Սերաֆինա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սերաֆինա
անգլ.՝ Seraphina
ՀեղինակRachel Hartman?
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրֆենթեզի
Բնօրինակ լեզուանգլերեն
ՆախորդAmy Unbounded?
ՀաջորդShadow Scale?
Կազմի հեղինակAndrew Davidson?
ՀրատարակիչRandom House
Հրատարակման տարեթիվհուլիսի 10, 2012
Պարգև(ներ)

«Սերաֆինա», ֆենթենզի ժանրի գրող Ռեյչել Հարթմանի դեբյուտային վեպը, որը հրատարակվել է 2012 թվականին[1][2]։ Վեպը լույս է տեսել 2012 թվականի հուլիսի 10-ին, և դուրս գալու հենց առաջին շաբաթը Նյու Յորք Թայմսի կողմից հրապարակված բեստրելներների  ցուցակում զբաղեցրեց 8-րդ հորիզոնականը[3]։ «Սերաֆինա» վեպը 2013 թվականին արժանացել է Ուիլիամ Մորրիսի գրական մրցանակին։ Համարվելով դեռահասաների համար լավագույն դեբյուտային վեպը՝ «Սերաֆինա»-ն արժանացել է Անդրե Նորտոնի անվան մրցանակին։ Գրքի ռուսերեն թարգմանությունը լույս է տեսել 2013 թվականին՝ «АСТ» հրատարակչության կողմից[4]։ Վեպի շարունակությունը լույս է տեսել 2015 թվականի գարնանը՝ «Shadowscale» անվան տակ[5][6][7]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Վեպի գլխավոր հերոսուհին՝ Սերաֆինան, պալատական տաղանդավոր երաժիշտ է, ապրում է Գորրեդի թագավորությունում մարդկանց և վիշապների հետ։ Վեպի իրադարձություններից 40 տարի առաջ մարդկանց և վիշապների միջև երկարատև արյունալի պատերազմից հետո, նրանք վերաջպես խաղաղություն են կնքում, բայց վիշապների հանդեպ մարդկանց ատելությունը դեռ չէր անցել։ Սերաֆինան կիսարյուն էր՝ ծնվել էր մարդուց և վիշապից։ Այս փաստը նա ստիպված էր թաքցնել՝ ելնելով հասարակության խիստ բացասական վերաբերմունքից։ Հեղինակը հատուկ ուշադրություն է դարձնում վիշապների առանձնահատուկ հոգեբանության վրա՝ մտքերի և էմոցիաների կարգավորմանը, որին Սերաֆինան մասամբ էր տիրապետում։ Գորրեդ Ռուֆուսի սպանությունից հետո Սերաֆինան ներառվում է դեպքի քննության գործին, քանի որ եղելության փաստերը վկայում են այն մասին, որ մարդասպանը վիշապ է։ Այս գործում նրան օգնում են թագավորական աթոռի ապագա ժառանգորդուհի Գլիսսելիդան և նրա փեսացու-բաստարդ արքայազն Լյուցիան Քիգգսը։

Ի սկզբանե Գորրեդի թագավորությունը հայտնվել է Հարթմանի «Amy Unbounded» գրաֆիկական նովելում, սակայն նա վիշապ նկարելու խնդիրներ ուներ, որի արդյունքում նրան մոտ առաջացավ վիշապների վերափոխվելու և մարդկային կերպարանք ստանալու գաղափարը, որը նա ավելի հեշտ կարող էր նկարել[7]։

Քննադատություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Սերաֆինա» վեպը քննադատների կողմից ստացել է բազմաթիվ դրական արձագանքներ[8][9][10][11][12][13][14][15][16]։ Kirkus Reviews-ը վեպը բնութագրել է որպես «հիանալի դեբյուտ»[17]։ Վաշինգտոն Փոստի գրախոսը նշել է հեղինակի վիշապների մասին նոր մոտեցումը[6]։ Վեպի մասին SFX ամսագրի արձագանքում նշված է հեղինակի «գեղեցիկ» լեզուն[18]։ Quill & Quire ամսագիրը նշել է վեպի առանձնահատկությունը՝ «վիշապների մասին ստանդարտ պատկերացումների վերաբերյալ», նշելով նաև երաժշտության և հեղինակի լեզվի թեմաները[19]։ Publishers Weekly ամսագիրը վեպը ներառել է նոր լույս տեսած լավագույն գրքերի ցանկում[20][21]։

