Սեմյոն Ֆոմին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սեմյոն Ֆոմին
ռուս.՝ Семён Фомин
Անձնական տվյալներ
Ազգությունը ռուս
Քաղաքացիությունը  Ռուսաստան
Ծննդյան ամսաթիվ հունվարի 10, 1989(1989-01-10)[1] (35 տարեկան)
Ծննդավայր Վլադիվոստոկ, ԽՍՀՄ
Հասակ 180 սմ
Քաշ 79 կգ
Դիրք կիսապաշտպան
Պատանեկան կարիերա
1997-2002 Ռուսաստան Ակվալայն (Վլադիվոստոկ)
2002-2007 Ռուսաստան Լոկոմոտիվ (Մոսկվա)
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2007-2013 Ռուսաստան Լոկոմոտիվ (Մոսկվա) 0 (0)
2008  Ռուսաստան Զվեզդա (Իրկուտսկ) 18 (0)
2010  Ռուսաստան Լոկոմոտիվ-2 26 (0)
2011  Ռուսաստան Տորպեդո (Վլադիմիր) 19 (8)
2011-2012  Ռուսաստան Սպարտակ-Նալչիկ 15 (1)
2012-2013  Ռուսաստան Ռոտոր 28 (2)
2013-2014 Ռուսաստան Ռոտոր 30 (3)
2014-2015 Ռուսաստան Տորպեդո (Մոսկվա) 15 (1)
2015-2016 Ռուսաստան Ուֆա 12 (1)
Ազգային հավաքական
2005-2006 Ռուսաստան Ռուսաստան (մինչև 17) 10 (2)
2011 Ռուսաստան Ռուսաստան 2 1 (0)
2013 Ռուսաստան Ռուսաստան (ուս.) 6 (0)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Սեմյոն Անատոլևիչ Ֆոմին (ռուս.՝ Семён Анато́льевич Фоми́н, հունվարի 10, 1989(1989-01-10)[1], Վլադիվոստոկ, ԽՍՀՄ), ռուս ֆուտբոլիստ, կիսապաշտպան։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]

Սեմյոն Ֆոմինն սկսել է Վլադիվոստոկում՝ Վիկտոր Լուկյանովի գլխավորությամբ մարզվելով «Ակվալայն» մարզադպրոցում[2]։ 12 տարեկան հասակում տեղափոխվել է Մոսկվա, որտեղ հանդես է եկել «Լոկոմոտիվ» ակումբի երկրորդ կազմում։ Թիմի հիմնական կազմում իր դեբյուտը կատարել է 2007 թվականի դեկտեմբերի 5-ին՝ մասնակցելով ՈՒԵՖԱ գավաթի խաղարկության խմբային փուլի՝ «Պանատինաիկոս» ակումբի դեմ արտագնա խաղին[3]։ 2008 թվականին վարձավճարով տեղափոխվել է Իրկուտսկի «Զվեզդա» ակումբ, որի կազմում անցկացրել է 18 հանդիպում, ինչից հետո ակումբը դադարեցրել է իր գոյությունը, և Սեմյոն Ֆոմինը վերադարձել է «Լոկոմոտիվ»։ 2009 թվականին Սեմյոն Ֆոմինը «երկաթուղայինների» կազմում մասնակցել է Ռուսաստանի գավաթի խաղարկության մեկ խաղի[4]։ 2010 թվականին հանդես է եկել «Լոկոմոտիվ-2» թիմում։

