Սերգեյ Զուբատով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Սերգեյ Վասիլեվիչ Զուբատով
Sergey Zubatov.jpg
Ծնվել էմարտի 26 (ապրիլի 7) 1864(1864-04-07)
ԾննդավայրՌուսական կայսրություն Ռուսական կայսրություն, Մոսկվա
Մահացել էմարտի 15, 1917(1917-03-15) (52 տարեկանում)
Մահվան վայրՌուսական կայսրություն Ռուսական կայսրություն, Մոսկվա
ՔաղաքացիությունՌուսական կայսրություն Ռուսական կայսրություն
Մասնագիտությունոստիկան, արհմիութենական գործիչ և քաղաքական գործիչ
ԳործունեությունՔաղաքացիական հետաքննությունՔաղաքացիական հետաքննություն
Պարգևներ և
մրցանակներ
Սուրբ Աննայի 2-րդ աստիճանի շքանշան Սուրբ Ստանիսլավի 2-րդ աստիճանի շքանշան Սուրբ Վլադիմիրի 4-րդ աստիճանի շքանշան և Սուրբ Ստանիսլավի 3-րդ աստիճանի շքանշան
ԵրեխաներՆիկոլայ

Սերգեյ Վասիլեվիչ Զուբատով (ապրիլի 8, 1864(1864-04-08), Մոսկվա, Ռուսական կայսրություն - մարտի 15, 1917(1917-03-15), Մոսկվա, Ռուսական կայսրություն)` Ռուսական կայսրության ոստիկանական վարչության պաշտոնյա (երիտասարդ տարիքում՝ գաղտնի աշխատակից), քաղաքական խուզարկու և ոստիկանության ադմինիստրատոր, դատական խորհրդական: 1896-1902 թվականնեին եղել է Մոսկվայի անվտանգության բաժանմունքի ղեկավար, 1902-1903 թվականներին եղել է ոստիկանության հատուկ բաժնի պետ: Զուբատովին կարելի է համարել Ռուսաստանի նախահեղափոխական, քաղաքական հետախուզական համակարգի հիմնադիր[1]: Իր ստեղծած իրավական աշխատանքային կազմակերպությունների շնորհիվ, որը հեղինակի անունով ստացել է «Զուբատովշինի» անվանումը՝ ձեռք է բերել մեծ ճանաչում:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սերգեյ Վասիլեվիչ Զուբատովը ծնվել է Մոսկվայում, 1864 թվականի մարտի 26-ին, օբեր-սպայի ընտանիքում (Զուբատովների ազնվական տոհմի հետ կապ չի ունեցել): Զուբատովի հայրը աշխատել է Տվերկի բուլվարում, Մալյուտինի մեծ տանը, որպես կառավարիչ, այնտեղ էլ ապրել է նրա ընտանիքը: Ստեչկինը նշում է Զուբատովի երկու քույրերի մասին[2]:

1881 թվականին, պրոգիմնազիան ավարտելուց հետո, Զուբատովը ընդունվեց սովորելու Մոսկվայի հինգերորդ վարժարան, որտեղ սովորեց 5-7-րդ դասարաններում[3]: Վարժարանում սովորելիս նա տարվել է նիգիլիզմի նորաձև գաղափարներով, կարդացել Դ. Ի. Պիսարևի արգելված ստեղծագործությունները: 1882 թվականին ստեղծեց նիգիլիստներից կազմված իր սեփական գիմնազիան, որտեղ նա առաջնային դերում էր: Հաճախ էր վիճում ուսուցիչների հետ, սովորողների մեջ նիգիլիստական մտքեր էր տարածում: Ամբողջ ազատ ժամանակը ծախսում էր ինքնակրթությանը, սովորում էր Դ. Ի. Պիսարևի, Ն. Գ. Չերնիշեվսկոյի, Վ. Վ. Բերվի-Ֆլերովսկոյի, Ջ. Միլլյայի, Գ. Սպենսերի, Չ.Դարվինի, Կ. Մարկսի ևայլնի շարադրությունները[2]: 1884 թվականին վարժարանի 7-րդ դասարանից հեռացվել է հոր պահանջով, որը դժգոհ է անհուսալի անձանց հետ նրա կապերից[4]:

