Servier

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Սեղվիեից)
Servier
Изображение логотипа
Տեսակբիզնես ձեռնարկություն, Դեղագիտական ընկերություն և ձեռնարկություն
Հիմնադրված է1954
ՀիմնադիրԺակ Սեղվիեր
ՎայրՍյուրեն
Երկիր Ֆրանսիա
ՏնօրենՕլիվիե Լորոն
Արդյունաբերությունդեղամիջոցների արտադրություն և Q112165285?[1]
Հասույթ161 մլն € (2022)
Աշխատողների թիվ21 000 մարդ
Դուստր ընկերություններՍեղվիեր (Միացյալ Թագավորություն)
Կայքservier.com
 Laboratoires Servier Վիքիպահեստում

Servier ֆր.՝ Laboratoires Servier, ֆրանսիական միջազգային դեղագործական ընկերություն։ Այն ղեկավարում է FIRS (Servier International Research Foundation) շահույթ չհետապնդող հիմնադրամի կողմից, որը գտնվում է ֆրանսիական Սյուրեն քաղաքում։ 2017 թվականին տարեկան շրջանառությունը կազմել է 4,152 մլրդ եվրո։ Ընկերությունը ներկայացված է աշխարհի հինգ մայրցամաքներում և ավելի քան 150 երկրներում, ունի ավելի քան 22500 աշխատակից։ Ամբողջ աշխարհում Servier ընկերությունն ունի ավելի քան 16 արդյունաբերական համալիրներ[2]։ Servier միջազգային ընկերությունը սիրտ-անոթային համակարգի հիվանդությունների բուժման հարցում համարվում է Եվրոպայում երկրորդը, իսկ ամբողջ աշխարհում` ութերորդը[3]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Servier ընկերությունը հիմնադրել է 1954 թվականին Օռլեանում, բժիշկ Ժակ Սեղվիերի կողմից։ Սկզբնական շրջանում նրա հետ միասին 9 մարդ էր աշխատել ընկերությունում[4]։ Մեկ տարի անց ընկերությունը թողարկել է իր առաջին երկու դեղերը` արյան բարձր ճնշման(հիպերտոնիա) և շաքարախտի համար։ 1956 թվականին Ֆլերի-Լեզ-Օբրեում սկսվել է թմրամիջոցների առաջին խմբաքանակների արտադրությունը։ 1960 թվականին ֆրանսիական Սյուրեն քաղաքում ստեղծվել է առաջին գիտահետազոտական և արդյունաբերական կենտրոնը, իսկ 1972 թվականին ընկերությունը գործարկել է իր առաջին արտադրական ձեռնարկությունը ֆրանսիական Ժիդ քաղաքում[5]։ 1979 թվականից նախկին ԽՍՀՄ տարածքում թոյլատրվել է թմրանյութերի մատակարարումը։ 1987 թվականին ընկերությունը սկսել է իր առաջին գիտական հետազոտությունները` ուռուցքաբանության և նյարդաբանության ոլորտում։ 1990 թվականին իռլանդական Արկլոու քաղաքում բացվել է Ֆրանսիայից դուրս առաջին արտադրական համալիրը։ 1994 թվականից Կրուասիում հետազոտությունների և զարգացման կենտրոնը սկսել է իր աշխատանքը։ 1995 թվականի դեկտեմբերին ընկերությունը ձեռք է բերում հունգարական EGIS դեղագործական ընկերության բաժնետոմսերի մեծ մասը, իսկ 2013 թվականին՝ ամբողջությամբ[6][7]։ 2000-ական թվականներից մինչ այսօր շարունակվում են գործարաններ բացել ամբողջ աշխարհում, այդ թվում՝ արտադրական օբյեկտներ Չինաստանում Ռուսաստանում, Բրազիլիայում և այլուր։ 2014 թվականին Ժակ Սեղվիերի մահից հետո ընկերությունը ղեկավարում է Օլիվիե Լորոն, նա դառնում է նրա նախագահ և FIRS (Servier International Research Foundation) ընկերության ղեկավար[8]։ 2018 թվականի օգոստոսին ընկերությունը 2.4 միլիարդ դոլարով ձեռք է բերել իռլանդական Shire ընկերության ուռուցքաբանական պորտֆելը և մուտք է գործել ԱՄՆ շուկա[9]։

