը իր հնարքների վրա, որոնք նա սովորել էր արդեն 11 տարի և որոնք արդեն անսովոր էին և տարօրինակ։
Իլյուզիոնիզմի առաջին դասերը տղան անցել է պապիկի մոտ, որը թոռնիկին սովորեցրել է հետաքրքիր հնարքներ և մեթոդներ։ Պապը Դինամոյի ներշնչման աղբյուրն էր և իրական կուռքը։
Շոու[խմբագրել | խմբագրել կոդը]
Սթիվեն Ֆրեյնի մասնակցությամբ հեռարձակվել են մի շարք հեռուստա- և վիդեոնախագծեր։
- Համացանցում հրաշագործների մասին տարածված ամենահայտնի հաղորդումը՝ Dynamo։ Magician Impossible / Դինամո. անհավանական իլյուզիոնիստ։ Մեկ սերիայի 44 րոպեները, որտեղ իլյուզիոնիստը ցույց է տալիս ամենաանհավանական ֆոկուսները։ Ցուցադրվում է Discovery Channel հեռուստաալիքով։ Որոշ հայտնի անձինք իրենց մասնակցությունն են ունեցել հեռուստատեսային շոուում։
- Dynamo’s Underground Magic, 51 րոպե տևողությամբ վավերագրական ֆիլմ, որտեղ մանրամասն կեպով ցուցադրվում են թղթախաղերով ֆոկուսները, դրամների անհետանալը և այլն։ Դիտումից հետո կա հավանականություն, որ շատերը կկարողանան կրկնել այդ հնարքները ինքնուրույն։
- Dynamo’s Estate of Mind
- Dynamo’s Concrete Playground։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Celebrity answers with Dynamo»։ 6336.com։ Արխիվացված է օրիգինալից 2015-06-22-ին։ Վերցված է հուլիսի 6, 2008
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Դինամոյի աշխարհ Archived 2014-09-04 at the Wayback Machine.
- Դինամո. Անհավանական հրաշագործ, պաշտոնական կայք
- BBC 1xtra, Դինամո
|