Սերմերի ստրատիֆիկացում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Սերմերի ստրատիֆիկացում, (լատին․՝  stratum` շերտ, facere` անել), սերմերի նախացանքային մշակության միջոցառում․ կատարվում է ծլումն արագացնելու նպատակով։ Կիրառվում է հիմնականում ծառատեսակների (պտղատու, անտառային, դեկորատիվ) և որոշ դեղաբույսերի դժվար ծլող սերմերի համար։ Սերմերը 1։ 3 հարաբերությամբ խառնում են մաքուր լվացած ավազի կամ թեփի, տորֆի մանրուքի հետ։Uերմերը խոնավեցնելուց հետո պարկերով կամ արկղներով պահում են նկուղներում կամ խրամատներում ցածր ջերմաստիճանի (1-10 °C) պայմաններում։ Խառնուրդի շերտի հաստությունը ընդավորների ու կորիզավորների համար չպետք է գերազանցի, համապատասխանաբար՝ 20-25 և 50-60 սմ-ից։ Կորիզավորների սերմերը ստրատիֆիկացնում են բերքահավաքից անմիջապես հետո, ընդավորներինը՝ հունվար-փետրվար ամիսներին։ Սերմերի ստրատաֆիկացումը տևում է մեկից մինչև մի քանի ամիս։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 153