Սերգեյ Կովալչուկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սերգեյ Կովալչուկ
Անձնական տվյալներ
Ազգությունը մոլդովացի
Քաղաքացիությունը Մոլդովա Ռուսաստան
Ծննդյան ամսաթիվ հունվարի 20, 1982(1982-01-20)[1][2] (42 տարեկան)
Ծննդավայր Օդեսա, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ
Հասակ 182 սանտիմետր
Քաշ 76 կիլոգրամ
Դիրք կիսապաշտպան
Պատանեկան կարիերա
Ուկրաինա Չեռնոմորեց
1998-1999 Մոլդովա Տիլիգուլ
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
1998-2002 Մոլդովա Տիլիգուլ 81 (7)
2002-2004 Ուկրաինա Կարպատներ (Լվով) 72 (4)
2004-2009 Ռուսաստան Սպարտակ (Մոսկվա) 90 (2)
2010 Ռուսաստան Տոմ 25 (0)
2011 Ռուսաստան Ժեմչուժինա-Սոչի 13 (0)
2011-2012 Ուկրաինա Չեռնոմորեց 11 (0)
2012-2013 Ռուսաստան Ակտոբե 24 (2)
Ազգային հավաքական
2001-2007 Մոլդովա Մոլդովա 35 (2)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Սերգեյ Սերգեևիչ Կովալչուկ (մոլդ.՝ Serghei Covalciuc, հունվարի 20, 1982(1982-01-20)[1][2], Օդեսա, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ), մոլդովացի և ռուս ֆուտբոլիստ, որ ավարտել է կարիերան 2014 թվականին։ Եղել է ունիվերսալ խաղացող, կարողացել է խաղալ փլեյմեյքերի[3], աջ, ձախ հետակետային կիսապաշտպանի և անգամ ձախ և աջ պաշտպանի դիրքերում[4]։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Կովալչուկը «Սպարտակի» կազմում

Օդեսայի «Չերնոմորեցի» ֆուտբոլային դպրոցի սան է։ 15 տարեկանում տեղափոխվել է Տիրասպոլի «Տիլիգուլ» ակումբ և ընդունել է Մոլդովայի քաղաքացիություն։

«Տիլիգուլայից» հետո խաղացել է «Կարպատներում» (Լվով), 2004 թվականի կեսերից մինչև 2009 թվականի վերջը հանդես է եկել մոսկովյան «Սպարտակ» ակումբում։ Երեք անգամ ճանաչվել է Մոլդովայի լավագույն ֆուտբոլիստ։

2007 թվականի մարտին ընդունել է Ռուսաստանի քաղաքացիություն[5]։ Դրանից հետո հրավիրվել է Մոլդովայի հավաքական, բայց հրաժարվել է հանդես գալ ազգային թիմում[6] ակումբի ղեկավարության պնդմամբ. հենց հավաքականում իր ելույթների ընթացքում էր ֆուտբոլիստն ստացել է մի քանի լուրջ վնասվածքներ։ 2010 թվականի փետրվարին Սերգեյ Կովալչուկը պատրաստակամություն է հայտել նորից հանդես գալու Մոլդովայի հավաքականում[4], բայց մարզչական շտաբի ներկայացուցիչների հետ զրույցից հետո հրաժարվել է անցնել ակումբի թիմի տակ[7]։

2009 թվականի դեկտեմբերին ավարտվել է «Սպարտակ» ակումբի հետ Կովալչուկի պայմանագրի ժամկետը, ինչից հետո նա հեռացել է մոսկովյան ակումբից[8]։ 2010 թվականի սկզբին Սերգեյը մեկնել է հավաքների Թուրքիա «Տոմ» ֆուտբոլային ակումբի հետ միասին, որտեղ խաղացում էր նրա կրտսեր եղբայրը՝ Կիրիլը։ 2010 թվականի փետրվարի 23-ին պաշտոնապես հայտարարվել է, որ Սերգեյը կնքել է երկամյա պայմանագիր «Տոմ» ֆուտբոլային ակումբի հետ[9]։ Սակայն «Տոմի» կազմում մեկ մրցաշրջան անցկացնելուց հետո ընդունել է «Ժեմչուժինա-Սոչի» ակումբի հրավերը[10], որը գնել է նրա պայմանագիրը։

