Սերգեյ Վակուլենկո
Քաղաքացիությունը | Ուկրաինա | ||
---|---|---|---|
Ծննդյան ամսաթիվ | սեպտեմբերի 7, 1993[1] (31 տարեկան) | ||
Ծննդավայր | Խարկով, Ուկրաինա | ||
Դիրք | պաշտպան | ||
| |||
| |||
| |||
| |||
|
Սերգեյ Նիկոլաևիչ Վակուլենկո (ուկրաիներեն՝ Сергій Миколайович Вакуленко, սեպտեմբերի 7, 1993[1], Խարկով, Ուկրաինա), ուկրաինացի ֆուտբոլիստ, պաշտպան։
Խաղային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Վակուլենկոն Խարկովի ֆիզիկական կուլտուրայի ուսումնարանի և Դոնեցկի «Շախտյորի» սան է։ «Շախտյորի» ակադեմիան ավարտելուց հետո հանդես է եկել նրանց պատանեկան (2009-2014, 68 խաղ, 12 գոլ) և երիտասարդական (2012-2013, 2 խաղ) թիմերում, ինչպես նաև «Շախտյոր-3»-ում (2010-2011, 27 խաղ, 5 գոլ)[2]։
2014 թվականի դեկտեմբերի 31-ին Մարիուպոլի «Իլյիչյովեցի» գլխավոր մարզիչ Նիկոլայ Պավլովը հեռախոսազրույցում Վակուլենկոյին առաջարկել է աշխատել իր ղեկավարությամբ։ Ցանկանալով հանդես գալ Պրեմիեր լիգայի թիմում՝ ֆուտբոլիստը հավաքի է մեկնել մարիուպոլցիների հետ, որից հետո պայմանագիր է կնքել այդ թիմի հետ[3]։ Բարձրագույն դիվիզիոնում Վակուլենկոն նորամուտը նշել է 2015 թվականի փետրվարի 27-ին Օդեսայի «Չեռնոմորեցի» դեմ արտագնա խաղում։ Նոր թիմում Վակուլենկոն սկսել է իր ելույթները կիսապաշտպանի դիրքում, բայց ժամանակի ընթացքում տեղափոխվել է պաշտպանություն, որտեղ դարձել է առաջատար[4]։ Մինչև մրցաշրջանի ավարտը ֆուտբոլիստը «Իլյիչյովեցի» կազմում առանց փոխարինման 11 հանդիպում է անցկացրել Պրեմիեր լիգայում։ Ամառային արտամրցաշրջանում նրա թիմը առաջին լիգա անցնելուց հետո գլխավորում էր Վալերի Կրիվենցովը։ «Իլիչյովեցը» համալրվել է մի շարք նոր ֆուտբոլիստներով, որից հետո 21-ամյա Վակուլենկոն դարձել է նորացված թիմի առաջատարը[5]։
Հետագայում Բարձրագույն խմբում հանդես է եկել «Օլիմպիկում» (Դոնեցկ), «Արսենալում» (Կիև), «Կարպատներում» (Լվով)։
2020 թվականի սկզբին տեղափոխվել է հայկական «Արարատ-Արմենիա» ակումբ։
Միջազգային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]2008 թվականից պարբերաբար ներգրավվել է պատանեկան հավաքականներում։ 2014 թվականի հունվարին Վակուլենկոն երիտասարդական հավաքականի կազմում Սերգեյ Կովալեցի գլխավորությամբ հանդես է եկել Համագործակցության Գավաթում, որտեղ անցկացրել է 6 հանդիպում և նվաճել ոսկե մեդալներ[6]։ Օգոստոսին ընդգրկվել է Շվեյցարիայի և Լիխտենշտեյնի հավաքականների հետ Եվրո-2015 (մինչև 21) ընտրական խաղերի թեկնածուների ընդլայնված ցուցակում[7]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ «Официально. Немтинов, Вакуленко, Жичиков и Крюков — игроки «Ильичёвца»» (ռուսերեն). Пресс-центр ФК «Ильичевец». 2015 թ․ հունվարի 16. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ օգոստոսի 27-ին.
- ↑ «Сергей Вакуленко: «Я нуждался в шаге вперёд»» (ռուսերեն). Пресс-центр ФК «Ильичевец». 2015 թ․ հունվարի 28. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ օգոստոսի 27-ին.
- ↑ «Украина. Сборная тура» (ռուսերեն). Football.ua. 2015 թ․ մայիսի 5. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ օգոստոսի 27-ին.
- ↑ «Сергей Вакуленко: «„Ильичёвец" будет играть в умный футбол»» (ռուսերեն). Пресс-центр ФК «Ильичевец». 2015 թ․ հուլիսի 14. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ օգոստոսի 27-ին.
- ↑ «Украина (U-21): триумф на Содружестве под микроскопом» (ռուսերեն). ЮЛИЯ ДЯДЕЧКО, footboom.com. 2014 թ․ փետրվարի 6. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ օգոստոսի 11-ին.
- ↑ «Обнародован состав молодёжной сборной Украины по футболу на игры отбора к Евро-2015» (ռուսերեն). UNIAN.NET. 2014 թ․ օգոստոսի 26. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ օգոստոսի 4-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Վիճակագրությունն Ուկրաինայի Պրեմիեր լիգայի կայքում(ուկր.)(ռուս.)(անգլ.)
- Ֆուտբոլիստի էջը FootballFacts.ru կայքում
|
- Սեպտեմբերի 7 ծնունդներ
- 1993 ծնունդներ
- Ապրող անձինք
- Խարկով քաղաքում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Ֆուտբոլիստներ այբբենական կարգով
- Արարատ-Արմենիայի ֆուտբոլիստներ
- Արսենալ Կիևի ֆուտբոլիստներ
- Հայ ֆուտբոլիստներ
- Մարիուպոլի ֆուտբոլիստներ
- Շախտյոր Դոնեցկի ֆուտբոլիստներ
- Ուկրաինացի ֆուտբոլիստներ
- Տղամարդկանց ֆուտբոլի պաշտպաններ
- Փյունիկի ֆուտբոլիստներ