Jump to content

Սերգեյ Կոժան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սերգեյ Կոժան
Քաղաքացիությունը  Լատվիա
Ծննդյան ամսաթիվ փետրվարի 16, 1986(1986-02-16)[1][2] (38 տարեկան)
Ծննդավայր Ռիգա, Լատվիական ԽՍՀ, ԽՍՀՄ[3]
Հասակ 192 սանտիմետր
Քաշ 87 կիլոգրամ
Դիրք պաշտպան
Պատանեկան կարիերա
Լատվիա Սկոնտո ՖԿ
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2005—2009 Լատվիա Սկոնտո 51 (5)
2009—2012 Լեհաստան Լեխիա (Գդանսկ) 42 (1)
2012 Բելառուս Շախտյոր (Սոլիգորսկ) 0 (0)
2013 Բելառուս Սլավիա Մոզիր 5 (0)
2013—2014 Լատվիա Սկոնտո 15 (2)
2013  Լատվիա Սկոնտո-2 2 (0)
2014 Լեհաստան Տիխի 11 (0)
2015 Լիտվա Շյաուլյայ 7 (0)
2015 Լեհաստան Բիտովիա 4 (0)
2016 Լատվիա Սպարտակ (Յուրմալա) 7 (0)
2016—մ․հ․ Լատվիա Ռիգա 2 (0)
Ազգային հավաքական
2003—2004 Լատվիա Լատվիա (մինչև 17) 3 (0)
2006—2008 Լատվիա Լատվիա (մինչև 21) 4 (0)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ 4.08.2017:

Սերգեյ Կոժան (լատիշ․՝ Sergejs Kožans, փետրվարի 16, 1986(1986-02-16)[1][2], Ռիգա, Լատվիական ԽՍՀ, ԽՍՀՄ[3]), լատվիացի ֆուտբոլիստ, «Ռիգա» ակումբի կիսապաշտպան։

Ակումբային կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սերգեյ Կոժանն իր երիտասարդական կարիերան անցկացրել է «Սկոնտոյում»։ Պրոֆեսիոնալ կարիերան սկսել է 2005 թվականին Ռիգայի «Սկոնտո» ակումբում, որտեղ հանդես է եկել չորս մրցաշրջան՝ մասնակցելով 51 խաղի և խփելով հինգ գոլ։ 2009 թվականին իր թիմակից Իվան Լուկյանովի հետ տեղափոխվել է լեհական «Լեխիա» (Գդանսկ) ակումբ[4]։ «Լեխիայի» կազմում անցկացրած առաջին մրցաշրջանում մասնակցել է 18 խաղի և խփել մեկ գոլ։ Ընդհանուր առմամբ նա անցկացրել է երեք մրցաշրջան Էքստրալիգայում՝ մասնակցելով 42 խաղի և խփելով մեկ գոլ։ 2012 թվականի մայիսի 24-ին հայտարարվել է, որ Կոժանը հեռացել է ակումբից[5]։ Նա դարձել է ազատ գործակալ և 2012 թվականի հոկտեմբերի 13-ին տեղափոխվել բելառուսական «Շախտյոր» (Սոլիգորսկ) ակումբ՝ կնքելով պայմանագիր մինչև մրցաշրջանի ավարտը։ 2012 թվականին «Շախտյորը» դարձել է Բելառուսի փոխչեմպիոն[6]։ 2013 թվականի մարտին Կոժանը միացել է բելառուսական մեկ այլ ակումբի՝ «Սլավիա Մոզիրին»։ Նա մասնակցել է ակումբի հինգ խաղերին առաջնությունում, ինչից հետո հեռացել է անձնական պատճառներով։ 2013 թվականի օգոստոսին Սերգեյ Կոժանը վերադարձել է «Սկոնտո»[7]։ 2014 թվականի օգոստոսին հեռացել է Ռիգայի ակումբից ֆինանսական դժվարությունների և աշխատավարձը չվճարման պատճառով։ 2014 թվականի օգոստոսի 7-ին հայտարարվել է, որ Կոժանը տեղափոխվել է լեհական «Տիխի» ակումբ[8]։ Հետագայում նա հանդես է եկել լիտվական «Շյաուլյայ», լեհական «Բիտովիա», լատվիական «Սպարտակ» (Յուրմալա) և «Ռիգա» ակումբներում։

Կարիերան հավաքականում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սերգեյ Կոժանը հանդես է եկել Լատվիայի մինչև 17 տարեկանների և մինչև 21 տարեկանների հավաքականներում, բայց ազգային հավաքական չի հրավիրվել։

Ձեռքբերումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Լատվիայի փոխչեմպիոն – 2000, 2001, 2005, 2013
  • Լատվիայի բրոնզե մեդալակիր – 2006, 2008

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]