Սերգեյ Շաբոյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սերգեյ Շաբոյան
Ծնվել էմարտի 3, 1940(1940-03-03)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էհուլիսի 24, 1977(1977-07-24) (37 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունՀԱՊՀ (1971)
Կոչումպրոֆեսոր
Գիտական աստիճանտեխնիկական գիտությունների դոկտոր (1986)
ԱշխատավայրԵրևանի պետական համալսարան
Պարգևներ և
մրցանակներ

Սերգեյ Հակոբի Շաբոյան (մարտի 3, 1940(1940-03-03), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - հուլիսի 24, 1977(1977-07-24), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ ռադիոճարտարագետ։ Տեխնիկական գիտությունների դոկտոր (1986), պրոֆեսոր (1988): ՀԽՍՀ պետական մրցանակ (1986):

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սերգեյ Շաբոյանը ծնվել է 1940 թվականի մարտի 3-ին, Երևանում։ 1971 թվականին ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը։ 1979-1988 թվականներին եղել է Կիսահաղորդչային տեխնիկայի հատուկ կոնստրուկտորական բյուրոյի տնօրեն։ 1988-1997 թվականներին եղել է Երևանի պետական համալսարանի էլեկտրոնային սարքերի և նյութերի գիտահետազոտական լաբորատորիայի վարիչ։

Աշխատանքները վերաբերում են կիսահաղորդչային (սիլիցիումային) բյուրեղների արատներին, հզոր կիսահաղորդչային տեխնիկայի սարքերի ֆիզիկային, կառուցվածքին և ստեղծման արտադրակարգին։ Հզոր տրանզիստորի հիման վրա մշակել է միաբյուրեղ սիլիցումային թիթեղի հիմքով ինտեգրալ սխեմաներ (հզոր բանալիներ)[1]։

Մահացել է 1997 թվականի հուլիսի 24-ին, Երևանում։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1986 թվականին արժանացել է ՀԽՍՀ Պետական մրցանակի։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007, էջ 232։