Jump to content

Սեր (հանդես)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սեր (այլ կիրառումներ)

«Սեր», մանկավարժական, քաղաքական հանդես։ Լույս է տեսել 1860-1864 թվականներին, Կ․ Պոլսում, անկանոն պարբերականությամբ։ Պաշտոնական պատասխանատու (խմբագիր)՝ Ա․ Ճևեհիրյան, տնօրեն՝ Պ․ Պառնասյան։ Ազգային-հասարակական կյանքի առաջընթացի գրավականն է համարել ուսման, առևտրի, երկրագործության զարգացումը, ազգերի համագործակցությունը և բարի դրացիական հարաբերությունները։ Համակրանք է հայտնել եվրոպական երկրներում ազգային-ազատագրման, հատկապես գարիբալդիական, շարժման նկատմամբ։ Քննադատել է «ազգային երեսփոխանների ու այլ գործիչների ապաշնորհությունը»։ «Նկարագիր երևելի մարդկանց» խորագրով պարբերաբար ներկայացրել է համաշխարհային նշանավոր դեմքերին։ «Սեր»-ը կարևոր համարվող վիճակագրական տեղեկություններ է հրապարակել ժամանակի առևտրական հարաբերությունների, հումքի համաշխարհային հանույթի վերաբերյալ։ Լուրեր է հաղորդել նաև Մուրատ Ռափայելյան, Վիեննայի Մխիթարյան և այլ վարժարանների գործունեության մասին, տպագրել գրական ստեղծագործություններ, զվարճալի պատմություններ, հայ տարարություններ, մամուլի տեսություններ[1][2]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Վիեննայի մենաստանի մամուլի շտեմարան- ՍԷՐ». Վերցված է 2023 թ․ հունվարի 16-ին.
  2. «Համահայկական թվանշային գրադարան».
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։