Սերժիկ Ավետիսյան
Արտաքին տեսք
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Ավետիսյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Սերժիկ Ավետիսյան | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 9, 1966 (58 տարեկան) |
Ծննդավայր | Կալինինո, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Գիտական աստիճան | իրավաբանական գիտությունների դոկտոր |
Պարգևներ և մրցանակներ |
Սերժիկ Սերգեյի Ավետիսյան (փետրվարի 9, 1966, Կալինինո, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ իրավաբան, ՀՀ վճռաբեկ դատարանի դատավոր։ Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահ (2016)[1]։
Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- 1991 թ. գերազանցությամբ ավարտել է ԽՍՀՄ Պաշտպանության մինիստրության Կարմրադրոշ ռազմական ինստիտուտի ռազմաիրավաբանական ֆակուլտետը։
Աշխատանքային գործունեությունը[խմբագրել | խմբագրել կոդը]
- 1991-1993 թթ. - Անդրկովկասյան ռազմական օկրուգի 7-րդ բանակի 59-րդ զինվորական տրիբունալի դատավոր։
- 1993-1995 թթ. - ՀՀ պաշտպանության նախարարության պայմանագրերի և արտաքին հարաբերությունների վարչության խմբի սպա, ավագ սպա, այնուհետև՝ բաժանմունքի պետ։
- 1995 թ. ապրիլի 26-ին ՀՀ Գերագույն Խորհրդի որոշմամբ ընտրվել է Գերագույն դատարանի զինվորական գործերի դատական կոլեգիայի դատավոր։
- 1997 թ. օգոստոսի 15-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Գերագույն դատարանի զինվորական գործերի դատական կոլեգիայի նախագահ՝ Հայաստանի Հանրապետության գերագույն դատարանի նախագահի տեղակալ։
- 1998-1999 թթ. - ՀՀ արդարադատության նախարարության վերահսկողական ծառայության պետ։
- 1999-2012 թթ. - Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարանի դատավոր։
- 1999-2004 թթ. - Հայաստանի Հանրապետության արդարադատության խորհրդի անդամ։
- 2012 թ. հունիսի 20-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր[2]։
Գիտամանկավարժական գործունեությունը[խմբագրել | խմբագրել կոդը]
- 2001 թվականից - Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի քրեական իրավունքի և քրեական դատավարության ամբիոնի պրոֆեսոր։
- Իրավաբանական գիտությունների թեկնածու (1998)։
- Իրավաբանական գիտությունների դոկտոր (2005) (ՌԴ Արդարադատության նախարարության Ռուսաստանյան իրավական ակադեմիա)։
- 100 գիտական, ուսումնական, ուսումնամեթոդական աշխատանքների, այդ թվում 10 մենագրությունների, 5 դասագրքերի և ուսումնական ձեռնարկների, 70-ից ավելի գիտական հոդվածների և միջազգային զեկույցների հեղինակ։
- «Քրեական իրավունքի հանրագիտարան» 35-հատորյակի համահեղինակ։
- Պրոֆեսոր (2008)։
- Հայաստանի Հանրապետության ԲՈՀ-ի իրավագիտության 063 մասնագիտական խորհրդի նախագահ (2011)։
Պարգևներ և կոչումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Մխիթար Գոշի մեդալ (2011)[3]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «ՀՀ Նախագահի հրամանագրերը - Փաստաթղթեր - Հայաստանի Հանրապետության Նախագահ». նախագահ.հայ. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 20-ին.
- ↑ Ս. Ավետիսյանին ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր նշանակելու մասին
- ↑ Մխիթար Գոշի մեդալով պարգևատրելու մասին
|