Սթիվեն Քուին
Սթիվեն Քուին անգլ.՝ Stephen Quinn | ||||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
![]() | ||||||||||||||||||||||||
Քաղաքացիությունը |
![]() | |||||||||||||||||||||||
Ծննդյան ամսաթիվ | ապրիլի 1, 1986[1] (37 տարեկան) կամ ապրիլի 4, 1986 (37 տարեկան) | |||||||||||||||||||||||
Ծննդավայր | Clondalkin, South Dublin, Լենստեր, Իռլանդիա | |||||||||||||||||||||||
Հասակ | 168 սանտիմետր | |||||||||||||||||||||||
Քաշ | 59 կիլոգրամ | |||||||||||||||||||||||
Դիրք | կիսապաշտպան | |||||||||||||||||||||||
Պատանեկան կարիերա | ||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | ||||||||||||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | |||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||
Ազգային հավաքական | ||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը ըստ 7 սեպտեմբերի, 2019: |
Սթիվեն Քուին (անգլ.՝ Stephen Quinn, ապրիլի 1, 1986[1] կամ ապրիլի 4, 1986, Clondalkin, South Dublin, Լենստեր, Իռլանդիա), իռլանդացի ֆուտբոլիստ, անգլիական «Բերթոն Ալբիոն» ակումբի կիսապաշտպան։
Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]
Սթիվեն Քուինը «Սենտ Պատրիկս Ատլետիկ» ակումբի սան է։ Թիմի կազմում իր առաջին ու միակ խաղն անցկացրել է Իռլանդիայի առաջնությունում 2004 թվականի ապրիլին, երբ նրա թիմը 1:2 հաշվով պարտվել է «Շեմրոկ Ռովերս» ակումբի դեմ խաղում։ 2005 թվականին տեղափոխվել է «Շեֆիլդ Յունայթեդ», որտեղ նորամուտը կատարել է 2005 թվականի սեպտեմբերի 20-ին «Շրուսբերի Թաուն» ակումբի դեմ խաղում[2]։ Քանի որ Անգլիայում Քուինի համար դժվար է եղել ամրապնդել իր դիրքը, 2005/06 մրցաշրջանը նա անցկացրել է «Միլթոն Քինս Դոնս»[3] և «Ռոտերեմ Յունայթեդ»[4] ակումբներում, ընդ որում՝ նրա խաղի շնորհիվ «Ռոտերեմը» խուսափել է ավելի ցածր լիգա անցնելուց։
Չեմպիոնշիպում նորամուտը կատարել է «Չարլտոն Ատլետիկ» ակումբի դեմ խաղում և խաղադաշտ դուրս գալուց արդեն 40 վայրկյան անց ստեղծել գոլային իրավիճակ[5]։ Առաջին գոլը խփել է երկրորդ՝ «Աստոն Վիլլայի» դեմ խաղում, որն անցկացվել է Անգլիայի գավաթի խաղարկության շրջանակներում[6]։ Մրցաշրջանի արդյունքներով ճանաչվել է Ֆուտբոլային լիգայի առաջնության լավագույն երիտասարդ խաղացող։ 2012 թվականի օգոստոսին տեղափոխվել է Չեմպիոնշիպի «Հալլ Սիթի» ակումբ։
2015 թվականի հունիսին Քուինը եռամյա պայմանագիր է կնքել «Ռեդինգի» հետ[7]։
Հավաքականում[խմբագրել | խմբագրել կոդը]
Հանդես է եկել Իռլանդիայի Հանրապետության մինչև 21 տարեկանների հավաքականում, այնտեղ անցկացրել է ընդհանուր առմամբ ինը խաղ և խփել մեկ գոլ։ Նորամուտը կատարել է 2007 թվականի մարտի 27-ին՝ Նիդերլանդների երիտասարդական հավաքականի դեմ խաղում (պարտություն 0:1 հաշվով)[8]։ Միակ գոլը խփել է 2007 թվականի հոկտեմբերի 12-ին Շվեդիայի դեմ խաղում (ընդհանուր հաղթանակ 3:2 հաշվով)[9]։ Հրավիրվել է 2007 թվականի փետրվարի 4-ին մասնակցելու ազգային հավաքականի՝ Սան Մարինոյի հավաքականի դեմ խաղին։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ «Shrewsbury 0–0 Sheff Utd»։ BBC Sport։ 2005-09-21։ Արխիվացված է օրիգինալից 2012-08-24-ին։ Վերցված է 2007-12-05
- ↑ «Dons complete Quinn loan capture»։ BBC Sport։ 2005-09-22։ Արխիվացված է օրիգինալից 2012-08-24-ին։ Վերցված է 2007-12-05
- ↑ «Rotherham sign midfielder Quinn»։ BBC Sport։ 2006-01-19։ Արխիվացված է օրիգինալից 2012-08-24-ին։ Վերցված է 2007-12-05
- ↑ «Sheff Utd 2–1 Charlton»։ BBC Sport։ 2006-12-02։ Արխիվացված է օրիգինալից 2012-08-24-ին։ Վերցված է 2007-12-05
- ↑ «Sheff Utd 2–2 Aston Villa»։ BBC Sport։ 2006-12-11։ Արխիվացված է օրիգինալից 2012-08-24-ին։ Վերցված է 2007-12-05
- ↑ «Reading FC sign Stephen Quinn on a three-year deal» (անգլերեն)։ getreading.co.uk։ 30.06.2015։ Վերցված է 2015-07-02
- ↑ «Netherlands U21 1–0 Republic of Ireland U21»։ FAI Website։ 2007-03-27։ Արխիվացված է օրիգինալից 2012-08-24-ին։ Վերցված է 2008-02-06
- ↑ «Ireland U21 warm up for England test with win over Sweden»։ FAI Website։ 2007-10-12։ Արխիվացված է օրիգինալից 2012-08-24-ին։ Վերցված է 2008-02-06
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ֆուտբոլիստի էջը burtonalbionfc.co.uk կայքում Archived 2020-09-30 at the Wayback Machine.(անգլ.)
- Ֆուտբոլիստի էջն Իռլանդիայի ֆուտբոլի ասոցիացիայի կայքում(անգլ.)
|