Սերգեյ Ռուդսկոյ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Սերգեյ Ռուդսկոյ
Sergey Rudskoy 1.jpg
 
Կրթություն՝ Moscow Higher Military Command School? և Minsk Suvorov Military School?
Մասնագիտություն՝ ռազմական գործիչ
Ծննդյան օր հոկտեմբերի 2, 1960(1960-10-02) (61 տարեկան)
Ծննդավայր Նիկոլաև, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ
 
Պարգևներ

Պատվո շքանշան, Հայրենիքին մատուցած ծառայությունների համար 3-րդ աստիճանի շքանշան, Ռուսաստանի Դաշնության հերոս, «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» II աստիճանի շքանշան, Order "For Merit to the Fatherland" IV class with Swords?, Արիության շքանշան, «Ռազմական ծառայությունների համար» շքանշան, «Զինվորական ծառայության ժամանակ տարբերվելու համար» մեդալ, «ԽՍՀՄ Զինված ուժերի 70-ամյակին» նվիրված հոբելյանական մեդալ, «Զինվորական խիզախության համար» մեդալ, «Մարտական համագործակցության ամրապնդման համար» մեդալ, Մարտական ծառայության մեդալ, մեդսալ «Պաշտպանության նախարարության 200-ամյակի առթիվ», Մեդալ «Ղրիմը վերադարձնելու համար», մեդալ «Սիրիայում ռազմական գործողության մասնակցին», Q16675230?, Մեդալ «անբասիր ծառայության համար», Սուվորովյան ուսումնարաններ, Graduate badge of a Soviet Union’s military colleges and academies? և Medal "For Impeccable Service", 3rd class?

Սերգեյ Ֆեոդորովիչ Ռուդսկոյ (ռուս.՝ Серге́й Фёдорович Рудско́й, հոկտեմբերի 2, 1960(1960-10-02), Նիկոլաև, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային և ռուս զորահրամանատար։ Ռուսաստանի Դաշնության Զինված ուժերի գլխավոր շտաբի գլխավոր օպերատիվ վարչության պետ, 2015 թվականից Ռուսաստանի Դաշնության Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ, գեներալ-գնդապետ (2017), Ռուսաստանի Դաշնության հերոս (2020)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1960 թվականի հոկտեմբերի 2-ին (Ուկրաինական ԽՍՀ) Նիկոլաևյան մարզում[1]։

Հայրը Խորհրդային Միության հերոս Ֆեոդոր Անդրեևիչ Ռուդսկոյն Է (1921-1982)[2]։

1977 թվականին ավարտել է Մինսկի Սուվորովի ռազմական ուսումնարանը, ապա 1981 թվականին ՌԽՖՍՀ Գերագույն խորհրդի անվան Մոսկվայի բարձրագույն համազորային հրամանատարական ուսումնարանը[3]։

Չեչենական պատերազմի մասնակից, 1995 թվականին փոխգնդապետ Ս. Ֆ. Ռուդսկոյը 255-րդ գվարդիական մոտոհրաձգային Ստալինգրադ-Կորսունյան գնդի հրամանատարն է։

2012 թվականի դեկտեմբերի 13-ին շնորհվել է գեներալ-լեյտենանտի զինվորական կոչում[4]։

2015 թվականի նոյեմբերի 24-ին նշանակվել է Ռուսաստանի Դաշնության Զինված ուժերի գլխավոր շտաբի գլխավոր օպերատիվ վարչության պետ՝ Ռուսաստանի Դաշնության Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ։

2017 թվականի փետրվարի 22-ին շնորհվել է գեներալ-գնդապետ զինվորական կոչում[5].

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ռուսաստանի Դաշնության հերոս (2020)
  • Հայրենիքին մատուցած ծառայությունների համար 2-րդ աստիճանի շքանշան (2018)
  • Հայրենիքին մատուցած ծառայությունների համար 3-րդ աստիճանի շքանշան (2016)
  • Հայրենիքին մատուցած ծառայությունների համար 4-րդ աստիճանի շքանշան
  • Արիության շքանշան (1996)
  • Ռազմական ծառայությունների համար շքանշան
  • Պատվո շքանշան
  • ԽՍՀՄ և ՌԴ մեդալներ[6]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]