Վարժարանից հեռանալուց հետո Զուբատովը գրասենյակային ծառայող է դարձել Մոսկվայի ազնվական խնամակալության ներքո: Միաժամանակ մի փոքր վճարի դիմաց աշխատել է Տվերի բուլվարումԱ. Ն. Միխինայի գրադարանի վարիչ, որի տիրուհին՝ Ալեքսանդրա Նիկոլաևնան շուտով ամուսնացել է[3]: Միխինայի գրադարանը մեծ հայտնություն էր վայելում Մոսկվայի երիտասարդության կողմից, քանի որ այնտեղից կարելի էր ձեռք բերել շրջանառությունից հանված գրքեր: Զուբատովը պատրաստակամորեն տվել է արգելված գրականությունը ցանկացողներին և նրա ծառայություններից հաճույքով օգտվել են երիտասարդ հեղափոխականները[5]:

Ծանոթություն հեղափոխականների հետ[խմբագրել | խմբագրել կոդը]

Եվստրատի Մեդնիկով

Երիտասարդ տարիքում Զուբատովը հարաբերություններ էր պահպանում ժողովրդական ինքնակամ խմբակների մասնակիցների հետ, թեև ինքը այդ խմբերում չէր և չէր կիսում հեղափոխական հայացքները[2]: Մոտ 1884 թվականին նա ծանոթանում է Միխայիլ Գոցի թատերական խմբակի հետ, որտեղ էին նաև Օ. Գ. Ռուբինոկը, Մ. Ի. Ֆունդամինսկին և այլոք: Խմբակի անդամները սովորում էին ազգական դերասանների՝ Պ. Լ. Լավարովի, Ն. Կ. Միխայլովսկովի հմտությունները, և արդյունքում դառնում էին հեղափոխականներ[6]: Գոցը և իր ընկերները հաճախ էին գնում Միխինոյի գրադարան և այնտեղից վերցնում արգելված գրականությունը: Զուբատովը նրանց հետ բարեկամական հարաբերություններ էր պահպանում, բայց հեղափոխականների գաղափարներին չէր համակրում և իր միջավայրում նրանց մասին արհամարհական էր արտահայտվում[2]: Հետագայում Զուբատովը ապացուցել է, որ իրենց տարաձայնությունները սկզբունքային բնույթ էին կրում՝ նրանք «հասարակական գործիչներ» էին՝ Լավարովի և Միխայլովսկովի հոտևորդները, իսկ նա՝ «մշակութաբան»՝ Պիսարևի հետևորդ[4]: Մ. Ռ. Գոցի հիշելով, Զուբատովը նրանց մեջ առաջացրել էր բնազդային տհաճություն և չէր վայելում նրանց վստահությունը[6]: Սակայն դա չէր խանգարում նրանց օգտվել գրադարանից:

1886 թվականին Զուբատովը ստանձնեց Մոսկվայի կենտրոնական կայանի հեռագրչի պաշտոնը, այնուհետև ստանձնել է հեռագրի պաշտոնը «Սլավոնական շուկա» և «Շրջանային դատարան» կայարաններում: 1886 թվականի ամռանը նա հարցաքննության է կանչվել Մոսկվայի անվտանգության բաժանմունքի պետի՝ Ն. Ս. Բերդյաևի մոտ: Բերդյաևը հայտնեց Զուբատովին, որ նրա գրադարանը հեղափոխական խմբակների կողմից օգտագործվել է իբրև գաղտնի բնակարան, և նրան հարցաքննության են կանչել, որպես կասկածյալներից մեկ[3]: Զուբատովը, իր խոսքերով, խիստ վրդովված է եղել «կարմիր ճիզվիտներն» առանց իմացության գրադարանը վերածել են «կոնպերացիայի օջախի»: Այդ պատճառով «նա իրեն երդում է տալիս այսուհետ պայքարել մարդկանց այդ վնասակար կատեգորիայի դեմ՝ նրանց կոնսպիրացիային արձագանքելուվ հակահամաճարակային կոնսպերացիայով, ատամը ատամին տալուվ, սեպը սեպով թեքելով»[4]: Այդ նպատակով, ռոտմիստր Բերդաևի առաջարկով նա համաձայնել է դառնալ անվտանգության բաժանմունքի գաղտնի աշխատակից, որպեսզի գործնականում ապացուցի իր հավատարմությունը գոյություն ունեցող կարգին «և մեկընդմիշտ վերացնի կասկածն իր քաղաքական անվստահության մեջ»[3]:

Այլ տվյալներով[5]՝ Զուբատովը ոստիկանության վարչության կողմից հավաքագրվել է ծատ ավելի վաղ, հնարավոր է՝ Աննա Սերեբրյակավայի միջնորդությամբ:

Աշխատանքը գաղտնի աշխատակցի հետ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալեքսանդր Սպիրիդովիչ

1886 թվականի աշնանը, Զուբատովը սկսեց իր գաղտնի աշխատակցի աշխատանքը: Հեղափոխական միջավայր մուտք գործելու համար նրանք նամակ են գրել հայտնի ժողովրդագոհ Վասիլի Մորոզովի անունով։ Դրանով Զուբատովը ցանկություն էր հայտնել աջակցել ձերբակալություններով թուլացած ժողովրդական արդար կազմակերպությանը և խնդրել էր նրան տրամադրել երաշխավորագիր նամակներ[3]: Մեկ տարվա ընթացքում, 1886-1887 թվականներին, Զուբատովը շատ հաջող խաղացել է հեղափոխականի դեր: Հեղափոխականի տարբեր հմտություններ ցուցաբերելու ընթացքում, նա միաժամանակ լուսաբանել է նրանց հակաօրինական գործողությունները: Հաջողված գործունեություն ծավալելու արդյունքում ոստիկանության Զուբատովին հաջողվեց բացահայտել մի շարք ազգագոհների, այնպիսին՝ ինչպիսին են Մորոզովը, Դենիսովը, Լոմակինը, Գոցը, Ֆունդամինսկին, Սոլոմոնովը, Ստեչկինը, Բոգորազը, Կոգանը և այլոք[3]:

Մեկնաբանելով իր գործակալական գործունեությունը Մոսկվայի օբեր-ոստիկանապետ Ե. Կ. Յուրկովսկու անվամբ գրության մեջ, Զուբատովը գրել է՝ «Ահա իմ նշած անձինք, նրանց մեղավորությունը և հանցավոր գործունեությունը հաստատված են ժանդարմական վարչություններում ժամանակին կատարված հետաքննության փաստացի տվյալներով, ես նրանց չեմ մղել հեղափոխական ճանապարհի վրա, բայց հեղափոխականի դեմքն իմ վրա հագնելով ես նրանց հայտնաբերեցի»[3]: 1887 թվականին Զուբատովը բացահայտվեց և հայտարարվեց «սադրիչ», իսկ մեկ աշխատանքային խմբակում նույնիսկ որոշում կայացվեց սպանել նրան: Դրաից հետո նրան առաջարկել են բաց ծառայություն անցնել ոստիկանությունում, և 1889 թվականի հունվարի 1-ից նա ընդգրկված էր Մոսկվայի անվտանգության բաժանմունքի ցուցակում[3]: Շատ տարիներ անց Վ. Լ. Բուրցեվին ուղված նամակում Զուբատովը խոստովանել է. «Արդարությունը պահանջում է ավելացնել, որ կարճ ժամանակամիջոցում (մի քանի ամիս) հակահամաճարակային գործունեության ընթացքում տեղի է ունեցել երկու-երեք դեպք, որոնք շատ ծանր են իմ բարոյական էակի համար, բայց դրանք տեղի են ունեցել ոչ թե իմ մեղքով, այլ ջանասիրաբար և իմ ղեկավարների անտեղի տեխնիկայի պատճառով»[4]:

Մոսկվայի անվտանգության բաժանմունքում[խմբագրել | խմբագրել կոդը]