2011/12 մրցաշրջանից առաջ վարձավճարով տեղափոխվել է Վլադիմիրի «Տորպեդո» ակումբ[5], որ հանդես էր գալիս Ֆուտբոլի ազգային լիգայի առաջնությունում։ Երկրորդ փուլում Սեմյոն Ֆոմինը դուբլ է ձևակերպել Աստրախանի «Վոլգար» ակումբի դեմ խաղում[6]՝ բացելով «Տորպեդոյի» կազմում խփած իր գոլերի հաշիվը։ 2011 թվականի օգոստոսի 5-ին վարձավճարային հիմունքներով տեղափոխվել է «Սպարտակ-Նալչիկ»[7]։ Ռուսաստանի Պրեմիեր լիգայում Սեմյոն Ֆոմինը դեբյուտը կայացել է 2011 թվականի հոկտեմբերի 16-ին՝ «Անժի» ակումբի դեմ խաղում[8]։ «Սպարտակի» կազմում իր առաջին գոլը Ֆոմինը խփել է 2012 թվականի մայիսի 2-ին՝ 42-րդ փուլի շրջանակներում անցկացված «Ռոստով» ակումբի դեմ խաղի 5-րդ րոպեին[9][10]։ Նալչիկի ակումբի կազմում անցկացնելով 15 հանդիպում՝ Սեմյոն Ֆոմինը մրցաշրջանի ավատին վերադարձել է «Լոկոմոտիվ», իսկ 2012 թվականի հունիսի 26-ին վարձավճարով տեղափոխվել է «Ռոտոր»[11]։ Նոր ակումբի կազմում նրա նորամուտը կայացել է 2012 թվականի հուլիսի 9-ին՝ Ֆուտբոլի ազգային լիգայի առաջին տուրի՝ «Տոմ» ակումբի դեմ խաղում[12]։ 2013 թվականի մայիսի 30-ին ֆուտբոլիստը գնվել է «Ռոտորի» կողմից[13][14]։

2014 թվականի հունիսին տեղափոխվել է Ռուսաստանի Պրեմիեր լիգայի «Տարպեդո» (Մոսկվա) ակումբ[15], որի կազմում անցկացրել է 15 խաղ և խփել մեկ գոլ։ 2015 թվականի հունիսին «2+1» համակարգով պայմանագիր է կնքել «Ուֆա» ակումբի հետ։

Հավաքականում[խմբագրել | խմբագրել կոդը]

Սեմյոն Ֆոմինը հանդես է եկել Ռուսաստանի պատանեկան (մինչև 17) հավաքականում, որի կազմում անցկացրել է տասը խաղ և խփել երկու գոլ։ 2006 թվականին հավաքականի կազմում հաղթել է Եվրոպայի պատանեկան առաջնությունում[16]։

2011 թվականի նոյեմբերի սկզբին հրավիրվել է երկրի երկրորդ հավաքական[17], որի կազմում իր նորամուտը կատարել է նոյեմբերի 12-ին՝ մասնակցելով Լիտվայի հավաքականի դեմ խաղին, որն ավարտվել է ռուսների հաղթանակով (2:0)[18]։

2012 թվականի նոյեմբերի 28-ին հրավիրվել է Ֆուտբոլի ազգային լիգայի հավաքական (Ռուսաստան)[19]՝ մասնակցելու Իտալիայի ֆուտբոլի առաջնության Սերիա B-ի թիմի դեմ խաղին։

2013 թվականի մայիսի 31-ին Սեմյոն Ֆոմինն ընդգրկվել է Ռուսաստանի ուսանողական հավաքականի ընդարձակ ցուցակում՝ մասնակցելու Կազանում անցկացվելի Համաշխարհային ունիվերսիադային[20], իսկ հունիսի 23-ին ընդգրկվել է վերջնական ցուցակում[21]։

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Եվրոպայի մինչև 17 տարեկանների առաջնության հաղթող - 2006

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Մայրը՝ Իրինա Նիկոլաևնան, մասնագիտությամբ բժիշկ-մանկաբույժ է, իսկ հայրը՝ Անատոլի Բորիսովիչը՝ օվկիանոսագետ[22]։

