Սթափության համար պայքարի հանրապետական կամավոր ընկերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Սթափության համար պայքարի հանրապետական կամավոր ընկերություն, ստեղծվել է 1985 թվականին։

Կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

Բարձրագույն ղեկավար մարմինը՝ հանրապետության կոնֆերանսն էր (առաջինը՝ 1985 թվականին), գործադիրը՝ հանրապետության խորհուրդը։

Նպատակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոչված էր նպաստել սթափ ապրելակերպի հաստատման, հարբեցողության և ալկոհոլիզմի վերացման համար պայքարի միջոցառումներին, հակաալկոհոլային շարժման ընդլայնմանը։ Գործել են քաղաքային և շրջանային խորհուրդներ։

Արդյունաբերական ձեռնարկություններում, կոլեկտիվ և պետական տնտեսություններում, ուսումնական հաստատություններում, տնային կառավարչություններին և ԲՇԳ-ներին առընթեր գործել են սկզբնական կազմակերպություններ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 13, էջ 239 CC-BY-SA-icon-80x15.png