Սեն Սևերի ապոկալիպսիս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բեատուս դը Սեն-Սևեր, Մարդու Որդու տեսիլքը. Փարիզ, BNF, Ms. Lat.. 8878, fols. 121v-122r

Սեն-Սևերի ապոկալիպսիս, հայտնի է նաև Saint-Sever Beatus վերնագրով (Paris, Bibliothèque Nationale, MS lat. 8878), 11-րդ դարի ռոմանական ոճով պատկերազարդված ձեռագիր[1][2], որը պատրաստվել է Գասկոնիայի դքսությունում (ներկայիս Ֆրանսիայի հարավարևմտյան մասում ընկած Լանդեր դեպարտամենտում) գործած Սեն-Սևերի աբբայության գրչատանը, 1028-1072 թվականներին այդ աբբայության վանահայրը եղած Գրիգոր Մոնթաների ղեկավարությամբ։ Ենթադրվում է, որ ձեռագիրը նկարազարդած հիմնական ծաղկողն ու դպիր-գրիչը եղել է Ստեֆանուս Գարսիան (ով ստորագրել է իր անունը 6-րդ ֆոլիոյում)։ Նրան աշխատակցել են այլ մանրանկարիչներ, որոնց անունները մեզ չեն հասել[3]։ Այս մատյանը համարվում է Արևմտյան Եվրոպայի գրքի միջնադարյան մանրանկարչության վառ նմուշներից մեկը։

Ձեռագիրը պարունակում է Բեատուս Լիեբանացու Ապոկալիպսիսի մեկնություն աշխատությունը, որը գրվել է մոտավորապես 785 թվականին և բազմաթիվ ընդօրինակումներ ունեցել, Սուրբ Հիերոնիմոսի հեղինակած Դանիելի մեկնությունը և Սուրբ Իլդեֆոնսուսի՝ Կույս Մարիամ տրակտատը[4][5]։ Ձեռագրի առանձին հատվածներ ցուցադրված են Սեն-Սևերում գործող Յակոբինների թանգարանում։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Sáenz, Sandra; Pérez, López (2016), «The Image of France in the Beatus Map of Saint-Sever*», Space in the Medieval West, doi:10.4324/9781315610115-12/image-france-beatus-map-saint-sever-sandra-sáenz-lópez-pérez, Վերցված է 2023 թ․ մարտի 2-ին
  2. Lewis, Suzanne (2003). «Review of The Illustrated Beatus: A Corpus of the Illustrations of the Commentary on the Apocalypse, 3: The Tenth and Eleventh Centuries». Speculum. 78 (3): 1014–1016. ISSN 0038-7134.
  3. Wolfe, Shiela Pugh (1972). Christus Traditor: The Traditiones on the Evangelist Pages of the Beatus of St. Sever. Ohio State University. Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ մարտի 2-ին. Վերցված է 2024 թ․ հունվարի 22-ին.
  4. Duzer, Chet Van; Dines, Ilya (2016 թ․ հունվարի 1). 1 Description of Huntington HM 83 (անգլերեն). Brill. ISBN 978-90-04-30727-8.
  5. Lecaque, Thomas (2017 թ․ հունվարի 1). 5 Reading Raymond: The Bible of Le Puy, the Cathedral Library and the Literary Background of the Liber of Raymond of Aguilers (անգլերեն). Brill. ISBN 978-90-04-34121-0.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]