Դմիտրի Տրեպով

1889 թվականին Զուբատովը աշխատել է Մոսկվայի անվտանգության բաժանմունքում ինչպես հատուկ հանձնարարությունների պաշտոնյա: Այդ պաշտոնում նա գլխավորել է գաղտնի գործակալության հետ աշխատանքը, որպես մարդ, որը «լիովին ծանոթ է նրա գործունեությանը»: Անվտանգության բաժանմունքում գործունեություն ծավալելու ընթացքում նա ցուցաբերել է «բացառիկ ունակություններ» հեղափոխականներին բացահայտ ցուցմունքներ տալու և նրանց կողմից քաղաքական հետախուզման գաղտնի ծառայություններ մատուցելու հակումով[3]: Գեներալ Ա. Ի. Սպիրիդովիչի հիշելով Զուբատովը հավաքագրման բոլոր ձևերից գերադասում էր համոզելու ճանապարհը: Հերթական խոշոր ձերբակալություններից հետո նա իր աշխատասենյակ էր հրավիրել ձերբակալվածներից մեկին, ով իրեն հետաքրքիր էր թվում: Այստեղ, մի բաժակ թեյ խմելով, նա սկսել է մի քանի ժամ զրուցել հեղափոխական շարժման ուղիների մասին: Զուբատովը երիտասարդ հեղափոխականներին համոզում էր, որ իրենց ընտրած ճանապարհը կեղծ է, և նրանք շատ ավելի մեծ օգուտ կբերեն իրենց հայրենիքին, եթե համաձայնեն համագործակցել իշխանությունների հետ: Նույնիսկ այն դեպքերում, երբ ձերբակալվածը հրաժարվում էր համագործակցությունից, Զուբատովին հաճախ հաջողվում էր կասկած սերմանել նրա մեջ, և շատերը, ոգևորված լինելով նրա զրույցներից, լքում էին հեղափոխական շարժումը[7]:

Գործի նման բեմադրության շնորհիվ Զուբատովին հաջողվել է ձեռք բերել հսկայական հետախուզկան ընկերություն ինչպես Մոսկվայում այնպես էլ դրա սահմաններից դուրս: Նրա՝ Մոսկվայի անվտանգության բաժանմունքում գործունեություն ծավալելու ընթացքում հայտնաբերվել և վերացվել են շատ հեղափոխական ընկերություններ: 1892 թվականի ապրիլին հեռացվեց Մ. Բրուսնևի, Մ. Եգուպովի և Պ. Կաշինսկովոյի խումբը, 1894 թվականի ապրիլին՝ «Ազգային իրավունք» ջախջախված կուսակցությունը, Մ. Ա. Նատանսոնոմի և Ն. Ս. Տյուտչեվիմի սեփականը, և պետերբուրգական «Ազգագոհրի խումբ»-ը, «»1895 թվականին ձեռբակալվել է Իվան Ռասպուտինի խումբը, որը մահափորձ էր կազմակերպում թագավորի դեմ[8]: Անվտանգության բաժանմունքի իրազեկվածությունը բարձրացել է դեպի աննախադեպ բարձրություն: Հեղափոխական խմբակներում Մոսկվային համարում էին «սադրանքի» բույն, իսկ Զուբատովի անունը ատելությամբ էր արտաբերվում: Մոսկվայում հեղափոխական գործը անհույս էր համարվում[7]: Հեղափոխականների դեմ պայքարում հաջողությունների համար Զուբատովը Պաշտոնի բարձրացումներ էր ստտանում: 1894 թվականին նա դարձավ Մոսկվայի անվտանգության բաժանմունքի պետի տեղակալ, իսկ 1896 թվականին Բարդաևի հրաժարականից հետո՝ Մոսկվայի անվտանգության բաժանմունքի ղեկավար:

Ղեկավար Մոսկվայի անվտանգության բաժանմունքում[խմբագրել | խմբագրել կոդը]