Համագործակցային հետազոտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Servier ընկերությունը հետազոտություններ է իրականացնում ինչպես ինքնուրույն, այնպես էլ համատեղ` տարբեր ընկերությունների հետ[10][11]։ Մասնակցում է նաև դեղագործության և կենսատեխնոլոգիայի ոլորտում արդյունաբերական հետազոտություններին, EFPIA-յի և Եվրոպական հանձնաժողովի դեղերի նորարարության նախաձեռնություններին[12]։ Պֆայզեր դեղագործական ձեռնարկության հետ միասին նա զարգացնում է UCART19- թերապիան` CAR-T բջջային թերապիայի տեսակ, որը 2018 թվականին ճանաչվել է որպես բեկում քաղցկեղի բուժման մեջ[13]։

Ընկերությունը Հայաստանում[խմբագրել | խմբագրել կոդը]

2006 թվականին Servier միջազգային դեղագործական ընկերության ներկայացուցչությունն իր գործունեությունն է ծավալել Հայաստանում։ Սկզբնական շրջանում ընկերության հայաստանյան ներկայացուցչությունում աշխատել են երեք աշխատակից, որոնցից մեկն էլ եղել է ներկայիս Servier միջազգային դեղագործական ընկերության հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Գագիկ Վելիջանյան[3][14]։ Այսօր արդեն ընկերությունն ունի քառասունից ավել աշխատակիցներ։ Ընկերությունը սերտորեն համագործակցում է հայաստանյան գրեթե բոլոր առողջապահական հաստատությունների հետ, այդ թվում նաև մարզային առողջապահական կենտրոնների հետ։ 2018 թվականից Servier միջազգային դեղագործական և «Տոնուս-Լես» ընկերությունները համագործակցում են[15]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. SIRENE (ֆր.)
  2. «Key figures». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 8-ին. Վերցված է 2021 թ․ մայիսի 27-ին.
  3. 3,0 3,1 http://www.df.am/news/2716/gagik_velijanyan_143.html
  4. Pierre Gastineau L'amer constat du médiateur de la République // Esprit. — 2010. — В. 6. — Т. Juin. — С. 176. — ISSN 2111-4579 0014-0759, 2111-4579. — doi:10.3917/espri.1006.0176
  5. «Our Story» (անգլերեն). Servier. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հուլիսի 16-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 7-ին.
  6. «История компании». www.egis.ru. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 9-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 7-ին.
  7. NEWSROOM
  8. HISTORY
  9. Selina McKee (2018 թ․ օգոստոսի 31). «Shire completes sale of oncology franchise to Servier» (անգլերեն). www.pharmatimes.com. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 7-ին.
  10. Mattes, William B. Public Consortium Efforts in Toxicogenomics // Essential Concepts in Toxicogenomics. — 2008. — Т. 460. — С. 221—238. — ISBN 978-1-58829-638-2
  11. «InnoMed PredTox Member Organizations». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ սեպտեմբերի 26-ին. Վերցված է 2008 թ․ օգոստոսի 25-ին.
  12. Innovative Medicines Initiative. «IMI Call Topics 2008». IMI-GB-018v2-24042008-CallTopics.pdf. European Commission. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հոկտեմբերի 15-ին. Վերցված է 2008 թ․ օգոստոսի 25-ին.
  13. Сергей Артемов ("Здравоохранение". Приложение №189 от 16.10.2018, стр. 14). «Сотрудничество с Россией является для нас одним из главных приоритетов». Kommersant.ru.
  14. Զառա Արամյան՝ «Համով զրույց» Գագիկ Վելիջանյանի հետ
  15. Servier

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]