Սերգեյ Սեյրանյան
Սերգեյ Սեյրանյան | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 21, 1954 (69 տարեկան) |
Ծննդավայր | Ստեփանակերտ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Ազգություն | հայ |
Կրթություն | ՀԱՊՀ |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ |
Սերգեյ Սամվելի Սեյրանյան (սեպտեմբերի 21, 1954, Ստեփանակերտ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ), արցախցի քաղաքական գործիչ, Արցախի Հանրապետության 4-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր[1]։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Սերգեյ Սեյրանյանը ծնվել է 1954 թվականի սեպտեմբերի 21-ին Ստեփանակերտ քաղաքում։ 1961-1971 թվականներին սովորել է Ստեփանակերտի թիվ 8 միջնակարգ դպրոցում։ 1971-1976 թվականներին սովորել է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ճարտարապետաշինարարական ֆակուլտետում՝ արդյունաբերական և քաղաքացիական շինարարություն մասնագիտությամբ։
1976 թվականին եղել է Տրեստ №9 շինարարական վարչության շինվարպետ, իսկ 1977 թվականին՝ Տրեստ №9 շինարարական վարչության աշխատանքների ղեկավար։ 1980 թվականին եղել է Արցախի Հանրապետության մարզգործկոմի որոշմամբ նշանակվել է Կապիտալ շինարարության վարչության գլխավոր ինժեներ։ 1985 թվականին եղել է Տրեստ №9 շինարարական վարչության գլխավոր ինժեներ։
1992 թվականից «Սիգմա Գրուպ Սերվիս» ՓԲԸ-ի տնօրեն է։
2005 թվականի հունիսի 19-ին թիվ 7 ընտրատարածքից ընտրվել է Արցախի Հանրապետության 4-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր[2]։ Եղել է պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։
Անկուսակցական է։
Ամուսնացած է, ունի երկու զավակ։
Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Անանիա Շիրակացի» մեդալ (Արցախի Հանրապետության նախագահի թիվ 306 հրամանագիր, 08.05.2002 թվական)
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Սեյրանյան Սերգեյ Սամվելի». www.nankr.am. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 25-ին.
- ↑ «19 հունիսի 2005թ. | ԼՂՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողով» (ռուսերեն). Վերցված է 2023 թ․ օգոստոսի 25-ին.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐ Արխիվացված 2023-08-22 Wayback Machine