Սեյշելյան կղզիներում ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում Սեյշելյան կղզիների օբյեկտները թվով 2-ն են (2012 թվական), որը կազմում է ընդհանուր թվի 0,2 %-ը (1073՝ 2017 թվականի դրությամբ)[1]։ Երկու օբյեկտներն էլ ընդգրկված են բնական չափանիշներով։ Բացի դրանից, 2017 թվականի դրությամբ ևս 2 օբյեկտ ներկայացված է Համաշխարհային ժառանգության թեկնածու օբյեկտների ցանկում։ Սեյշելյան կղզիները վավերացրել է Համաշխարհային ժառանգության պաշտպանության կոնվենցիան 1980 թվականի ապրիլի 9-ին։

Ցանկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տվյալ աղյուսակում տեղանքներն ընդգրկված են Համաշխարհային ժառանգության կողմից դասակարգված ձևով։

# Պատկեր Անվանում Տեղադրություն Ստեղծման տարեթիվ Ցանկում ընդգրկվելու տարեթիվ Չափանիշներ
1
Ալդաբրա օղակակղզի
(անգլ.՝ Aldabra Atoll)
Շրջան՝ Արտաքին կղզիներ - 1982 185 (vii)(ix)(x)
2
Վալե դե Մայ բնական արգելոց
(անգլ.՝ Vallée de Mai Nature Reserve)
Շրջաններ՝ Բե-Սենտ-Անն - 1983 261 (vii)(viii)(ix)(x)

Օբյեկտների աշխարհագրական դասավորվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սեյշելյան կղզիներում ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկ (Սեյշելյան կղզիներ)##
Սեյշելյան կղզիներում ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկ (Սեյշելյան կղզիներ)
Սեյշելյան կղզիներում ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության օբյեկտներ

Նախնական ցանկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղյուսակում օբյեկտները դասավորված են նախնական ցանկում դրանք ավելացնելու հերթականությամբ։ Ցանկում նշված են այն օբյեկտները, որոնք Սեյշելյան կղզիների կառավարության կողմից առաջարկվել են որպես թեկնածուներ՝ Համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկվելու համար։

# Պատկեր Անվանում Տեղադրություն Ստեղծման տարեթիվ Ցանկում ընդգրկվելու տարեթիվ Չափանիշներ
1 Վենն քաղաքի ավերակներ
(անգլ.՝ Mission Ruins of Venn's Town)
Շրջան՝ Մաե XIX դար 2013 5796 (iv)(vi)
2
Սիլուետ կղզի
(անգլ.՝ Silhouette Island )
Շրջաններ՝ Լա-Դիգ և Ներքին կղզիներ - 2013 5799 (v)(x)

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Список объектов Всемирного наследия ЮНЕСКО на Сейшельских Островах - это... Что такое Список объектов Всемирного наследия ЮНЕСКО на Сейшельских Островах?». Словари и энциклопедии на Академике (ռուսերեն). Վերցված է 2018 թ․ հունվարի 21-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]