Սելագինելա սելագանման
Selaginella selaginoides | ||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||||||||
|
||||||||||||||
Լատիներեն անվանում | ||||||||||||||
Selaginella selaginoides
|
Սելագնելա սելագանման (լատին․՝ Selaginella selaginoides) զուգամայինների դասին պատկանող բույսեր։
Մեր երկրում հազվադեպ աճում է եվրոպական մասի լեռներում գտնվող խոնավ ենթալպիական մարգագետիններում։
Ընդհանուր բնութագիր
[խմբագրել | խմբագրել կոդը]Սպորոֆիտը արտաքին տեսքով նման է գետնամուշկի սպորոֆիտին։ Ցողունի կենտրոնում գտնվում է փոխադրող խուրձ' կախված պարենքիմի բջիջներից կազմված թելերից։ Ցողունի վերնամշակը զուրկ է հերձանցքային ապարատներից։
Տերևները ձևով և մեծությամբ միատսակ են, լեզվակը որոշ ժամանակից հետո ընկնում է։ Տերևամիջուկի բջիջներում կան 1-2 թիթեղային քրոմատոֆորներ։ Վերնամաշկի բջիջներում նույնպես պարունակվում են քրոմատոֆորներ։ Հերձանցքային ապարատները ավելի հաճախ տեղափոխված են տորևի ստրին կողմում։ Սպորակիր հասկիկները դասավորված են ընձյուղների գագաթներին։
Բազմացում
[խմբագրել | խմբագրել կոդը]Սպոորոֆիլները նկատելիերեն տարբերվում են վեգետատիվ տերևներից, նրանք ունեն լեզվակներ, որոնք չեն ընկնում։ Յուրաքանչյուր ասկիկի սպորոֆիլների անեթներում կարճ կոթունների վրա նստած են մեգա և միկրոսպորանգումներ։ Մեգասպորանգիումներում առաջանւմ են չորսական մեգասպոր, միկրոսպորանգիումներում՛ բազմաթիվ միկրոսպորներ։
Սպորանգիումներից ազատվելով՛ մեգասպորները և միկրոսպորները նպաստավոր պայմաններում ծլում են։ Միկրոսպորի մեջ առաջանում է արական գամեետոֆիտ։ Այն կազմված է մեկ վեգետատիվ բջջից և մեկ խիստ ետ զարգացած նթերիդիումից, որի մեջ ձևավորվում են երկմտրակ սպերմատոզոիդներ։
Իգական գամմետոֆիտը նույն պես համարյա ամբողջովին ձևավորվում է մեգասպորի մեջ։ Մեծանալով գամետոֆիտը պատռում է մեգասպորի ծածկույթները։ Եռաճառագայթ ճեղքի միջով դուրս է գալիս գամետոֆիտի մարմնի մի մասը, որի վրա առաջանում են արքեգոնյումը ևռիզոիդները։ Բեղմնավորումը կապված է ջրի հետ։
Զիգոտից աճում է սաղմը։ Այսպիսով, տարասպորայնոթյունը պայմանավորվել է գամեըոֆիդների տարասեռությունը և նրանց ետ զարգացումը։ Դա կարևորագույն դեր է խաղացել բույսերի էվոլյուցիայում։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Բուսաբանություն, Վ. Գ. Խրժանովսկի
- Flora of North America. Selaginella selaginoides. Accessed 30 July 2008.
- Heidel Bonnie & Handley, Joy (2006) Selaginella selaginoides (L.) Beauv. ex Mart. & Schrank (club spikemoss): A Technical Conservation Assessment. Accessed 30 July 2008.
- Hutchinson, G. (1996) Welsh Ferns, National Museums and Galleries of Wales.
- Page C. N. (1982) The Ferns of Britain and Ireland, Cambridge University Press.
- Preston, C. D. & Pearman, D. A. (2002) New Atlas of the British and Irish Flora, Oxford University Press.
- Stace, Clive A. (1997) New Flora of the British Isles, Cambridge University Press.
- Tutin, T. G. et al. (1964) Flora Europaea, Volume 1. Cambridge University Press.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Selaginella selaginoides. In։ Info Flora (Das nationale Daten- und Informationszentrum der Schweizer Flora).
- Verbreitung auf der Nordhalbkugel aus։ Eric Hultén, Magnus Fries։ Atlas of North European vascular plants. 1986, ISBN 3-87429-263-0 bei Den virtuella floran. (schwed.).