Սերգեյ Գոռլուկովիչ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սերգեյ Գոռլուկովիչ
Քաղաքացիությունը  ԽՍՀՄ և  Ռուսաստան
Ծննդյան ամսաթիվ նոյեմբերի 18, 1961(1961-11-18)[1] (62 տարեկան)
Ծննդավայր Baruny, Ašmiany District, Գրոդնոյի մարզ, Բելառուսական ԽՍՀ, ԽՍՀՄ
Հասակ 182 սանտիմետր
Քաշ 80 կիլոգրամ
Դիրք կենտրոնական պաշտպան

Սերգեյ Վադիմովիչ Գոռլուկովիչ (ռուս.՝ Сергей Вадимович Горлукович, նոյեմբերի 18, 1961(1961-11-18)[1], Baruny, Ašmiany District, Գրոդնոյի մարզ, Բելառուսական ԽՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային և ռուս ֆուտբոլիստ, պաշտպան։ 1988 թվականի օլիմպիական չեմպիոն ԽՍՀՄ հավաքականի կազմում, Ռուսաստանի քառակի չեմպիոն (երեք անգամ՝ Մոսկվայի «Սպարտակի» կազմում)։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]

Մոգիլյովսկի ՕՀՄՊՄԴ-ի սան է։ Բելառուսում խաղացել է Մոգիլյովում, Գոմելում և Մինսկում։

1990 թվականին պայմանագիր է կնքել «Բորուսիայի» (Դորտմունդ) ակումբի հետ։ Սկզբում մարզիչ Հորսթ Կեպելը խաղացողին չէր դնում հիմնական կազմում, բայց Նիդերլանդների դեմ ընկերական խաղում Գոռլուկովիչի խաղից հետո նրան տեղ է հատկացվել պաշտպանության աջ եզրում։ Այդ պահից Գոռլուկովիչը դարձել է դորտմունդցիների հիմնական պաշտպաններից մեկը։

1991-1992 մրցաշրջանի ավարտից հետո հեռացել է «Բորուսիայից»՝ հասկանալով, որ չի կարող դիմանալ ակումբի բարձր վարձատրվող լեգեոներների հետ մրցակցությանը։ 1992 թվականի ամռանը Կրեֆելդից «Բայեր 05» ակումբը գնել է Գոռլուկովիչին 375 հազար մարկով[2]։

Ռուսաստանում հայտնի է, առաջին հերթին, մոսկովյան «Լոկոմոտիվ» և «Սպարտակ» ակումբներում իր ելույթներով։

Գոռլուկովիչն աչքի էր ընկնում մեծ հեղինակությամբ «Սպարտակում»՝ հոգեբանական հզոր ազդեցություն ունենալով երիտասարդ ֆուտբոլիստների վրա։ Թիմակիցների խոսքով՝ նա սիրում էր խմել, սակայն ամեն հանդիպման նախապատրաստվել է մանրակրկիտ և հանդիպումներում խաղացել առանց իրեն խնայելու։ 1996 թվականին «Ռոստսելմաշի» դեմ խաղում նրա գոլն օգնել է հավասարեցնել հաշիվը և պահպանել «Սպարտակի» չեմպիոնության հնարավորությունները[3]։

Ազգային հավաքականում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռուսաստանի հավաքականում (ԽՍՀՄ, ԱՊՀ) անցկացրել է 38 խաղ, խփել 1 գոլ։

Մարզչական[խմբագրել | խմբագրել կոդը]

2003 թվականին կարիերան ավարտելուց հետո սկսել է աշխատել Մոսկվայի «Սպարտակի» սելեկցիոն բաժնում[4]։ Այնուհետև կարճ ժամանակով դարձել է Ռամենսկոեի «Սատուրնի» մարզիչ։ Ինքնուրույն մարզչական գործունեությունը սկսել է Խաբարովսկի «ԲՄԱ-Էներգիայում» 2006 թվականին, ուր վերադարձել է 2010 թվականին՝ «Ավանգարդի» և «Վիտյազի» գլխավոր մարզիչ աշխատելուց հետո[5]։ 2010 թվականին ավարտել է մարզչական դասընթացների 240-ժամյա ուսուցումը և ստացել Pro արտոնագիր[6]։ 2013 թվականի ամռանը գլխավորել է Իրկուտսկի «Բայկալը»[7]։ 2014 թվականին եղել է «Սոչի» ակումբի գլխավոր մարզիչը[8][9]։

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1988 թվականի օլիմպիական չեմպիոն
  • Աշխարհի առաջնության մասնակից - 1990, 1994
  • Եվրոպայի առաջնության մասնակից - 1996
  • Ռուսաստանի գավաթի եզրափակչի մասնակից - 1996
  • Գերմանիայի փոխչեմպիոն - 1992
  • Ռուսաստանի չեմպիոն - 1995, 1996, 1997, 1998
  • Ռուսաստանի գավաթակիր - 1998

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Պատվո նշան» շքանշանի ասպետ (1989)
  • ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ (1989)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. Трахтенберг Л. Сергей Горлукович: Интервью? Ни за какие деньги! // Спорт-экспресс. — 1993 — № 78 (14 апреля). — с. 2.
  3. Андрей Бодров Артём Безродный. Не погиб, не спился, не скрывался… // Советский спорт — Футбол. — 2010. — № 6 (297). Архивировано из первоисточника 18 փետրվարի 2010.
  4. «Горлукович: вернуться в «Спартак» мне не предлагали». Արխիվացված օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 18-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 23-ին.
  5. «Горлукович вернулся на пост наставника «СКА-Энергии»». Արխիվացված օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 18-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 23-ին.
  6. «Карпин, Овчинников и Гордеев получили лицензии Pro». Премьер-Лига (ռուսերեն). championat.ru. 12 декабря 2010 года, воскресенье. 19:41. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 19-ին. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 13-ին.
  7. «Горлукович возглавил иркутский «Байкал»». Արխիվացված օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 18-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 23-ին.
  8. Горлукович подписал контракт с «Сочи» до конца года
  9. Бывший тренер ФК «Сочи» в Москве сломал нос полицейскому

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]