1916 թվականին ձերբակալվել է հեղափոխական գործունեության համար։ Մասնակցել է Ձմեռային պալատի գրոհին (1917 թ.), Քաղաքացիական պատերազմին (1918-1920 թթ.)։ 1929 թվականին ավարտել է Ռազմաքաղ․ ակադեմիա, եղել է գնդի, բրիգադի կոմիսար։ 1941 թվականի աշնանը ղեկավարել է Սամիի մարզի պարտիզանական ջոկատը, որը միացել է Ս․ Կովպակի գլխավորած Պուտիվլի ջոկատին։ Ռուդնևը դարձել է միավորված ջոկատի, ապա խոշոր ռազմերթային միավորման կոմիսար։ 1942 թվականի սեպտեմբերից եղել է Ուկրաինայի ընդհատակյա անդամ։ Պարգևատրվել է Լենինի, Կարմիր դրոշի, Կարմիր աստղի և «Պատվո նշան» շքանշաններով։ Զոհվել է մարտում։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 10, էջ 13)։