Jump to content

Սելիգեր

Սելիգեր
Селигер

'
Կոորդինատներ 57°11′20.4″N 33°5′0.0″E / 57.189000°N 33.083333°E / 57.189000; 33.083333
Երկիր Ռուսաստան
Տեսակ լիճ
Հայելու բացարձակ բարձրությունը 205 մ
Ավազանի մակերեսը 260 կմ²
Ջրափնյա գծի երկարությունը 528 կմ
Միջին խորությունը 24 մ
Ջրահավաքի մակերեսը 2275 կմ²

Սելիգեր (ռուս.՝ Селиге́р), սառույցային ծագման լճերի համակարգ Ռուսաստանի Տվերի և Նովգորոդի մարզերում։ Գտնվում է 205 մ բարձրության վրա, Վալդայան բարձրության հյուսիս–արևմուտքում։ Մակերեսը 260 կմ² է, խորությունը՝ մինչև 24 մ։ Ունի սառցադաշտային ծագում և թաթաձև բարդ ուրվագիծ։ Կազմված է նեղուցներով իրար միացած մի քանի մեկուսացած ջրադաշտերից։ Սառցապատվում է նոյեմբերին, սառցազերծվում՝ ապրիլին։ Կա ձկնորսություն (սիգ, բրամ, շիղաձուկ, գայլաձուկ ևն)։ Ափին գտնվող Օստաշկով քաղաքի անունով լճերի համակարգը կոչվում են նաև Օստաշկովսկոյե (ռուս.՝ Осташковское)։

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սելիգեր» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 272)։