Սերգեյ Արխիպով
Սերգեյ Արխիպով ռուս.՝ Сергей Георгиевич Архипов | |
---|---|
Ի ծնե | ռուս.՝ Сергей Георгиевич Архипов |
Ծնվել է | հունվարի 12, 1897 |
Ծննդավայր | Միչուրինսկ, Տամբովի նահանգ, Ռուսական կայսրություն |
Վախճանվել է | մարտի 25, 1991 (94 տարեկան) |
Մահվան վայր | Միչուրինսկ, Տամբովի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Կրթություն | Պլեխանովի անվան ռուսական տնտեսագիտական համալսարան |
Մասնագիտություն | նկարիչ |
Ժանր | բնանկար |
Սերգեյ Արխիպով (ռուս.՝ Сергей Георгиевич Архипов, հունվարի 12, 1897, Միչուրինսկ, Տամբովի նահանգ, Ռուսական կայսրություն - մարտի 25, 1991, Միչուրինսկ, Տամբովի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային նկարիչ, մանկավարժ, ՌՍՖՍՀ նկարիչների միության անդամ, Միչուրինսկի պատվավոր քաղաքացի։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Արխիպովը ծնվել և աշխատել է Տամբովի մարզի Միչուրինսկ (Կոզլով) քաղաքում։ Սովորել է Կոզլովի առևտրական ուսումնարանում (1907-1915), որտեղ նկարչության դասեր է ստացել նկարիչ-մանկավարժ Պ. Յա. Արկլինից[1], 1915-1916 թվականներին Մոսկվայի առևտրական ինստիտուտում։ Սակայն կրթությունը չի ավարտում, պրապորշչիկի կոչումով զորակոչվում է բանակ և մասնակցում առաջին համաշխարհային պատերազմին։ Վերադառնալով Կոզլով, սկսում է զբաղվել Ալեքսանդր Գերասիմովի արվեստանոցում, ով ստեղծել և ղեկավարում էր «Կոզլովյան նկարիչների ստեղծագործական կոմունաներ» միության գործունեությունը։ Սակայն շուտով Արխիպովը նորից զորակոչվում է, այժմ արդեն Բանվորա-գյուղացիական Կարմիր բանակ, նրա կազմում մարտնչելով քաղաքացիական պատերազմի ռազմաճակատներում։ Զորացրվելուց հետո շարունակում է ուսումը, 1924 թվականին ավարտելով Մոսկվայի ժողովրդական տնտեսության ինստիտուտը։ Վերադառնալով Միչուրինսկ, դասավանդում է տեխնիկումներում և պտուղբանջարեղենային ինստիտուտում (այժմ Միչուրինսկի պետական ագրարային համալսարան)[2]։ Հայրենական Մեծ պատերազմի մասնակից է։
Ստեղծագործական գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Արխիպովի վաղ շրջանի ստեղծագործություններում զգացվում է առաջին համաշխարհային և քաղաքացիական պատերազմների շունչը։ Այդ տարիների նկարիչների ստեղծագործությունների լեյտմոտիվը մահին հաղթելն էր։ Այդ ժամանակաշրջանին են վերաբերվում նրա կողմից ստեղծված «Ապոկալիպսիս» գրքի նկարազարդումները, որը իրենից ներկայացնում է «Իոհան Ասվածաբանի հայտնությունը» ստեղծագործության կրճատ տարբերակը։ Գիրքը նրա կողմից գրվել է 1919 թվականին, երբ նա գտնվում էր Կազանում։ Այստեղ «Ապոկալիպսիսը», որպես թանգարանային հավաքածու, ձեռք է բերում նահանգային թանգարանի գեղարվեստական բաժնի վարիչ Պյոտր Մաքսիմովիչ Դուլսկին։ Ներկայումս գիրքը պահպանվում է Թաթարստանի կերպարվեստի պետական թանգարանի ֆոնդերում։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Архипов Сергей Георгиевич // России Чернозёмный край. - Воронеж, 2000. - С. 766.
- Воронова Т. И. Архипов Сергей Георгиевич // Тамбовская энциклопедия. - Тамбов, 2004. - С. 39.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Послания Сергея Архипова. Из творческого наследия художника». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունիսի 28-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 7-ին.
- ↑ Почетные граждане городов и районов Тамбовской области: Рекомендованный библиографический указатель. — Тамбов, 2007. — С. 24.