Սեյսմաշրջանացում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Սեյսմաշրջանացում, պոտենցիալ երկրաշարժի վտանգավորության աստիճանով տեղամասերի շրջանների, մարզերի առանձնացում։ Երկրաշարժամետ տարածքների սահմանազատումը և քարտեզագրումը հիմնվում են անցյալի ուժեղ ու ժամանակակից երկրաշարժերի գրանցման, վերնակենտրոնային մարզերի ուսումնասիրման և տարածաշրջանի երկրաբանական ու տեկտոնական կառուցվածքների առանձնահատկությունների համատեղ վերլուծության արդյունքների վրա։

Սեյսմաշրջանացման քարտեզները, ըստ MSK-1964 սանդղակի, արտահայտում են սպասվող ցնցումների ուժգնությունը՝ գրունտների տատանման արագացմամբ, արագությամբ կամ դրանց համապատասխանող բալլայնությամբ, և դրվում են երկրաշարժակայուն շինարարության չափորոշիչների կազմման հիմքում։ Այս ուսումնասիրություններն ամփոփվել են «Հայաստանի Հանրապետության շինարարական նորմեր։ Սեյսմակայուն շինարարություն։ Նախագծման նորմեր»-ում (1994

ՀՀ տարածքը գտնվում է Տավրոսկովկասյան 8-10-բալլանոց սեյսմաակտիվ գոտում։ ՀՀ-ում սեյսմաշրջանացման առաջին քարտեզները կազմվել են 1937 թվականին։ 1994 թվականին կազմվել է ՀՀ տարածքի (մասշտաբ՝ 1։ 500000) սեյսմաշրջանացման քարտեզը (Է․ Խաչիյան, Բ․ Կարապետյան, Գ․ Սիմոնյան և ուրիշներ), որտեղ առանձնացվում են չափավոր (հյուսիսարևելյան և հարավարևելյան շրջաններ՝ 8 բալլ), միջին (կենտրոնական և հարավարևելյան շրջաններ՝ 8-9 բալլ) և բարձր (հյուսիսային և հարավային 2 շրջան՝ 9 և ավելի բալլ) երկրաշարժայնության սեյսմածին գոտիներ։ Քարտեզը դրվել է ՀՀ-ում գործող նոր երկրաշարժակայուն շինարարության չափորոշիչների կազմման հիմքում։ Կազմվել են նաև Երևանի և հանրապետության խոշոր քաղաքների միկրոսեյսմաշրջանացման սխեմաներ։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։