Սերգեյ Կուլլե
Արտաքին տեսք
Սերգեյ Կուլլե Сергей Леонидович Кулле | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 29, 1936[1] |
Ծննդավայր | Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Վախճանվել է | հոկտեմբերի 28, 1984 (48 տարեկան) կամ հոկտեմբերի 27, 1984[1] (48 տարեկան) |
Վախճանի վայր | Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Գերեզման | Սերաֆիմովսկոե գերեզմանատուն |
Մասնագիտություն | բանաստեղծ |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Սանկտ Պետերբուրգի համալսարան |
Սերգեյ Կուլլե (ռուս.՝ Сергей Леонидович Кулле, փետրվարի 29, 1936[1], Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - հոկտեմբերի 28, 1984 կամ հոկտեմբերի 27, 1984[1], Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս բանաստեղծ։
Ծնվել է 1936 թվականին, Լենինգրադում։ Ավարտել է տեղի համալսարանի բանասիրական ֆակուլտետը։ Գրեթե ողջ կյանքում աշխատել է Լենինգրադի «Սարքաշինության կադրեր» բազմատպաքանակ թերթում։ Անդամակցել է ոչպաշտոնական «УВЕК» բանաստեղծական խմբին (Ուֆլյանդ, Վինոգրադով, Երյոմին, Կուլլե)։
Կյանքի օրոք չի հրատարակվել։ Կուլլեի առաջին ժողովածուն լույս է տեսել ետմահու՝ 2001 թվականին, ապա բազմաթիվ հրապարակումներ եղան ամենատարբեր պարբերականներում, այդ թվում՝ «Դարի ինքնահրատում»։
Սերգեյ Կուլլեն հայերեն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ծերուկը; Եղևնին; Ամանորյա լավագույն նվերը; «Մենք կապիտաններ ենք, նավատորմիղի հպարտ կապիտաններ...»; «Կենդանաբանական այգու տնօրենը...»; Լողորդը; «Որտե՞ղ է բլուրը ձմռան...»: Արդի ռուսական վերլիբռ, Ստեփանակերտ, «Ոգի-Նաիրի», 2015, էջ 169-179։ Թարգմ.՝ Հրանտ Ալեքսանյան։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Литераторы Санкт-Петербурга. ХХ век (ռուս.) / под ред. О. В. Богданова
- ↑ Արդի ռուսական վերլիբռ, Ստեփանակերտ, «Ոգի-Նաիրի», 2015, էջ 168։
|