Սաֆինա հեռուստատեսություն
Երկիր | ![]() |
---|---|
Հեռարձակման լեզու | տաջիկերեն |
Հեռարձակման սկսման թվական | 2005 թ. սեպտեմբերի 3 |
Հիմնադիր | Տաջիկստանի կառավարություն |
Վեբ-կայք | http://safina.tj/ |
Սաֆինա հեռուստատեսություն (տաջ.՝ Телевизиони Сафина), Տաջիկստանի պետական հեռուստաալիք։ Հիմնվել է Տաջիկստանի հանրապետության կառավարության № 308 որոշումով 2005 թ. օգոստոսի 22-ին։ Եթեր է հեռարձակվում 2008 թ. սեպտեմբերի 3-ից։ Հեռուստաընկերության բացման հանդիսավոր արարողությանը մասնակցել է Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը[1]։ Նախապես հեռարձակվում էր օրական 12 ժամ, այնուհետև եթեային ժամանակը երկարացվեց մինչև 18 ժամ։ 2006 թ. սեպտեմբերի 1-ից հեռուստաալիքը սկսվեց տարածվել ABS-1 (75.0°E) արբանյակից։
Հեռուստաընկերությունը թղթակիցների կետեր ունի Կուրգան-Թյուբե, Խուդջանդ և Կուլյաբ քաղաքներում։
Հեռուստաալիքի առաջին տնօրենը եղել է Մահմադսաիդ Պիրովը, որը այդ պաշտոնը զբաղեցրել է մինչ 2009 թվականը[2]։ 2009 թվականից ընկերության տնօրենն է Լութֆուլլո Դավլաթովը։
Հեռուստաընկերության պաշտոնական կայքը հասանելի է տաջիկերեն և ռուսերեն լեզուներով։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Հեռուստաընկերության մասին Archived 2013-04-14 at the Wayback Machine.(ռուս.)
- ↑ Մահմադսաիդ Պիրովի կենսագրությունը(ռուս.)