Մրցանականեր և անվանակարգեր[խմբագրել | խմբագրել կոդը]

2013 թվականի հունվարի 28-ին «Սերաֆինան» ստացել է Ուիլյամ Մորրիսի գրական մրցանակը՝ համարվելով դետահասների համար լավագույն դեբյուտային վեպը[22]։ Գիրքը դեռահասների համար լավագույն գիտական ֆանտաստիկա և ֆենթենզի ժանրերի համար ստացել է Cybils Award մրցանակը[23]։ «Սերաֆինան» 2013 թվականին եղել է Անդրե Նորտոնի անվան մրցանակի հավակնորդ[24]։ Գիրք ներառվել է Ուոթերսթոունի լավագույն մանկական գրականության շորթ(կարճ) ցանկում[25]։ Լավագույն ֆենթեզի վեպի համար Ուիլյամ Քրոուֆորդի, ինչպես նաև մանկական գրականության համար կանադական գեներալ-նահանգապետի մրցանակի հավակնորդ է[26]։ Մեծ Բրիտանիայում այն ներառվել է Կարնեգի գրական մեդալի լոնգ ցանկում[27]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Lee, Stephan. «See the trailer and an excerpt from 'Seraphina' by Rachel Hartman -- EXCLUSIVE». Entertainment Weekly. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 22-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 2-ին.
  2. «Rachel Hartman | San Diego Comic-Con 2012». MTV Geek. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 2-ին.
  3. «NY Times Best Sellers (Children's Chapter Books) July 29, 2012». nytimes.com. Վերցված է 2012 թ․ հուլիսի 20-ին.
  4. «Хартман Р. «Серафина»». АСТ. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ ապրիլի 7-ին. Վերցված է 2014 թ․ ապրիլի 5-ին.
  5. «OMG!». Rachel Hartman (official website). Վերցված է 2012 թ․ հուլիսի 16-ին.
  6. 6,0 6,1 Quattlebaum, Mary (2012 թ․ հուլիսի 3). «Rachel Hartman's 'Seraphina': Rich tale about dragons». Washington Post. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 2-ին.
  7. 7,0 7,1 STAGGS, MATT. «SDCC 2012: Interview with Rachel Hartman». Suvudu. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 22-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 2-ին.
  8. «Review: Seraphina». Booklist. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 2-ին.
  9. «Review: Seraphina». Horn Book. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 2-ին.
  10. Dobbs, Michael Ann. «What if Dragons were more like Vulcans who breathe fire?». io9. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 2-ին.
  11. «Audiobook Reviews: Seraphina». AudioFile. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 2-ին.
  12. «Starred Reviews from the August 2012 Issue». School Library Journal. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 16-ին.
  13. «BCCB - September 2012 Stars». Bulletin of the Center for Children's Books. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 1-ին.(չաշխատող հղում)
  14. «Starred YA Book Reviews 2012». Youth Services Corner. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մայիսի 19-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 2-ին.
  15. «Review: Seraphina». School Library Journal. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 28-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 2-ին.
  16. «Multimedia Reviews: October 2012». School Library Journal. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 2-ին.
  17. «SERAPHINA By Rachel Hartman (Author)». Kirkus Reviews. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 2-ին.
  18. Clark, Nic. «Seraphina by Rachel Hartman REVIEW». SFX. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 2-ին.
  19. Ellis, Sarah. «Seraphina by Rachel Hartman». Quill and Quire. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ ապրիլի 7-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 2-ին.
  20. Habash, Gabe. «PW Picks: The Best New Books for the Week of July 9, 2012». Publishers Weekly. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 2-ին.
  21. «Children's Review: Seraphina». Publishers Weekly. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 2-ին.
  22. «American Library Association announces 2013 youth media award winners». American Library Association. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 31-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 28-ին.
  23. «The 2012 Cybils Awards». The Cybils. Վերցված է 2013 թ․ փետրվարի 14-ին.
  24. «Andre Norton Awards 2013». Locus. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ մարտի 12-ին. Վերցված է 2014 թ․ մարտի 12-ին.
  25. «Waterstones Children's Book Prize 2013 - shortlists announced». Waterstones. Վերցված է 2013 թ․ փետրվարի 14-ին.
  26. «GG2012». Canada Council for the Arts. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ ապրիլի 7-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 6-ին.
  27. «Longlists announced for the CILIP Carnegie and Kate Greenaway Medals». CILIP: the Chartered Institute of Library and Information Professionals. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ ապրիլի 7-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 6-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]