Jump to content

Սերովբե Թագվորյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սերովբե Թագվորյան
Ծնվել է1829[1]
ԾննդավայրԿոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն[1]
Մահացել էհոկտեմբերի 7, 1883(1883-10-07)[1]
Մահվան վայրԿոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն[1]
Քաղաքացիություն Օսմանյան կայսրություն
Ազգությունհայ
ԿրթությունՓարիզի համալսարան[1]
Մասնագիտությունհրապարակախոս, հասարակական գործիչ և լեզվաբան

Սերովբե Հովհաննեսի Թագվորյան (1829[1], Կոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն[1] - հոկտեմբերի 7, 1883(1883-10-07)[1], Կոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն[1]), հայ հրապարակախոս, լեզվաբան, հասարակական գործիչ։ Կ. Պոլսի բարեգործական ընկերություն հայոցի հիմնադիրներից։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սերովբե Թագվորյանը ծնվել է 1829 թվականին Կոստանդնուպոլիս քաղաքում։ Ավարտել է Սորբոնի համալսարանի բժշկագիտական ֆակուլտետը։ Կոստանդնուպոլսի Բարեգործական ընկերություն հայոցի հիմնադիրներից։ 1862 թվականին կազմակերպել է «Հայկ» կամ «Օրիոն» ընկերությունը, որը նյութական և բարոյական աջակցություն է ցուցաբերել Զեյթունի ապստամբներին։ Մշակել է զինված ապստամբության ծրագիր։ Կ. Պոլսում գտնվող Միքայել Նալբանդյանի միջոցով կապ է հաստատել ռուսական հեղափոխական դեմոկրատների և Իտալիայի ազգային-ազատագրական շարժման գործիչ Ջ. Մաձինիի հետ։ Մասնակցել է «Սեր» մասոնական օթյակի հիմնադրմանը (1866) և գործունեությանը, որն Արևմտյան Հայաստանի ազատագրման համար պայքարող գաղտնի կազմակերպություն էր։ Թագվորյանը գրել է լեզվաբանական գրքույկ՝ «Փորձ լեզուագիտական մի դրութեան...» (1881), զարգացրել է արմատների առաջացման իր տեսությունը, որը հետագայում քննադատվել և մերժվել է[2][3]։

Մահացել է 1883 թվականի հուլիսի 10-ին Թուրքիայի Կոստանդնուպոլիս քաղաքում[4]։

  • Փորձ լեզուագիտական մի դրութեան յորում բովանդակի բացատրութիւն արմատոց այբուբենի տառից։ Պատշաճեալ հայերէն լեզուի, Թագվորյան Սերովբե Հովհաննեսի, Տփխիս, տպ. Յովհաննէս Մարտիրոսեանցի, 1881։
  • Թագվորյան Ս. Հ., «Փորձ լեզուագիտական մի դրութեան...», լեզվաբանական գրքույկ, 1881։
  • Ինչո՞ւ գյուղացին մտնում ե կոլլեկտիվ տնտեսության մեջ։ Թագվորյան Սերովբե Հովհաննես, Յերևան, Պետհրատի յերկրորդ տպարան Յերևանում, 1930։

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Հովհաննիսյան Ա. Գ., Նալբանդյանը և նրա ժամանակը, հ. 1. Երևան, 1955։
  • Աղայան Է. Բ., Հայ լեզվաբանության պատմություն, հ. 1. Երևան, 1958։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 Հայկական համառոտ հանրագիտարան (հայ.)Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1990. — հատոր 2.
  2. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005։
  3. Հայկական համառոտ հանրագիտարան, 1995։ Հ. 2:
  4. «Zarkfoundation - Սերովբե Թագվորյան». zarkfoundation.com.
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սերովբե Թագվորյան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 115