Սերժ-Պերճ Կրկեաշարյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox med.png
Սերժ-Պերճ Միսակի Կրկեաշարյան (Գրքեաշարյան)
Ծնվել էհունիսի 29, 1933 (85 տարեկան)
ԾննդավայրԲեյրութ
Ազգությունհայ
ԿրթությունՓարիզի համալսարան
Մասնագիտությունֆիզքիմիկոս

Սերժ-Պերճ Միսակի Կրկեաշարյան (Գրքեաշարյան) (հունիսի 29, 1933, Բեյրութ), հայ ֆիզքիմիկոս, դեղաբան։ Սորբոնի համալսարանի ֆիզքիմիական գիտությունների դոկտոր (1966 թ.), պրոֆեսոր (1970 թ.)։ ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ (1998 թ.)։

Վիրաբույժ, վնասվածքաբան Հակոբ Կրկեաշարյանի եղբայրն է։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1953 թվականին ավարտել է Փարիզի համալսարանի դեղաբանական ֆակուլտետը և Կանադայի Արևմտյան Օնտարիոյի համալսարանի քիմիական բաժինը։ 1971-1978 թվականներին եղել է Բոստոնի համալսարանի բժշկական ֆակուլտետի դեկան և Բժշկական կենտրոնի տնօրեն, 1978 թվականից՝ Փարիզի Հարավի համալսարանի դեղաբանության ֆակուլտետի դեկան, միաժամանակ՝ «Դյուպյուռքեն» հիվանդանոցի դեղագործական ծառայության տնօրեն[1]։

Ստեղծագործություններ և ճանաչում[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշխատանքները վերաբերում են դեղաբանության հարցերին։ Զբաղվել է երեք բենզիլ-քրոմոնների հակաալերգիկ, հակահիստամինային միացությունների սինթեզի հարցերով, որոնց հիման վրա Ֆրանսիայում արտադրվում են բազմաթիվ դեղանյութեր ու դրանց ածանցյալները։ 1994 թվականին կազմել է Ֆրանսիայում արտադրվող դեղանյութերի տեղեկատու։

Անդամակցություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Փարիզի «Արարատ» միջազգային ԳԱ փոխնախագահ, 1986 թ.
  • Բազմաթիվ ԳԱ-ների և ընկերությունների անդամ
  • Տարբեր համալսարանների պատվավոր դոկտոր

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ֆրանսիայի դեղաբանության ազգային ակադեմիայի մրցանակ
  • Բժշկական ազգային ակադեմիայի մրցանակ
  • Պ. Կապիցայի անվան մեդալ, 1996 թ.
  • Պետրոս Մեծի մեդալ, 1996 թ.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005