Jump to content

Սերգեյ Սամսոնով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սերգեյ Սամսոնով
Ծնվել էդեկտեմբերի 12, 1980(1980-12-12) (43 տարեկան)
ԾննդավայրՊոդոլսկ, Մոսկվայի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[1]
Մասնագիտությունարձակագիր, գրող և երգերի հեղինակ
Լեզուռուսերեն
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
ԿրթությունՄաքսիմ Գորկու անվան գրականության ինստիտուտ (2003)
Պարգևներ

Սերգեյ Անատոլևիչ Սամսոնով (ռուս.՝ Сергей Анатольевич Самсонов, դեկտեմբերի 12, 1980(1980-12-12), Պոդոլսկ, Մոսկվայի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[1]), ռուս արձակագիր։ «Յասնայա Պոլյանա» գրական մրցանակի դափնեկիր (2019), «Զնամյա» և «Օկտյաբր» ամսագրերի մրցանակների դափնեկիր, «Ազգային բեսթսելլեր» (2009) և «Մեծ գիրք» (2017) գրական մրցանակների եզրափակիչի մասնակից։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սերգեյ Սամսոնովը ծնվել է 1980 թվականի դեկտեմբերի 12-ին, Մոսկվայի մարզի Պոդոլսկ քաղաքում։ Դպրոցն ավարտելուց հետո ընդունվել և 2003 թվականին հաջողությամբ ավարտել է Մաքսիմ Գորկու անվան գրականության ինստիտուտը[2]։ Աշխատել է Մոսկվայի քաղաքային հրատարակչություններից մեկում որպես գովազդային և ներկայացուցչական տեքստեր գրելու մասնագետ` միաժամանակ ակտիվորեն զբաղվելով գրական գործունեությամբ։ Նրա աշխատանքները լայնորեն տարածվել են ընթերցողների շրջանում և գրականագետները բարձր են գնահատել Սամսոնովի ստեղծագործությունները։ 2007 թվականին Սանկտ Պետերբուրգում հրատարակվել է Սամսոնով առաջին գիրքը` «Ոտքերը» վեպը, որը ռուս հանճարեղ ֆուտբոլիստ Սեմյոն Շուվալովի մասին է, ով փորձում էր խաղալ Եվրոպայի լավագույն ֆուտբոլային ակումբներից մեկում` «Բարսելոնայում»[3]։

2008 թվականին «Էքսմո» հրատարակչությունում հրատարակվել է Սամսոնովի երկրորդ ստեղծագործությունը` «Կամլաևի անոմալիան» վեպը։ Վեպը կենսագրական է, որտեղ պատկերված է կոմպոզիտոր Մատվեյ Կամլաևի կյանքը։ Այդ գրական ստեղծագործությունը 2009 թվականին ընդգրկվել է «Ազգային բեսթսելլեր» գրական մրցանակի կարճ ցուցակում և դարձել եզրափակիչ փուլի մասնակից[4]։

Սերգեյ Սամսոնովն իր ստեղծագործությունները գրում է տարբեր թեմաներով։ «Թթվածնային սահման» գիրքը պատմում է մայրաքաղաքի առևտրային կենտրոնում տեղի ունեցած սարսափելի ողբերգության մասին. տեղի ունեցած պայթյունի հետևանքով շատ մարդիկ են զոհվում։ Քննադատների կարծիքով գրողը ներթափանցող ու խորհրդավոր կերպով է ներկայացնում իր հերոսների պատմությունը։ Նա պատմում է իշխանության գաղտնիքների մասին և նկարագրում մի սիրո պատմություն[5]։

2016 թվականին լույս տեսած Հայրենական մեծ պատերազմի մասին է «Բազեի սահմանը» վեպը, որը պատմում է միմյանց հետ պատերազմող երկու օդաչուների օդային մարտի մասին։ Վեպն ընդգրկվել է 2017 թվականի «Մեծ գիրք» գրական մրցանակի երկար ցուցակում և դարձել եզրափակիչ փուլի մասնակից[6]։

2019 թվականի հոկտեմբերի 15-ին ժամանակակից ռուսական արձակ անվանակարգում «Հողից կառչել» վեպի համար Սերգեյ Սամսոնովն արժանացել է «Յասնայա Պոլյանա» մրցանակի։ Այդ աշխատությունը շոշափում է Դոնբասում զինված հակամարտության թեման[7]։

Սերգեյ Սամսոնովը բնակվում է Մոսկվայում։

Մատենագիտություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրքեր

  • Сергей Самсонов «Ноги» (2007),
  • Сергей Самсонов «Аномалия Камлаева» (2008),
  • Сергей Самсонов «Кислородный предел» (2009),
  • Сергей Самсонов «Проводник электричества» (2011),
  • Сергей Самсонов «Железная кость»,
  • Сергей Самсонов «Соколиный рубеж» (2016)[8],
  • Сергей Самсонов «Держаться за землю» (2018)[9].

Պարգևներ և մրցանակներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • 2009 - «Ազգային բեսթսելեր» գրական մրցանակի եզրափակիչ փուլի մասնակից «Կամլաևի անոմալիա» վեպի համար,
  • 2017 - «Մեծ գիրք» գրական մրցանակի եզրափակիչ փուլի մասնակից «Բազեի սահմանը» վեպի համար,
  • 2019 - Յասնայա Պոլյանա գրական մրցանակի դափնեկիր «Հողից կառչել» վեպի համար,
  • 2019 - Մեծ գիրք գրական մրցանակի երկար ցուցակ «Երկիրը պահելը» վեպի համար,
  • «Զնամյա» և «Օկտյաբր» ամսագրերի մրցանակների դափնեկիր,
  • Դեբյուտ մրցանակի դափնեկիր։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  2. «Сергей Самсонов - биография, список книг, отзывы читателей - Readly.ru». readly.ru. Վերցված է 2021 թ․ փետրվարի 22-ին.
  3. «Интервью с писателем Сергеем Самсоновым». KYKY.ORG (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ փետրվարի 22-ին.
  4. «Афиша Воздух: Человек играющий – Архив». Афиша. Վերցված է 2021 թ․ փետրվարի 22-ին.
  5. «Писатель Сергей Самсонов: краткая биография, книги». autogear.ru (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ փետրվարի 22-ին.
  6. «Сергей Самсонов: Литература в наши дни - это сохранение дара речи». Российская газета (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ փետրվարի 22-ին.
  7. «Писатель Сергей Самсонов: «Мы производим слишком много мусора и слишком мало смысла»». portal-kultura.ru (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ փետրվարի 22-ին.
  8. «Национальная литературная премия «Большая книга»: Итоги». www.bigbook.ru. Վերցված է 2021 թ․ փետրվարի 22-ին.
  9. «Национальная литературная премия «Большая книга»: Итоги». www.bigbook.ru. Վերցված է 2021 թ․ փետրվարի 22-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]