Վյաչեսլավ Պլեվե

Գլխավորելով Մոսկվայի անվտանգության բաժանմունքը՝ Զուբատովը ձեռնամուխ է եղել քաղաքական խուզարկության համակարգի բարեփոխմանը։ Ըստ Պ. Պ. Զավարզինի հիշողությունների, այն ժամանակ Ռուսաստանում քաղաքական խուզարկությունն այնքան թույլ էր, որ նրա պաշտոններից շատերը ծանոթ չէին նույնիսկ այդ աշխատանքի տարրական կանոններին: Զուբատովն առաջինն է կազմակերպել եվրոպական նմուշի քաղաքական խուզարկություն, «սիստեմատիկ գրանցում է մտցրել, ներքին գործակալության լուսանկարչություն, պատկերազարդում և այլն»[9]: Ներքին գործակալության աշխատանքի հետ մեկտեղ Զուբատովը բարեփոխել է արտաքին դիտարկման համակարգը։ Մոսկվայի անվտանգության բաժանմունքում ստեղծված «ֆիլերների թռչող ջոկատը»՝ Ե. Պ. Մեդնիկովի գլխավորությամբ, գործել է ողջ Ռուսաստանում ՝ մշակելով ներքին գործակալության տվյալները և հետևելով հեղափոխականներին: Կարճ ժամանակ անց Մոսկվայի անվտանգության վարչությունը վերածվել է օրինակելի հաստատության, որի փորձը օգտագործվել է կայսրության բոլոր հետախուզական հաստատությունների կողմից: Զուբատովը պարբերաբար դասախոսություններ է կազմակերպել ենթակաների համար, որոնցում պարզաբանել Է հետախուզական գործի տեխնիկան։  Զուբատովի շատ աշակերտներ Հետագայում ղեկավարել են ամբողջ Ռուսաստանի անվտանգության բաժանմունքները[7]:

Մոսկվայի անվտանգության վարչությունը իր հորթին դարեր շարունակ ունեցել է հետևյալ կազմը: Դրա գլխին կանգնած էր Սերգեյ Զուբատովը, միակ քաղաքացիական պաշտոնյան՝ անվտանգության բաժանմունքի պետը: Բաժանմունքի պետի օգնականը եղել է ժանդարմի փոխգնդապետ Յ. Գ. Սազոնովը։ Բաժանմունքում ընդգրկված էին ևս մի քանի սպաներ՝ Բ.Ա. Գերարդին, Ա. Գ. Պետերսոնը, Վ. Վ. Ռատկոն, Ա. Ի. Սպիրիդովիչը և ուրիշներ: Զուբատովի աջ ձեռքը ավագ պաշտոնատար էր Էրստրատի Մեդնիկովի գործի սխեմաների համար, որը ղեկավարում էր բացօթյա վերահսկողությունը և ստեղծում էր զտիչների հատուկ դպրոց: Մեդնիկովն էլ հսկում էր պահակային բաժանմունքի դրամարկղը և գաղտնի բնակարան էր պահում, որտեղ Զուբատովը խորհրդակցություններ էր անցկացնում իր գործակալության հետ: Մասնաճյուղում ներառված էր նաև պաշտոնակատար՝ Ա.Ի. Վիլոշնիկովի հանձնարարականի համար, որը սպանվել էր սոցիալիստ-հեղափոխականների կողմից 1905 թվականի դեկտեմբերին, և Լ.Պ. Մենշչիկովի հանձնարարականների համար պաշտոնատար անձինք, որոնք հետագայում անցան հեղափոխականների կողմը: Վերջինս ղեկավարում էր նամակների նախապոտմությունը[7]: Բաժանմունքի գաղտնի աշխատակիցներից առավել հայտնի են Զ. Ֆ. Ժուչենկոն և Ե. Ֆ. Ազեֆը[7]:

Զուբատովի գլխավորությամբ Մոսկվայի անվտանգության վարչությունը հաջողությամբ լուծարեց բազմաթիվ հեղափոխական կազմակերպություններ ամբողջ Ռուսաստանում: 1896 թվականին վերջնականապես լուծարվեց պետերբուրգյան «մի խումբ ազգագոհներ» խումբը։ Նույն թվականին Մոսկվայում վերացվեց Սոցիալ-դեմոկրատական «Մոսկովյան աշխատանքային միությունը»։ 1898 թվականին Մինսկում ձերբակալվեց հրեական Բունդի ողջ վերնախավը՝ Ա. Կրեմերի գլխավորությամբ, իսկ 1900 թվականին Մինսկում ձերբակալվեցին նաև «Ռուսաստանի քաղաքական ազատագրության աշխատանքային կուսակցության» առաջնորդները՝ Գ.Ա. Գերշունու և Լ. Մ. Կլյաչկոյի (Ռոդիոնովա) գլխավորությամբ: 1901 թվականին Մոսկվայում Ե. Ֆ. Ազեֆի ցուցումներով վերացվել է «հեղափոխական սոցիալիստների Հյուսիսային միությունը» և ձերբակալվել նրա առաջնորդները՝ Ա. Ա. Արգունովի գլխավորությամբ[7]:

Գրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • С. В. Зубатов. Зубатовщина // Былое. —СПб., 1917. — № 4. — С. 157—178.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. З. И. Перегудова. Политический сыск в России. 1880—1917. — М.: РОССПЭН, 2000. — 431 с.
  2. 2,0 2,1 2,2 2,3 С. Соломин (С. Я. Стечкин). Былые мытарства // Пережитое. — 1907. — № 1. — С. 12—15.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 3,7 3,8 «Хмурый полицейский». Карьера С. В. Зубатова // Вопросы истории / Публ. подгот. Ю. Ф. Овченко. —М., 2009. — № 4—7.
  4. 4,0 4,1 4,2 4,3 Б. П. Козьмин. С. В. Зубатов и его корреспонденты. — М.-Л.: Госиздат, 1928. — 144 с.
  5. 5,0 5,1 К. М. Терешкович. Московская революционная молодежь 80-х годов и С. В. Зубатов. — М.: Всесоюзное общество политкаторжан и ссыльно-поселенцев, 1928. — 20 с.
  6. 6,0 6,1 М. Р. Гоц. С. В. Зубатов // Былое. —СПб., 1906. — № 6. — С. 63—68.
  7. 7,0 7,1 7,2 7,3 7,4 7,5 А. И. Спиридович. Записки жандарма. — Харьков: «Пролетарий», 1928. — 205 с.
  8. А. И. Спиридович. Революционное движение в России. Выпуск 2-й, Партия Социалистов-Революционеров и её предшественники. — Петроград, 1916.
  9. П. П. Заварзин. Жандармы и революционеры. Воспоминания. — Париж: Издание автора, 1930. — 255 с.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Мемуары и воспоминания

  • А. И. Спиридович. Записки жандарма. — Харьков: «Пролетарий», 1928. — 205 с.
  • В. М. Чернов. Записки социалиста-революционера. — Берлин-Петербург-Москва: Издательство З. И. Гржебина, 1922.
  • Г. А. Гапон. История моей жизни. — М.: «Книга», 1990. — 64 с.
  • Н. М. Варнашёв. От начала до конца с гапоновской организацией // Историко-революционный сборник. —Л., 1924. — Т. 1. — С. 177—208.
  • М. Р. Гоц. С. В. Зубатов // Былое. —СПб., 1906. — № 6. — С. 63—68.
  • С. Соломин (С. Я. Стечкин). Былые мытарства // Пережитое. — 1907. — № 1. — С. 12—15.
  • К. М. Терешкович. Московская революционная молодежь 80-х годов и С. В. Зубатов. — М.: Всесоюзное общество политкаторжан и ссыльно-поселенцев, 1928. — 20 с.
  • А. И. Спиридович. При царском режиме // Архивъ русской революціи. Под ред. И. В. Гессена. — Берлин: Slowo-Verlag, 1924. — Т. XV. — С. 85—208.

Документы и исследования

  • Морской А. Зубатовщина. Страничка из истории рабочего вопроса в России.. — М., 1913. — 210 с.
  • Б. П. Козьмин. С. В. Зубатов и его корреспонденты. — М.-Л.: Госиздат, 1928. — 144 с.
  • Д. И. Заславский. Зубатов и Маня Вильбушевич. — М.: Красная новь, 1923.
  • Н. А. Бухбиндер. О зубатовщине // Красная летопись. —Л., 1922. — № 4. — С. 289—335.
  • Н. А. Бухбиндер. Зубатовщина в Москве // Каторга и ссылка. —М., 1925. — № 1. — С. 96—133.
  • Д. В. Поспеловский. На путях к рабочему праву. Профсоюзы в России. — Франкфурт-на-Майне: Посев, 1987. — 236 с. Արխիվացված է Մայիս 27, 2010 Wayback Machine-ի միջոցով:
  • «Хмурый полицейский». Карьера С. В. Зубатова // Вопросы истории / Публ. подгот. Ю. Ф. Овченко. —М., 2009. — № 4—7.
  • А. Колпакиди, А. Север. Спецслужбы Российской империи. — М.: Яуза Эксмо, 2010. — С. 228—229. — 768 с. — (Энциклопедия спецслужб). — 3000 экз. — ISBN 978-5-699-43615-6

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]