Կնոջ անունն Անաստասիա է[22]։

Ելույթների վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թվականի հուլիսի 8-ի դրությամբ
Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Գավաթ Եվրագավաթներ Ընդհանուր
Մակ. Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Ռուսաստան Լոկոմոտիվ (Մոսկվա) 2007 I 0 0 0 0 1 0 1 0
Ռուսաստան Զվեզդա (Իրկուտսկ) 2008 II 18 0 0 0 18 0
Ռուսաստան Լոկոմոտիվ (Մոսկվա) 2009 I 0 0 1 0 1 0
Ռուսաստան Լոկոմոտիվ-2 (Մոսկվա) 2010 III 26 0 1 0 27 0
Ռուսաստան Տորպեդո (Վլադիմիր) 2011/2012 II 19 8 1 1 20 9
Ռուսաստան Սպարտակ-Նալչիկ 2011/2012 I 15 1 0 0 15 1
Ռուսաստան Ռոտոր 2012/2013 II 28 2 1 0 29 2
2013/2014 II 30 3 3 0 33 3
Ընդհանուր 58 5 4 0 62 5
Ռուսաստան Տորպեդո (Մոսկվա) 2014/2015 I 15 1 2 0 17 1
Ընդհանուր կարիերայում 151 15 9 1 1 0 161 16

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. «Семён Фомин: «Очень хочу помочь команде»» (ռուսերեն). Сайт болельщиков ПФК «Спартак-Нальчик». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 11-ին. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 2-ին.
  3. «Протокол матча «Панатинаикос» — «Локомотив» 2:0» (ռուսերեն). sportbox.ru. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 11-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 2-ին.
  4. Протокол матча «СКА-Энергия» (Хабаровск) — «Локомотив» (Москва) 2:1
  5. ««Локомотив» отдал Фомина в аренду в «Торпедо» (Владимир)» (ռուսերեն). euro-football.ru. 14 марта 2011. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 11-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 3-ին.
  6. «Протокол матча «Торпедо» (Владимир) — «Волгарь-Газпром» 2:0» (ռուսերեն). sportbox.ru. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 11-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 3-ին.
  7. ««Спартак-Нальчик» дозаявил Рухаиа и Фомина». Сайт болельщиков ПФК «Спартак-Нальчик». 6 августа 2011. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 1-ին.
  8. Протокол матча «Спартак-Нальчик» — «Анжи» 1:1
  9. Протокол матча «Спартак-Нальчик» — «Ростов» 2:2
  10. «Гол Семёна Фомина «Спартак-Нальчик» — «Ростов» 1:0». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 11-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 3-ին.
  11. «Фомин отдан в аренду в «Ротор»». Официальный сайт ФК «Локомотив» (Москва). 26 июня 2012. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 27-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 26-ին.
  12. «Сезон 2012/2013, 1 ТУР». Официальный сайт ФНЛ. 9 июля 2012. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 22-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 27-ին.
  13. «Фомин продолжит карьеру в «Роторе»». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 28-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 2-ին.
  14. «Семён Фомин подписал контракт с «Ротором»». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 8-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 2-ին.
  15. Капитан «Ротора» уйдет в премьер-лигу
  16. «Юношеский чемпионат Европы — 2006 (U-17)» (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 11-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 3-ին.
  17. «Красножан пригласил в свою сборную полузащитника нальчикского «Спартака» Фомина» (ռուսերեն). Спорт-Экспресс. 11 ноября 2011. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 11-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 2-ին.
  18. «Протокол матча Россия-2 — Литва 2:0» (ռուսերեն). sportbox.ru. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 11-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 2-ին.
  19. ««Брависсимо!» даже после 0:0» (ռուսերեն). Спорт-Экспресс. 29 ноября 2012. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 8-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 29-ին.
  20. Беляев, Сапета и Дядюн попали в расширенный список сборной России для участия в Универсиаде-2013 Новость на сайте Sports.ru от 31 мая 2013 года
  21. Студенческая сборная России определилась с составом и начала подготовку к Универсиаде Новость на сайте Sports.ru от 23 июня 2013 года
  22. 22,0 22,1 «Беседа с Семёном Фоминым» (ռուսերեն). 7 мая 2011. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 11-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 3-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սեմյոն Ֆոմին» հոդվածին։