Սափոր ծիսական (մ․թ․ա․ 10-9-րդ դարեր, Դվին)
Արտաքին տեսք
Սափոր ծիսական | |
---|---|
նյութ | կավ |
բարձրություն | 32 |
լայնություն | 38 |
ստեղծվել է | մ. թ. ա. 10-9-րդ դարեր |
Սափոր ծիսական, մ․թ․ա․ 10-9-րդ դարերում Դվինում հայտնաբերված սափոր, որը ներառված է Հայաստանի պատմության թանգարանի հավաքածուում 2121-281 համարի ներքո։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բիկոնիկ իրանով, փայլեցված մակերեսով անոթ է՝ աննշան կարճ պարանոցով, դուրս ծալվող շրթնապսակով, հարթ նստուկով։ Իրանի վերին մասը մեկընդմեջ զարդարված է երեք ոճավորված ցլակերպ գլուխներով և անոթի մակերեսից բարձրացող ելուստներով։ Նրանցից ցած սափորի իրանը շուրջանակի բոլորված է փորագիր՝ հորիզոնական զուգահեռներից և թեք կանելյուրազարդից կազմված երեք գլուխներով։ Սափորը զարդարող ցուլերի ծեփածո երեք գլուխները հավաստում են նրա պաշտամունքային նշանակությունը՝ հավանաբար գործածվել է ծիսական ուտեստի համար[1]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Հայացք բրոնզե դարից, Ալբոմ-կատալոգ, Հայաստանի պատմության թանգարան, 2016, 160 էջ։ A Glance from the Bronze Age. Yerevan, History Museum of Armenia, 2016, 160 pages.
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հայացք բրոնզե դարից, Ալբոմ-կատալոգ, Հայաստանի պատմության թանգարան, 2010։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակի նյութը տրամադրված է Հայաստանի պատմության թանգարանի կողմից ԳԼԱՄ ծրագրի շրջանակներում։
|