Սաֆրա հրապարակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Սաֆրա հրապարակը, արմավենիների ծառուղով, հետնամասում՝ քաղաքապետարանի շենքն է (աջից)

Սաֆրա հրապարակ (եբր.՝ כיכר ספרא‎, Կիկար Սաֆրա), հանրային հրապարակ, որտեղ տեղակայված է Երուսաղեմի քաղաքապետարանը: Համալիրն անվանվել է լիբանանցի-հրեա բարերար Էդմոնդ Սաֆրայի ծնողների՝ Յակոբ և Էսթեր Սաֆրաների պատվին: Շինարարությունը սկսվել է 1988 թվականին և ավարտվել 1993 թվականին[1][2]: Սաֆրա հրապարակը գտնվում է Յաֆֆայի ճանապարհի արևելյան ծայրում, արևելքից սահմանակից է Shivtei Yisrael (Իսրայելի ցեղեր) փողոցին և Թզահալ հրապարակի և Երուսաղեմի հին քաղաքի պատերի հետ ստեղծում է եռանկյուն: Ռուսական վանատան պատմական շենքերի մի մասը վերականգնվել և ընդգրկվել է քաղաքային համալիրի մեջ:

Հրապարակի գտնվելու վայրը, Երուսաղեմի արևմտյան և արևելյան նախկին միացման տեղում, խորհրդանշում է Երուսաղեմի բոլոր բնակիչներին ծառայելու նպատակը[1]:

Սաֆրա հրապարակի գլխավոր պլազան

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Երուսաղեմի քաղաքապետարանի պատմական շենքը կառուցվել է բրիտանացիների կողմից 1930 թվականին, բրիտանական մանդատի ժամանակ: Քանի որ քաղաքն ավելի ընդարձակվեց, բնակչությանն ավելի ժամանակակից և բազմազան ծառայություններ մատուցելու անհրաժեշտությամբ պայմանավորված, քաղաքային իշխանությունների գրասենյակները նույնպես ընդլայնվեցին և տարածվեցին ամբողջ քաղաքում: Ապակենտրոնացված մունիցիպալ կառավարության նվազող դերով պայմանավորված՝ որոշվեց, որ Երուսաղեմի տեղական ինքնակառավարման մարմնի համար անհրաժեշտ է մեկ շենք: Երկար քննարկումներից հետո ընտրվել է ներկայիս վայրը, չնայած 19-րդ դարի պատմական և մշակութային նշանակության շենքերի պահպանման մարտահրավերներին[1][3]:

Ռուսական հիվանդանոցի շենքը համալիրում ընդգրկված նշանավոր շենքերից մեկն է

Կանադացի-հրեա ճարտարապետ Ջեք Դայմոնդը և իսրայելական Kolker, Kolker, and Epstein ճարտարապետական ընկերությունը ընտրվել են երեք նոր շենքերից բաղկացած ծրագիր մշակելու համար, որը կներգրավեր գոյություն ունեցող տասը շինությունները` միասնական, ընդգրկուն վայր ստեղծելու համար: Տասը գոյություն ունեցող շենքերը կպահպանվեն և կվերականգնվեն, որպեսզի պահպանեն քաղաքի պատմական բնույթը:

Յաֆֆա ճանապարհից դեպի համալիր հասնող աստիճանների եզրին կան 48 արմավենիներ, որտեղից էլ գալիս է Արմավենու պլազա (եբրայերեն՝ רחבת דקלים) անվանումը: Երուսաղեմի խորհրդանիշ համարվող առյուծի մի քանի արձաններ նույնպես զարդարում են հրապարակը[4]:

Հանրային շուկա Սաֆրա հրապարակում, 2009 թ.

Փաբլիք արտ[խմբագրել | խմբագրել կոդը]

United Buddy Bears ցուցահանդեսը Սաֆրայի հրապարակում, 2007 թ.

Համալիրի մուտքի մոտ Դանիելի այգին, որն անվանվել է Երուսաղեմի քաղաքապետ Դանիել Օսթերի պատվին: Այգում տեղադրված են արվեստի մի քանի գործեր` քանդակ, որը հիմնված է մեծ, աշխատող Արքիմեդի պտուտակի վրա, և ջուր է հանում փոքրիկ լողավազանից, Ռոյ Լիխտենշտեյնի կերտած «Ժամանակակից գլուխ» քանդակը, որը հավերժացնում է Իսրայելի սպանված վարչապետ Իցհակ Ռաբինի հիշատակը[5] և երուսաղեմցի քանդակագործ Ավրաահամ Օֆեքի ստեղծած «Իսահակի պարտավորվածությունը» քանդակը:

«Իսահակի պարտավորվածությունը» քանդակ

2007 թվականին Սաֆրայի հրապարակում կազմակերպվել է (օգոստոս-սեպտեմբեր) United Buddy Bears ցուցահանդեսը, 138 հատ 2 մետր բարձրությամբ արջերի քանդակներ, որոնցից յուրաքանչյուրը ստեղծվել է տարբեր արտիստների կողմից[6]:

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 «Safra Square - City Hall»։ Jerusalem Municipality։ Արխիվացված է օրիգինալից August 11, 2014-ին։ Վերցված է August 17, 2014 says Archived 2007-09-27 at the Wayback Machine. "... this area was chosen for its central location and for its accessibility to the Eastern (portion of the) city."
  2. עיריית ירושלים [Municipality of Jerusalem]։ Haaretz (եբրայերեն)։ 18 May 2005։ Վերցված է August 17, 2014 
  3. «שדחו ןשי»։ Jerusalem Municipality։ Արխիվացված է օրիգինալից December 12, 2004-ին։ Վերցված է 2007-07-24 
  4. «Sister City - Jerusalem»։ Government of New York City։ Արխիվացված է օրիգինալից October 13, 2007-ին։ Վերցված է 2007-07-24 
  5. «Mideast Report»։ J weekly։ Jewish Telegraphic Agency։ March 28, 1997։ Վերցված է August 17, 2014 
  6. «United Buddy Bears The Art of Tolerance»։ Արխիվացված է օրիգինալից May 11, 2008-ին։ Վերցված է August 17, 2014 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]