Jump to content

Սերիդո էկոլոգիական կայան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սերիդո էկոլոգիական կայան
Estação Ecológica do Seridó
Տեսակէկոլոգիական կայան
Երկիր Բրազիլիա
ՎարչատարածքՌիու Գրանդի դու Նորտի
Հիմնվել է1982
Մակերես1124 հեկտար
ԿառավարումԲրազիլիայի դաշնային կառավարություն
Սերիդո էկոլոգիական կայանը գտնվում է Բրազիլիաում
Սերիդո էկոլոգիական կայան

Սերիդո էկոլոգիական կայան (պորտ.՝ Estação Ecológica do Seridó), տաք, կիսաչոր էկոլոգիական կայան Բրազիլիայի Ռիու Գրանդի դու Նորտի նահանգում։

Տեղագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կայանը ստեղծվել է 1982 թվականի մայիսի 31-ին՝ պահպանելով Կաատինգա էկոհամակարգը՝ հյուսիսարևելյան ինտերիերին բնորոշ կիսաչոր կլիմայով և բուսականությամբ[1]։ Այն Ռիու Գրանդի դու Նորտի նահանգի Սեռա Նեգրա դու Նորտի մունիցիպալիտետում է[2]։ Սերիդո էկոլոգիական կայանն ընդգրկում է 1163 հա տարածք և գտնվում է Կայկո քաղաքին մոտ[3]։ Դաշնային պահպանման միավորում է, որը ղեկավարվում է Չիկո Մենդեսի Կենսաբազմազանության պահպանության ինստիտուտի կողմից[4]։

Շրջակա միջավայր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կլիման տաք է և կիսաչոր։ Ջերմաստիճանը տատանվում է 20-32 °C, իսկ տարեկան տեղումների միջին քանակը 497 մմ է։ Միջին բարձրությունը 200 մետր է։ Բուսականությունը չոր, նոսր մացառ է` առանձնացված թփերով և 2 մետր բարձրությամբ ծառերով։ Համեմատաբար քիչ են կաթնասունները, որոնց մեջ կա աղվես, երկարապոչ կատու և արմադիլ։ Նկատվել է թռչնի 57 տեսակ[1]։

Էկոլոգիական կայանը «խիստ բնական արգելոց է», որը գտնվում է Բնության պահպանության միջազգային միության I կատեգորիայի ներքո։ Նպատակն է պահպանել բնությունը և աջակցել գիտական հետազոտություններին[2]։ Որսագողությունը խնդիր է, քանի որ կան հարևան ագարակներից խոշոր եղջերավոր անասունների ներխուժումների դեպքեր[1]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 [1]
  2. 2,0 2,1 [2]
  3. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 17-ին. Վերցված է 2021 թ․ ապրիլի 5-ին.
  4. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 7-ին. Վերցված է 2021 թ․ ապրիլի 5-ին.