Սերաֆիմայի անհավանական ճանապարհորդությունը
Տեսակ | մուլտֆիլմ |
---|---|
Ռեժիսոր | Q98826711? |
Երկիր | ![]() |
Տևողություն | 75 րոպե |
Թվական | 2015[1] |
Սերաֆիմայի անհավանական ճանապարհորդությունը (ռուս.՝ Необыкновенное путешествие Серафимы), ռուսական մուլտիպլիկացիոն ֆիլմ, որը վարձույթի է դուրս եկել 2015 թվականի օգոստոսի 27-ին։ Նկարահանվել է ըստ Տիմոֆեյ Վերոնինի համանուն գրքի մոտիվների[2]։
Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]
Գլխավոր հերոսուհին, Սերաֆիմա Վոսկրեսենսկայա անունով աղջիկ էր, ով երազ է տեսնում Ծաղկազարդի մասին, եկեղեցում, որտեղ իր հայրը հոգևորական էր։ Երազը ավարտվեց այն բանով, որ նրա հորը չեկիստները տանում են, իսկ վանքը` որտեղ ընթանում էր արարողությունը, պայթեցնում են։
Սիման արթնանում է մանկատանը, որտեղ կային տարբեր ծագում ունեցող իր նման աղջիկներ։ Աղջիկների միջև հարաբերությունները բարդ էին, և դրանց ակտիվորեն խառնվում էր դաստիարակչուհին, որը որոշ մասին հովանավորում էր, իսկ որոշ մասին, մասնավորապես` Սերաֆիմային, հետապնդում։ Մանկատան տնօրենը, որը պատերազմից հաշմանդամ էր վերադարձել, փորձում է գլուխ հանել երեխաների հարաբերություններից։ Ժամանակը, որին վերաբերվում է մուլտֆիլմի գործողությունը, հայտնի է տնօրենի սենյակի օրացույցի պատռված էջից, որտեղ հաճախ է հայտնվում գլխավոր հերոսուհին։ Դա Զատիկին նախորդող կիրակին էր, 1943 թվականին։
Հայտնաբերելով, որ Սերաֆիմա Վոսկրեսենսկայան հավատացյալ է և խաչ է կրում, դաստիարակչուհին մանկատան տնօրենի օգնությամբ դասավորել է փաստաթղթեր, որպեսզի նրան ուղարկի գաղութ։ Աղջիկը հրաժարվում է հեռանալ հավատից և Զատիկի օրը սպասում է ավտոմեքենային, որը պետք է նրան տաներ մանկատնից։ Բայց դրա փոխարեն գալիս է նրա մայրիկը։
Դերերը հնչյունավորել են[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ալեքսանդր Միխայիլով` Սերաֆիմ Սարովսկի
- Վիկտորյա Դրոբինա, Ակիլինա Միխայիլովա` Սերաֆիմա
- Վերա Վասիլևա` Լիզա հորաքույր
- Անաստասիա Բարտյաևա` Ռիտա
- Վլադիմիր Լևաշյով` Իվան Անդրեևիչ
- Նատալյա Գրաչյովա` Օլգա Սեմյոնովնա
- Աննա Վոլկովա` Կատյա Վոլկովա
- Աննա Մեշչան` Լենկա Շկուրովա
- Մարի Մեշչան` Տարասկինա
- Ելենա Կիշչիկ` Սերաֆիմայի մայրիկ
- Դմիտրի Ֆիլիմոնով, Դիոմիդ Վինոգրադով` բժիշկ
- Իգոր Ստարոսելցև` գեներալ, Լիզա հորաքրոջ նախապապը
- Օլեգ Ֆորոստենկո` կալվածատեր
Դերասանները ներկայացված են ըստ մուլտֆիլմի լուսագրերի։
Մրցանակներ, փառատոններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Միջազգային ուղղափառ կինոյի «Պոկրով» 13-րդ փառատոնի Գրան-պրի (2015 թվականի հոկտեմբերի 14)[3]։
- 12-րդ միջազգային «Լուսափայլ հրեշտակը» բարեգործական կինոփառատոն. անիմացիոն կինո` Ժյուրիի հատուկ մրցանակ «Սերաֆիմ Սարովսկու օրինակով էկրանին առաջին անգամ սրբի կերպար ստեղծելու համար»` Սերաֆիմայի անհավանական ճանապարհորդությունը[4]։
- «Ոսկե արծիվ» մրցանակի առաջադրում (2016 թվական)
Քննադատների գնահատական[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ֆիլմի մասին գրախոսական «Профисинема» հարթակում
- Ե. Սենյավսկայայի գրախոսականը ИА REGNUM կայքում[5]
- Յուրի Ավակովայի գրախոսականը «Ռուսական թերթում»[6]
Ցուցադրում հեռուստատեսությամբ[խմբագրել | խմբագրել կոդը]
Մուլտֆիլմը ցուցադրվել է 2016 թվականի հունվարի 7-ին, Սուրբ ծննդյան օրը, Ռոսիա 1 հեռուստաալիքով։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Internet Movie Database — 1990.
- ↑ Необыкновенное путешествие Серафимы — Тимофей Веронин
- ↑ Гран-при «Покрова» получил мультфильм «Необыкновенное путешествие Серафимы»
- ↑ Итоги XII Международного благотворительного кинофестиваля «Лучезарный Ангел».1511.2015
- ↑ ««Добрый мультик» про девочку Серафиму и сталинские репрессии»։ ИА REGNUM (ռուսերեն)։ Վերցված է 2018-04-11
- ↑ Жизнь Серафимы: кривое зеркало русской истории
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|