2012 թվականի հունիսին համալրել է ղազախական «Ակտոբե» ակումբի կազմը[11], որտեղ նորամուտը նշել է երկրի չեմպիոնի՝ Կարագանդայի «Շախտյոր» ակումբի դեմ խաղում։

2014 թվականի ամռանը Սերգեյ Կովալչուկն ավարտել է իր պրոֆեսիոնալ կարիերան[12]։

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ղազախստանի չեմպիոն – 2013
  • Ղազախստանի առաջնության բրոնզե մրցանակակիր (2012)
  • Ռուսաստանի առաջնության արծաթե մրցանակակիր (4) – 2005, 2006, 2007, 2009
  • Ռուսաստանի գավաթի խաղարկության եզրափակչի մասնակից – 2006
  • Ռուսաստանի սուպերգավաթի խաղարկության եզրափակչի մասնակից – 2007
  • Մոլդովայի տարվա ֆուտբոլիստ (2003, 2004, 2005)

Ելույթների վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբ Տարի Առաջնություն[13] Գավաթ[14] Եվրոգավաթ[15] Ընդհանուր
Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր գոլեր խաղեր գոլեր
Տիլիգուլ Տիրասպոլ 1998/99 6 0
1999/2000 31 0
2000/01 26 2
2001/02 18 5
Կարպատներ Լվով 2001/02 13 0
2002/03 29 3
2003/04 30 1
Սպարտակ 2004 11 0 2 0 1 0 14 0
2005 21 2 0 0 - - 21 2
2006 23 0 8 0 6 0 37 0
2007 2 0 0 0 3 0 5 0
2008 17 0 1 0 3 1 21 1
2009 16 0 2 0 0 0 18 0
Տոմ 2010 25 0 0 0 0 0 25 0

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 FBref.com(բազմ․)
  2. 2,0 2,1 Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
  3. Спиваковский М. (10 июля 2004). «Сергей Ковальчук: «Успел познакомиться со Скалой»». Спорт-Экспресс. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 8-ին. Վերցված է 2009 թ․ դեկտեմբերի 13-ին.
  4. 4,0 4,1 Львов А. (24 февраля 2010). «Сергей Ковальчук: «Лучшее взаимопонимание у меня было с Павлюченко»». Спорт-Экспресс. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 8-ին. Վերցված է 2010 թ․ փետրվարի 24-ին.
  5. Молдавский легионер «Спартака» Сергей Ковальчук объявлен гражданином России Новость на сайте GZT.ru от 22 марта 2007 года
  6. «Игорь Добровольский: «Ковальчук отказался ехать в сборную Молдавии из-за нежелания прерывать тренировки в «Спартаке»». Sports.ru. 7 сентября 2009. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 8-ին. Վերցված է 2009 թ․ դեկտեմբերի 2-ին.
  7. «Ковальчук, Гацкан, Жосан не хотят играть за сборную Молдавии». Чемпионат.com. 2 марта 2010. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 8-ին. Վերցված է 2010 թ․ մարտի 9-ին.
  8. «Ковальчук, Дедура и Низамутдинов покинули «Спартак»». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ դեկտեմբերի 5-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 20-ին.
  9. «ФК "Томь" подтвердил подписание Ковальчука». Чемпионат.ру. 23 февраля 2010. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 8-ին. Վերցված է 2010 թ․ փետրվարի 24-ին.
  10. «Сергей Ковальчук перешел в «Жемчужину-Сочи»». gazeta.ru. 26 февраля 2011. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 8-ին. Վերցված է 2011 թ․ հունիսի 12-ին.
  11. «Состав «Актобе» пополнил еще один новичок». Sports.kz. 20 июня 2012. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 25-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 20-ին.
  12. Антон Матвеев (2014 թ․ հոկտեմբերի 12). «10 лучших молдаван в истории РФПЛ». Чемпионат.com. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 6-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 20-ին.
  13. Ռուսաստանի առաջնություն
  14. Ռուսաստանի գավաթ, Ռուսաստանի սուպերգավաթ
  15. ՈՒԵՖԱ Չեմպիոնների լիգա, ՈՒԵՖԱ գավաթ, ՈՒԵՖԱ գավաթակիրների գավաթ, Ինտերտոտոյի գավաթ

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]