Սերժ Պերճ Քրքաշարյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Սերժ Պերճ Քրքաշարյան
Ծնվել էհունիսի 29, 1933(1933-06-29) (86 տարեկան)
Բեյրութ, Լիբանան
ՄասնագիտությունԴեղաբանական քիմիա
Ալմա մատերՍորբոնի համալսարան
Ինչով է հայտնիՀիմնական աշխատությունները վերաբերում են օրգանական (ֆլավոնների, իզոֆլավանոնների և բնական ու սինթետիկ տարացիկլային այլ միացությունների պատրաստուկներ) և դեղաբանական (հակավիտամիններ, հակաալերգիկ ածանցյալներ և այլն) քիմիային, սիրտանոթային համակարգի և այլ հիվանդությունների բուժման համար օգտագործվող դեղամիջոցների սինթեզմանը

Սերժ Պերճ Քրքաշարյան (Գրքեաշարյան, Կրկեաշարյան, հունիսի 29, 1933(1933-06-29), Բեյրութ, Լիբանան), հայազգի ֆիզքիմիկոս, դեղաբան: Սորբոնի համալսարանի ֆիզքիմիական գիտությունների դոկտոր (1966), պրոֆեսոր (1970ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ (1998

Վիրաբույժ, վնասվածքաբան Հակոբ Կրկեաշարյանի եղբայրն է։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1958 թվականին ավարտել է Փարիզի (Սորբոն) համալսարանի դեղաբանության և 1961 թվականին՝ գիտությունների ֆակուլտետները, Կանադայի Արևմտյան Օնտարիոյի համալսարանի քիմիական բաժինը։ Բնակվում է Ֆրանսիայում։ 1970-1976 թվականներին եղել է Բեյրութի համալսարանի պրոֆեսոր, 1971-1978 թվականներին եղել է Բոստոնի համալսարանի բժշկական ֆակուլտետի դեկան և Բժշկական կենտրոնի տնօրեն, 1976 թվականից Փարիզի հարավային համալսարանի պրոֆեսոր, 1978 թվականից՝ Փարիզի Հարավի համալսարանի դեղաբանության ֆակուլտետի դեկան, միաժամանակ՝ «Դյուպյուռքեն» հիվանդանոցի դեղագործական ծառայության տնօրեն[1], 2001 թվականից՝ emeritus պրոֆեսոր։ 1983-1998 թթ. եղել է Փարիզի հիվանդանոցների դեղաբանության բաժանմունքի տնօրեն։ 1984 թվականից՝ Ֆրանսիայի, 1992 թվականից՝ Եվրոպական դեղամիջոցների գործակալությունների դեղաբանության, 1994 թվականից՝ Բրյուսելի եվրոպական հանձնաժողովի գիտական փորձագետ։ 1996 թվականից Ռուսաստանի բնական ԳԱ, 1997 թվականից՝ Ֆրանսիայի դեղաբանության ակադեմիայի թղթակից անդամ, 1994 թվականից՝ Երևանի պետական բժշկական համալսարանի և այլ համալսարանների պատվավոր դոկտոր[2]։

Ստեղծագործություններ և ճանաչում[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշխատանքները վերաբերում են դեղաբանության հարցերին։ Զբաղվել է երեք բենզիլ-քրոմոնների հակաալերգիկ, հակահիստամինային միացությունների սինթեզի հարցերով, որոնց հիման վրա Ֆրանսիայում արտադրվում են բազմաթիվ դեղանյութեր ու դրանց ածանցյալները։ 1994 թվականին կազմել է Ֆրանսիայում արտադրվող դեղանյութերի տեղեկատու։

Անդամակցություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Փարիզի «Արարատ» միջազգային ԳԱ փոխնախագահ, 1986 թ.
  • Բազմաթիվ ԳԱ-ների և ընկերությունների անդամ
  • Տարբեր համալսարանների պատվավոր դոկտոր

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ֆրանսիայի դեղաբանության մրցանակի դափնեկիր (1973)
  • Բժշկական ազգային ակադեմիաների մրցանակի դափնեկիր (1982)
  • Ռուսաստանի բնական ԳԱ Պ. Կապիցայի անվան ոսկե մեդալ (1996)
  • Պետրոս Մեծի անվան ոսկե մեդալ (1996)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005 
  2. ՀՀ ԳԱԱ, Արտասահմանյան անդամներ