Սեռա դա Մոսիդադե ազգային պարկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սեռա դա Մոսիդադե ազգային պարկ
Parque Nacional Serra da Mocidade
Տեսակազգային պարկ
Կազմված էԱմազոնի խոնավ անտառներ
Երկիր Բրազիլիա
ՎարչատարածքԱմազոնաս և Ռորայմա
Հիմնվել էապրիլի 29, 1998
Մակերես350 960 հեկտար
ԿառավարումԲրազիլիայի դաշնային կառավարություն
Սեռա դա Մոսիդադե ազգային պարկը գտնվում է Բրազիլիաում
Սեռա դա Մոսիդադե ազգային պարկ

Սեռա դա Մոսիդադե ազգային պարկ (պորտ.՝ Parque Nacional Serra da Mocidade), ազգային պարկ Ամազոնաս և Ռորայմա նահանգներում, Բրազիլիա։

Տեղագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարկը սփռված է Ամազոն բիոմում։ Ընդգրկում է 376․813 հա տարածք։ Այն հիմնվել է 1998 թվականի ապրիլի 29-ին և կառավարվում է Չիկո Մենդեսի Կենսաբազմազանության պահպանության ինստիտուտի կողմից[1]։ Ազգային պարկը ներառում է Բարսելուս ու Կարակարա մունիցիպալիտետներից որոշ հատվածներ՝ Ռորայմա նահանգում[2]։ Այն հյուսիսից հարում է Յանոմամի բնիկ տարածքին[3]։

Պարկի հյուսիս-արևմուտքում կա լեռնային համալիր, որը զատված է Գվիանայի մեկ այլ շղթաներից։ Գտնվում է 100-1700 մետր բարձրության վրա[2]։ Այն պարունակում է փոքր ոլորապտույտ վտակներ, որոնք ծածկված են լեռնային անտառով, ճահճավայրերով, գետերով՝ տարբեր քիմիական և կենսաբանական հատկություններով (Կատրիմանի և Ագուա Բոա դու Ունիվինի գետեր) ու ալյուվիլային ջրասանդուղքներով։ Ճահճավայրերից մի քանիսը խիստ սեզոնային բնույթ ունեն[2]։ Տարեկան տեղումների քանակը 2000 մմ է։ Ջերմաստիճանը տատանվում է 24-36 °C, իսկ միջինը` 28 °C է[2]։

Պահպանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարկը դասվում է Բնության պահպանության միջազգային միության II կատեգորիային (ազգային պարկ)։ Նպատակն է՝ պահպանել բնական էկոհամակարգերը և նպաստել գիտական հետազոտությունների զարգացմանը, բնապահպանական կրթական գործունեության բարելավմանը, ինչպես նաև ապահովել բացօթյա հանգիստ ու էկոտուրիզմ[2]։ Պահպանությունն իրականացվում է «Ամազոնի շրջանի պահպանվող տարածքներ» ծրագրի աջակցությամբ[4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Parque Nacional Serra da Mocidade – Chico Mendes». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ օգոստոսի 3-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 3-ին.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 [1]
  3. Terra Indígena Yanomami – ISA
  4. Full list: PAs supported by ARPA

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]