Jump to content

Սերհան Սերհան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սերհան Սերհան
Դիմանկար
Ծնվել էմարտի 19, 1944(1944-03-19)[1][2][3] (80 տարեկան)
ԾննդավայրԵրուսաղեմ, Միացյալ Թագավորություն[4]
Քաղաքացիություն Հորդանան
ԿրթությունJohn Muir High School? և Պասադենայի քաղաքի քոլեջ
Մասնագիտությունgroom
 Sirhan Sirhan Վիքիպահեստում

Սերհան Բիշարա Սերհան (անգլ.՝ Sirhan Bishara Sirhan, արաբ․՝ سرحان بشارة سرحان‎‎, մարտի 19, 1944(1944-03-19)[1][2][3], Երուսաղեմ, Միացյալ Թագավորություն[4]), հակասիոնիստ, պաղեստինցի, հայտնի է նրանով, որ 1968 թվականի հունիսի 5-ին գնդակահարել Է ԱՄՆ նախագահի թեկնածու Ռոբերտ Քենեդիին։ 1969 թվականին դատապարտվել է մահապատժի, հետագայում դատավճիռը մեղմացվել է մինչև ցմահ ազատազրկում։

Մանկություն և պատանեկություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սերհան Սերհանը ծնվել է 1944 թվականի մարտի 19-ին Երուսաղեմում՝ քրիստոնյա պաղեստինցիների բարեկեցիկ ընտանիքում։ Նրա հայրը՝ Բիշարա Սերհանը, եղել է քաղաքային ջրամատակարարման ծառայության բարձր վարձատրվող աշխատակից։ 1948 թվականից հետո՝ արաբա-իսրայելական պատերազմի հետևանքով, Սերհանի նյութական վիճակը կտրուկ վատացել է։ 1956 թվականին, երբ 12 տարեկան էր, ընտանիքը գաղթել է Ամերիկա։

Ռոբերտ Քենեդու սպանություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

1968 թվականի հունիսի 4-ի լույս 5-ի գիշերը գրեթե կեսգիշերից անմիջապես հետո Ռոբերտ Քենեդին թիկնապահների հետ գտնվել է Լոս Անջելեսի Ambassador հյուրանոցում, որտեղ ելույթ է ունեցել և ուղևորվել մեկ այլ դահլիճ, որտեղ պատրաստվում էր մամուլի ասուլիս տալ։ Թեև նախագահի թեկնածուն շրջել է խոհանոցային տարածքներով, ձեռք սեղմել ցանկացողների ամբոխը սեղմվել է նրա մոտ։ Այդ պահին Սերհանը կրակ է բացել 22 մմ տրամաչափի ատրճանակից։ Ռոբերտ Քենեդին երեք գնդակից վիրավորվել է, որոնցից մեկը գլխին, և 26 ժամ անց մահացել հիվանդանոցում։ Եվս 5 մարդ ստացել է ոչ մահացու վնասվածքներ։

Սիրհանը ձերբակալվել է հանցագործության վայրում։ Դատավարության ընթացքում հայտարարություն է արել, որը այդ մասին մտածել է 20 տարեկանում (1968 թվականին Սերհանը 24 տարեկան էր), բայց հետագայում հրաժարվել է այդ խոսքերից և հայտարարել, որ ոչինչ չի հիշում կրակոցների պահի մասին[5][6]։ Նա մեղավոր է ճանաչվել և դատապարտվել մահապատժի, բայց 1972 թվականին Կալիֆոռնիայի Գերագույն դատարանը հակասահմանադրական է ճանաչել մահապատիժը, և Սերհանի դատավճիռը մեղմացվել է մինչև ցմահ ազատազրկում։ Այդ ժամանակից ի վեր նա 16 անգամ պայմանական վաղաժամկետ ազատման խնդրագրեր է ներկայացրել, սակայն դրանք բոլորը մերժվել են[7]։ Միայն 50 տարվա ազատազրկումից հետո՝ 2021 թվականի օգոստոսի 27-ին, նրա հերթական միջնորդությունը բավարարվել է։ Դատախազությունը նաև հաշվի է առել այն, որ պայմանական վաղաժամկետ ազատման հանձնաժողովի հասցեին զգալի քանակությամբ նամակներ են ստացվել (այդ թվում՝ Ռոբերտ Քենեդիի որդուց)՝ ի պաշտպանություն 77-ամյա Սերհանի[8]։ Այնուամենայնիվ, Ռոբերտ Քենեդիի վեց մյուս երեխաները դեմ են արտահայտվել որոշմանը, և միջնորդությունը մերժվել է նահանգի նահանգապետի կողմից 2022 թվականի հունվարին[9]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 http://www.nndb.com/lists/511/000063322/
  3. 3,0 3,1 Encyclopædia Britannica
  4. 4,0 4,1 4,2 http://news.yahoo.com/photos/life-45th-anniversary-of-the-rfk-s-assassination-1370381225-slideshow/
  5. «Sirhan Sirhan denied parole for 12th time». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 14-ին. Վերցված է 2008 թ․ հունվարի 17-ին.
  6. «Crime, Forensics, Medical Jurisprudence, Prisons not in English (A-H)». Արխիվացված օրիգինալից 2008 թ․ հուլիսի 6-ին. Վերցված է 2008 թ․ հունվարի 17-ին.
  7. Губернатор Калифорнии отказался освобождать из тюрьмы убийцу сенатора Роберта Кеннеди // Meduza
  8. Убийца Роберта Кеннеди получил право на УДО // Bigmir)net
  9. «California governor denies parole for Sirhan Sirhan, convicted of Robert Kennedy assassination» (անգլերեն). // The Guardian. 2022 թ․ հունվարի 14. Վերցված է 2022 թ․ մայիսի 21-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սերհան Սերհան» հոդվածին։